Ռոսաննա Փաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսաննա Փաք
Rosé at SBS Gayo Daejeon on December 25, 2017.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11) (22 տարեկան)
Օկլենդ, Նոր Զելանդիա
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, մոդել և դաշնակահարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ՇրջանավարտCanterbury Girls' Secondary College?
ԱնդամակցությունBlackpink
Ստորագրություն
Ստորագրություն

Ռոսաննա Փաք (կոր. 박채영, անգլ. Roseanne Park. ծնվ. փետրվարի 11, 1997, առավել հայտնի է որպես Ռոսե (կոր. 로제))՝ հարավկորեացի երգչուհի: Հանդիսանում է BLACKPINK գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 — 2015. Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսաննա Փաքը ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում: 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք: Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[1]:

Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել: Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար, կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[2][3]:

2016 — 2018. Դեբյուտը BLACKPINK-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր կանացի խմբի՝ BLACKPINK-ի անդամ (առաջինը՝ 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո): Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները: Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հեն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»: Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը: BLACKPINK-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին, երկու սինգլային ալբոմներով՝ Square One-ով և Square Two-ով[4][5]:

Երգչուհին նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող ծրագրերում, ինչպիսիք են King Of Masked Singer-ը և Fantastic Duo 2 երաժշտական շոուները: King Of Masked Singer-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում: Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող: Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[6]:

Ռոսեն, խմբի հետ համատեղ, թողարկել է երկու մինի ալբոմ, մեկ ճապոներեն ստուդիական ալբոմ և հինգ սինգլ:

2019 — ներկա. Անհատական կարիերա և Համաշխարհային շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց BLACKPINK խմբի բոլոր անդամների անհատական նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին: Ռոսեի սոլոն սպասվում է 2019 թվականի կեսերին՝ խմբային վերադարձից հետո[7]: Մարտի 28-ին թողարկվել է Ռոսեի, BLACKPINK-ի սպասվող վերադարձի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ «KILL THIS LOVE» մինի ալբոմով:

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

K-Pop արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել: Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել: Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»: Fantastic Duo 2-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը, սիրում են երիտասարդները»: Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով: Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[8][9]:

Գովազդային բրենդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես Kiss Me հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ: Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[10][11][12]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ K-Pop այդոլը Ինստագրամում (2019 թվականի հունիսի տվյալներով՝ 16 մլն հետևորդ)[13][14]: Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում: Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ: Նա նաև թոփ 20 է հասել[15][16]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսեի ելույթը Ամստերդամում, մայիս, 2019:

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթում Վաճառք Ալբոմ
KOR

[17]

«Without You» (결국)

(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ)

2012 10 One of a Kind

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Ծանոթագրություններ
2017 King of Mask Singer MBC Contestant «Circus Girl» Սերիաների քանակ՝ 103-104 [19]
Fantastic Duo 2 SBS Ինքն իրեն Սերիա՝ 19 [6]
2018 Blackpink House JTBC2 Ինքն իրեն Գլխավոր դեր. Սերիաների քանակ՝ 12 [20]
YG Future Strategy Office Netflix Ինքն իրեն Cameo appearance [21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilder Gabriel (2017-06-30)։ «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12 
  2. «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2019-06-12 
  3. «G-Dragon - Chart history | Billboard»։ www.billboard.com։ Վերցված է 2019-06-12 
  4. «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart»։ Billboard։ Վերցված է 2019-06-12 
  5. Benjamin Jeff, Benjamin Jeff (2019-01-03)։ «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-06-12 
  6. 6,0 6,1 «[Oh!쎈 컷]‘판듀2’ 로제 “YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격”»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  7. «ROSÉ Is Next BLACKPINK Member To Make Solo Debut!»։ myx.abs-cbn.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12 
  8. SBS Entertainment (2017-08-06), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, https://www.youtube.com/watch?v=BZY3F6ZSMhc, վերցված է 2019-06-12 
  9. “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [կոր.]. Seoul.
  10. «[포토] 블랙핑크 로제 ‘시크함’ (토즈)»։ 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն)։ 2018-11-27։ Վերցված է 2019-06-12 
  11. «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  12. «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개»։ BSTODAY - 비에스투데이 (կորեերեն)։ 2018-11-20։ Վերցված է 2019-06-12 
  13. «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram»։ E! Online (անգլերեն)։ Mon Apr 15 00:43:00 PDT 2019։ Վերցված է 2019-06-12 
  14. «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos»։ www.instagram.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12 
  15. 평판관리자։ «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사»։ 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  16. 평판관리자։ «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연»։ 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  17. «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr։ Վերցված է 2019-06-12 
  18. «gaon chart»։ web.archive.org։ 2016-08-19։ Վերցված է 2019-06-12 
  19. «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  20. «[공식] 블랙핑크 첫 리얼리티 '블핑하우스', 1월6일 첫방…12회 방송»։ entertain.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2019-06-12 
  21. «Blackpink, BIGBANG and 2NE1: Netflix’s ‘YG Future Strategy Office’ Brings Star power and Wit»։ Decider (անգլերեն)։ 2018-10-11։ Վերցված է 2019-06-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]