Գաբրիելա Գունչիկովա
Գաբրիելա Գունչիկովա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Gabriela Gunčíková |
Ծնվել է | հունիսի 27, 1993[1] (31 տարեկան) Կրոմերժիժ, Չեխիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Անդամակցություն | Trans-Siberian Orchestra? |
Կայք | gabrielagun.com |
![]() |
Գաբրիելա Գունչիկովա (չեխ․՝ Gabriela Gunčíková, հունիսի 27, 1993[1], Կրոմերժիժ, հայտնի է նաև որպես Գաբրելա Գան), չեխ երգչուհի և երգերի հեղինակ։ 2016 թվականին Չեխիան «I Stand» երգով ներկայացրել է «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ»-ում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիներ և կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելա Գունչիկովան ծնվել է 1993 թվականի հուլիսի 27-ին չեխական Կրոմերժիժ քաղաքում։ Նրա մանկությունը անցել է Գոլեշովայից ոչ հեռու գտնվող Յանկովիցի գյուղում։ Սկզբում, 2011 թվականին, երգչուհին հայտնվեց հեռուսատատեսությունում, երբ մասնակցում էր չեխ-սլովենական «Česko Slovenská SuperStar»-ի երկրորդ ենթերաաշրջանին, որտեղ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Նույն տարում Գաբրիելան ստանում է չեխական «Český slavík» մրցանակը «Տարվա ճեխքում» անվանակարգում[4]։
2011 թվականի նոյեմբերի 28-ին երգչուհին թողարկում է իր առաջին «Dvojí tvář» ալբոմը (հայ. Երկերեսանի), որը անմիջապես տեղ գրավեց Չեխիայի ազգային թոփ 10 չարթերում։ 2012 թվականի սկզբին Գաբրիելան խաղում է չեխական «Kleopatra» մյուզիքլում։ 2013 թվականի մայիսի 30-ին երգչուհին թողարկում է իր երկրորդ ստուդիական ալբոմը, որն ուներ «Celkem jiná» անունը (հայերեն՝ Բոլորովին ուրիշ), որտեղ նա հանդես է գալիս նաև որպես մի քանի երգերի հեղինակ։
Համագրոծակցություն Քեն Թափլինի և «Trans-Siberian Orchestra»-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Գաբրիելան կապվում է ամենահայտնի վոկալային մարզիչ Քեն Թափլինի հետ, ով YouTube-ում տեսնելով նրա մասնակցությամբ վիդեոներ, համաձայնվում է աշխատել իր հետ։ Շուտով Գունչիկովան մեկնում է Կալիֆոռնիա և որոշ ժամանակ անց դառնում է Քեն Թափլինի վոկալային ակադեմիայի գլխավոր դեմքը և աշխարհի մակարդակով ամենալավ աշակերտներից մեկը։
2014 թվականին «Trans-Siberian Orchestra» մետալ խմբից Փոլ Օ'Նիլը առաջարկում է Գաբրիելային համագործակցել։ Տարվա վերջում նա այս խմբի հետ միասին ունենում է ավելի քան 60 համերգներ ԱՄՆ-ի արևմտյան ափերին։ 2015 թվականի նոյեմբերին Գունչիկովան ևս մեկ անգամ է «Trans-Siberian Orchestra» խմբի հետ շրջում ԱՄՆ-ի արևմտյան ափով։
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 17-ին Գաբրիելան հայտարարել է, որ նա, հատուկ նախագծի համար աշխատում է Շվեդիայում շվեդ կոմպոզիտորներ Քրիստիան Շնայդեր և Սար Բիգլերտի հետ։
2016 թվականի մարտի 11-ին չեխական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Գաբրիելա Գունչիկովան «I Stand» երգով Չեխիան կներկայացնի «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ»-ում։
2016 թվականի մայիսի 10-ին, Գաբրիելա Գունչիկովան ելույթ ունեցավ կիսաեզրափակչում և անցավ երզափակիչ փուլ, ինչը ամբողջ չեխական եվրատեսիլյան պատմության մեջ առաջին դեպքն էր[5]։ Մրցույթում նա զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը[6]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Dvojí tvář» (2011)
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Lala»
- «Zůstanu napořád» («Died from a Broken Heart»)
- «Volnej pád»
- «Bud dál jen můj» («I Feel So Bad»)
- «Kdybys na mě máv» («Slave to Your Love»)
- «Dvojí tvář»
- «Run to Hills»
- «Zábrany» («Barricades»)
- «Send Me an Angel»
- «Proudu vstříc»
- «Země vzdálená»
«Celkem jiná»
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Celkem jiná»
- «Provokatérka»
- «Zrozena z moří»
- «Černý Anděl»
- «Měl by ses mě bát»
- «Časy jsou zlé»
- «Šílená»
- «Nech si ránu poslední»
- «Bezmoc»
- «Se mnou leť»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Česká Televize
- ↑ «Eurovision Czech Republic: Gabriela Gunčíková to Stockholm!». esctoday.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին. In the Eurovision Gunčíková scored the highest place ever achieved by an Representative from The Czech Republic, being the first ever entry to make it to the Grand Final.
- ↑ «Poslechněte si, co vydává Gunčíková, letošní "slavičí" Objev roku». idnes.cz (Czech). 2011 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Впервые в истории Чехия вышла в финал «Евровидения»». www.livenews.cz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Габриэла - участница Евровидения 2016».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Գունչիկովա» հոդվածին։ |
|