Ֆրեդդի (երգիչ)
Ֆրեդդի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Freddie |
Ի ծնե անուն | Գաբոր Ալֆրեդ Ֆեհերվարի Gábor Alfréd Fehérvári |
Ծնվել է | ապրիլի 8, 1990[1] (33 տարեկան) Դյոր, Հունգարիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, ռիթմ ընդ բլյուզ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2010 — այժմ |
Լեյբլ | Misztral Music |
![]() |
Ֆրեդիի (հունգ.՝ Freddie, իրական անունը՝ Գաբոր Ալֆրեդ Ֆեհերվարի, հունգ.՝ Gábor Alfréd Fehérvári, ապրիլի 8, 1990[1], Դյոր, Հունգարիա[2]), հունգարացի երգիչ։ 2016 թվականին «Պիոներ» երգով Ստոկհոլմում ներկայացնում է Հունգարիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[3]։ Ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում և ընդգրկվել եզրափակիչ փուլ անցած մասնակիցների տասնյակում[4]։ Եզրափակիչ փուլում 108 միավորով զբաղեցրել է 19-րդ տեղը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբոր Ալֆրեդ Ֆեհերվարին ծնվել է 1990 թվականի ապրիլի 8-ին հունգարական Դյոր քաղաքում։ Դեռ մանկուց սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ, ինչպես նաև գրել է բանաստեղծություններ հունգարերենով և անգլերենով։ Գաբորը եղել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, քանի դեռ չի ստացել լուրջ վնասվածք։
Երաժշտական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի Ֆեհերվարին մասնակցում է «Rising Star» շոուի հունգարական տարբերակին, որտեղ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ 2015 թվականի մայիսի 14-ին Գաբորը թողարկում է իր առաջին «Mary Joe» սինգլը, որի հեղինակը Հունգարիան 2014 թվականին Եվրատեսիլում ներկայացրած Անդրաշ Կալայ-Սոնդերսն էր։ 2015 թվականի նոյեմբերի 15-ին Ֆեհերվարին առաջին անգամ օգտագործում է «Ֆրեդդի» կեղծանունը և ներկայացնում է իր երկրորդ «Neked nem kell» սինգլը։
A Dal և Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Գաբոր Ֆեհերվարին «Ֆրեդդի» կեղծանունով մասնակցություն է ունենում հունգրական «A Dal 2016» շոուում (Հունգարիայի ազգային ընտրություն Եվրատեսիլ 2016-ի համար) «Pionner» երգով։ 2016 թվականի փետրվարի 27-ին Ֆրեդդին եզրափակչում հաղթում է և ստանում Ստոկհոլմում Հունգարիան ներկայացնելու իրավունքը[6][7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://eurovision.tv/participant/freddie
- ↑ «Freddie wins in Hungary!»։ Վերցված է մարտի 3, 2016
- ↑ «Հայաստանը՝ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2016-05-10
- ↑ «Eurovision Song Contest 2016 Grand Final | Eurovision Song Contest»։ Eurovision.tv։ Վերցված է 2016-05-18
- ↑ Brey Marco (15 Декабря 2015)։ «Hungary: Participants of A Dal 2016 announced»։ EBU
- ↑ «Певец Фредди с песней Pioneer представит Венгрию на конкурсе»։ МИА։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-20-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ Caroline Westbrook for Metro.co.uk (2016-04-06)։ «Eurovision 2016: Here's what you can expect from Hungary's entry Pioneer»։ Metro։ Վերցված է 2016-04-29
- ↑ «ESCKAZ - Eurovision 2016 - Freddie (Hungary) / Фредди (Венгрия)»։ www.esckaz.com։ Վերցված է 2016-04-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրեդդիի պաշտոնական կայք Archived 2016-02-26 at the Wayback Machine.
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրեդդի կատեգորիայում։ |