Made of Stars
| Made of Stars | |
|---|---|
| Եվրատեսիլ 2016-ի երգ | |
| Երկիր | Իսրայել |
| Երգիչ(ներ) | Հովի Սթար |
| Լեզու | անգլերեն |
| Երգահան(ներ) | Դորոն Մեդալի |
| Բառերի հեղինակ(ներ) | Դորան Մեդալի |
| Արդյունքներ | |
| Կիսաեզրափակչի արդյունք | 7 |
| Կիսաեզրափակչի միավորներ | 147 |
| Եզրափակչի արդյունք | 14 |
| Եզրափակչի միավորներ | 135 |
| Ներկայանալու ժամանակագրություն | |
| ◄ Golden Boy (2015) | |
| I Feel Alive (2017) ► | |
«Made of Stars», երգ, որով երգիչ Հովի Սթարը ներկայացրել է Իսրայելը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։ Երգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2016-ի եղրափակչում։ Երգի հեղինակն է Դորան Մեդալին։ Երգը թվայնացված տեսքով թողարկվել է Universal Music Group-ի կողմից 2016 թվականի մարտի 30-ին։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի մասնակիցը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի համար ընտրվել է HaKokhav HaBa L'Eirovizion նախընտրական փուլի շնորհիվ։ Մրցույթը բաղկացած էր տասնհինգ շոուներից։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 3-ին Երուսաղեմ քաղաքի G.G. Studios-ում։ Չորս արտիստներ կատարում էին Եվրատեսիլ 2016-ի համար գրված պոտենցիալ երգը, որն ուղարկված ավելի քան 100 հայտերից ընտրվել էր պրոֆեսիոնալ հանձնաժողովի կողմից։ Հաղթողն ընտրվեց երկու փուլից։ Առաջին փուլում չորս կատարողները մրցեցին միմյանց միջև և յուրաքանչյուրը կատարեց այլ հայտնի երգ։ Առաջին փուլի ժամանակ Հովի Սթարը կատարեց "Stay with Me" երգը, իսկ երկրորդ փուլում, որտեղ կատարեց իր Եվրատեսիլյան երգը, նա հաղթեց, հավաքելով հեռուստադիտողների քվեարկության միավորների 68%-ը։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Made of Stars» երգի տեսահոլովակը առաջին անգամ թողարկվել է Հովի Սթարի YouTube-յան ալիքում՝ 2016 թվականի մարտի 13-ին, երեք րոպե և տասնչորս վայրկյան ընդհանուր տևողությամբ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|