Էնեդա Թարիֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնեդա Թարիֆա
Բնօրինակ անունալբ․՝ Eneda Tarifa
Ծնվել էմարտի 30, 1982(1982-03-30)[1] (41 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքenedatarifa.com
 Eneda Tarifa Վիքիպահեստում

Էնեդա Թարիֆա (ալբ․՝ Eneda Tarifa, մարտի 30, 1982(1982-03-30)[1], Տիրանա, Ալբանիա)[2], ալբանացի երգչուհի։ 2016 թվականին Ստոկհոլմում «Fairytale» («Հեքիաթ») ներկայացրել է Ալբանիան «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում[3], սակայն եզրափակիչ չի անցել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնեդա Թարիֆան ծնվել է 1982 թվականի մարտի 30-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

1997 թվականին Սաիմիր Չիլիի հետ «Yjet e shpresës» երգով առաջին անգամ մասնակցել է ալբանական «Festivali i Këngës» երաժշտական փառատոնին։ Այդ ժամանակ նրան չի հաջողվել լավագույն եռյակ մտնել։ 2001 թվականին Էնեդան երգել է «Ika larg» ստեղծագործությունը մեկ այլ ալբանական փառատոնում՝ «Kënga Magjike»-ում։

2004 թվականին Ալբանիան առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, և «Festivali i Këngës 42» փառատոնը միաժամանակ դարձել է նաև մրցույթի նախընտրական փուլ՝ երկիրը ներկայացնելու համար։ Էնեդա Թարիֆան «Qëndroj» երգով փորձել է հաղթել փառատոնը, սակայն այդ անգամ ապարդյուն. նա կարողացել է միայն հասնել մինչև եզրափակիչ։

2006 թվականին երգչուհին երկրորդ անգամ մասնակցել է «Kënga Magjike» մրցույթին, այս անգամ «Rreth zjarrit tënd» երգով։ Նա 154 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը[4]։ Հաջորդ տարի Էնեդան կրկին հանդես է եկել «Festivali i Këngës»-ում «E para letër» երգով՝ զբաղեցնելով 10-րդ տեղը։

2007 թվականին երգչուհին «Mos Harro» երգով հանդես է եկել «Polifest» փառատոնում, իսկ 2008 թվականին՝ կրկին «Kënga Magjike» փառատոնում «Zeri im» երգով։ Նա նաև արժանացել է «Çmimi Fun Tune» մրցանակին։

2010 թվականին Էնեդան «Më veten» երգով հաղթել է «Top Fest 2010»-ում։ Այդ նույն թվականին նա դարձել է ալբանական «Top Channel» հեռուստաընկերության «Portokalli» հաղորդման վարողը[5]։

Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Էնեդան «Përrallë» երգով ի վերջո հաղթել է «Festivali i Këngës 54» մրցույթում, ինչը նրան իրավունք էր տալիս Ստոկհոլմում ներկայացնելու Ալբանիան «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում[6]։ Փառատոնից հետո տված հարցազրույցում երգչուհին հայտնել է, որ «Եվրատեսիլում» կատարելու համար երգը կթարգմանվի անգլերեն։ Երգի անգլալեզու «Fairytale» («Հեքիաթ») տարբերակը թողարկվել է հոլովակի հետ մարտի 15-ին[7]։

Մրցույթի ժամանակ Էնեդան նաև մտադիր է եղել թողարկել դեբյուտային ալբոմը, որի վրա աշխատում էր։ «Fairytale» երգը մրցույթի եզրափակիչ չի անցել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին ամուսնացած է Էրյոն Զալոշնյայի հետ (ալբ․՝ Erjon Zaloshnja), իսկ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Արիան[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Eneda_Tarifa
  2. «Певица Энеда Тарифа»։ hochu.ua։ Վերցված է 2016-05-13 
  3. Anthony Granger (27 Dec 2015)։ «ALBANIA: ENEDA TARIFA IS OFF TO STOCKHOLM»։ Eurovoix 
  4. «Kënga Magjike History»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-08-ին։ Վերցված է 28 Dec 2015 
  5. «Eneda Tarifa Biography»։ Վերցված է 28 Dec 2015 
  6. Brey Marco (դեկտեմբերի 28, 2015)։ «Eneda Tarifa to represent Albania with a Fairytale"»։ Eurovision.tv 
  7. «Eurovision 2016 — Eneda Tarifa (Albania) / Энеда Тарифа (Албания)» 
  8. «Eneda Tarifa Bëhet Nënë, Vjen Në Jetë Aria»։ Teksteshqip։ մայիսի 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-25-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]