Jump to content

Ջոն Էլիոթ Գարդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Գարդիներ)
Ջոն Էլիոթ Գարդիներ
Վրոցլաբ, 2007 թվական
Բնօրինակ անունանգլ.՝ John Eliot Gardiner
Ի ծնե անունանգլ.՝ John Eliot Gardiner
Ծնվել էապրիլի 20, 1943(1943-04-20)[1][2][3] (81 տարեկան)
Fontmell Magna, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերբարոկկո
Մասնագիտությունդիրիժոր, խմբավար, երաժշտական ղեկավար և կոմպոզիտոր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունԹագավորական քոլեջ, Քեմբրիջ, Լոնդոնի թագավորական քոլեջ և Բրայանսթոն դպրոց
Պարգևներ
 John Eliot Gardiner Վիքիպահեստում

Սըր Ջոն Էլիոթ Գարդիներ (անգլ.՝ Sir John Eliot Gardiner, CBE, ապրիլի 20, 1943(1943-04-20)[1][2][3], Fontmell Magna, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]ապրիլի 20 1943, Ֆոնտմելլ Մագնա, Դորսեթ), բրիտանացի դիրիժոր, խոշորագույն մեկնաբաններից մեկը բարոկկո երաժշտության, որը կատարվում է այս դարաշրջանի գործիքներով (աուտենտիզմ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սըր Գարդիները Վրոցլավում, 2007 թվական
Ջոն Գարդիների ինքնագիր-նիստը «Երաժշտությունը Երկնային Կարկուտում» գրքի ռուսերեն լեզվով թողարկման կապակցությամբ, 2019, Սանկտ Պետերբուրգ:

Ավարտել է Քեմբրիջի Քինգզ քոլեջը, սովորել է պատմություն և արաբերեն։ Ավարտելով` սովորել է Լոնդոնում` Թերսոն Դարթի մոտ և Փարիզում` Նադիա Բուլանժեի մոտ։ Հիմնադրել է Մոնտեվերդի երգչախումբը (1966), Մոնտեվերդի նվագախումբը (1968), անգլիական Բարոկկո մենակատարներ անսամբլը (1978), հեղափոխական-ռոմանտիկ նվագախումբը (1990)։

Գարդիները իր երաժշտական կոլեկտիվների հետ հանդիսանում է խոշորագույն միջազգային երաժշտական փառատոնների մշտական մասնակից, այդ թվում` Լայպցիգի Բահովսկի (վերջին անգամ 2016-ին)[11], Զալցբուրգի փառատոն (բազմիցս 1990 թվականից)[12], Բի-Բի-Սի Պրոմս (բազմիցս 1968 թվականից)[13]։ 1981-1990 թթ. եղել է Գյոթինգենի Հենդելևյան փառատոնի երաժշտական ղեկավարը։

Ռեպերտուար և գործընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ռեպերտուարը չի սահմանափակվում բարոկկո դարաշրջանով, այն ներառում է թե Մոնտեվերդին, թե Բենջամեն Բրիտտեն։ Նա աշխատել է բազմաթիվ խոշոր նվագախմբերի հետ` ղեկավարել է Վանկուվերի CBC նվագախումբը (1980-1983), Լիոնի օպերան (1983-1988) և հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1991-1994), ղեկավարել է ֆիլհարմոնիայի նվագախումբը, Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը, Կոնցերտգեբաու թագավորական նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Կատարված ձայնագրությունների թվում են` Յոհան Սեբաստիան Բախի (Սուրբծննդյան օրատորիա, կանտատներ, Կրքեր, Մագնիֆիկատ, Մեսա h—moll), Հեկտոր Բերլիոզի (Հանդիսավոր պատարագ, Ֆանտաստիկ սիմֆոնիա), Լյուդվիգ վան Բեթհովենի (բոլոր սիմֆոնիաները, համերգները, երկու պատարագները), Յոհաննես Բրամսի (Գերմանական ռեքվիեմ, բոլոր սիմֆոնիաները), Բենջամեն Բրիտտենի (Զինվորական ռեքվիեմ), Դիտրիխ Բուքսթեհուդեի (կանտատներ), Լիլի Բուլանժեի (վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ), Յոզեֆ Հայդնի (Օրատորիաներ, պատարագներ), Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի (օրատորիաներ, Concerti grossi), Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի (օպերաներ, Դոն Ժուան), Ֆելիքս Մենդելսոնի (սիմֆոնիա), Կլաուդիո Մոնտեվերդիի (Օրֆեյ, Պոպեայի Կորոնացիա, Կույս Մարիամի երեկո), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (օպերաներ, սիմֆոնիա, համերգներ, հոգևոր երաժշտություն), Հենրի Պյորսելի (օպերաներ, հանդիսավոր ստեղծագործություններ գործի համար), Ջոակինո Ռոսսինիի (Կոմս օրի), Գուստավ Հոլստայի (Մոլորակներ), Իգոր Ստրավինսկու (Պատմվածքի արկածները, սաղմոսների սիմֆոնիան), Գաբրիել Ֆորեի (Ռեքվիեմ), Ռոբերտ Շումանի (բոլոր սիմֆոնիաները), Էդվարդ Էլգարի (այդ թվում` Էնիգմա) ստեղծագործությունները։

Ճանաչում և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1987), Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր (1988), Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (1990)[14]։ Գրամոֆոն ընկերության Տարվա արտիստ մրցանակ(1994), Էխո-Կլասիկ ընկերության Տտարվա դիրիժոր (1995), Դիտրիխ Բուքսթեհուդեի մրցանակ (1995), Գրեմմի մրցանակ (1994, 1999), Ռոբերտ Շումանի մրցանակ (2001)։ Տրվել է Ասպետ-Բակալավր կոչումը (1998)[15]։ Սենտ-Էնդրյուսի համալսարանի երաժշտության պատվավոր դոկտոր (2014)։

2010 թվականի նոյեմբերին BBC Music Magazine դասական երաժշտության մասին բրիտանական ամսագրի կողմից տարբեր երկրների հարյուր դիրիժորների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, որոնց թվում էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Քոլին Դևիսը (Մեծ Բրիտանիա), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսը (Լատվիա), Գարդիները բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը[16]։ Ներկայացվել է Gramophone ամսագրի Փառքի սրահի[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
  6. https://www.ram.ac.uk/about-us/about-the-academy/the-bach-prize
  7. https://www.bachfestleipzig.de/de/bachfest/bach-medaille
  8. https://www.haendelhaus.de/de/directory/32/82
  9. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  10. https://www.univ-lyon2.fr/universite/bourses-prix-et-distinctions/dhc
  11. «Программа Баховского фестиваля 2016 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. «Веб-архив Зальцбургского фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  13. Архив фестиваля «Променадные концерты»
  14. London Gazette: (Supplement) no. 51981, p. 7, December 29, 1989(անգլ.) // Процитировано 15 июля 2009
  15. London Gazette: no. 55610, pp. 9843-9844, September 14, 1999.(անգլ.) // Процитировано 15 июля 2009
  16. BBC Worldwide Press Releases: Carlos Kleiber voted greatest conductor of all time
  17. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Էլիոթ Գարդիներ» հոդվածին։