Յուրի Փոթսման
| Յուրի Փոթսման | |
|---|---|
| Բնօրինակ անուն | էստ․՝ Jüri Pootsmann |
| Ծնվել է | հուլիսի 1, 1994[1] (32 տարեկան) Ռաիկյուլա, Ռապլամաա, Էստոնիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ |
| Երգչաձայն | բարիտոն |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Universal Music Group |
| Կայք | juripootsmann.com |
Յուրի Փոթսման (հուլիսի 1, 1994[1], Ռաիկյուլա, Ռապլամաա, Էստոնիա), էստոնացի երգիչ։ Ներկայացրել է Էստոնիան «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում»` երգելով «Play» ստեղծագործությունը[2]։ Պայմանագիր է կնքել «Universal Music Baltics»-ի հետ[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի փետրվարին Յուրին մասնակցել է «Էստոնական սուպերսթար» (էստ․՝ Eesti otsib superstaari) նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որը հեռարձակվել է էստոնական TV3 հեռուստաալիքով։ Հաղթել է մրցույթը 2015 թվականի մայիսի 31-ին, երբ նրա դեբյուտային սինգլը՝ «Torm»-ը, թողարկվեց։ Այդ երգով զբաղեցրել է Էստոնիայի հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականը։ 2015 թվականի նոյեմբերի 15-ին թողարկել է իր «Aga Siis» սինգլը, որով զբաղեցրել է առաջին հորիզոնականը Էստոնիայի հիթ-շքերթում։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Յուրին հայտարարել է Էստոնիայի ազգային ընտրությանը՝ «Eesti Laul 2016»-ին, իր մասնակցության մասին։ Փետրվարի 20-ին տեղի է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ Փոթսմանը ելույթ է ունեցել իր «Play» երգով և անցել եզրափակիչ։ Եզրափակիչը կայացել է 2016 թվականի մարտի 5-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գտնվող Սակու Սուուրհալում։ Եզչափակչում գրավել է առաջին հորիզոնականը. նրա օգտնին քվեարկել էին 32.394 հազար մարդ։
Եվրատեսիլում Յուրին երգում էր առաջին կիսաեզրափակչում։ Յուրին գրանցել է Էստոնիայի վատագույն արդյունքը. Եվրատեսիլում կիսաեզրափակչում գրավել է 18-րդ, իսկ ընդհանուր մրցույթում՝ 42-րդ հորիզոնականը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Փոթսմանը, ինչպես նաև էստոնացի դպրոցականների մեծ մասը, երգել է դպրոցական երգչախմբում, բայց երբեք մենակատար չի եղել։ Մանկության տարիներին Յուրիի ձայնի տոնն այնքան բարձր է եղել, որ Յուրին ստիպված է եղել երգչախմբում երգել ոչ թե տղաների, այլ աղջիկների հետ։ Ազատ տիրապետում է դանիերենին։ Ազատ ժամանակ սիրում է զբոսնել բնության մեջ, հատկապես էստոնական անտառներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ Nilsson, Helena (2016 թ․ մարտի 5). «Jüri Pootsmann to represent Estonia in Stockholm». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Universal Music Baltics» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Փոթսման» հոդվածին։ |
| ||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||