Ջոան Սմոլս
Ջոան Սմոլս անգլ.՝ Joan Smalls | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Hatillo, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Պուերտո Ռիկո |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Interamerican University of Puerto Rico? |
Մասնագիտություն | Սուպերմոդել, մոդել և դերասանուհի |
Joan Smalls Վիքիպահեստում |
Ջոան Սմոլս Ռոդրիգես[2] (հուլիսի 11, 1988[1], Hatillo, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), պուերտոռիկացի նորաձևության մոդել է[3]։ 2013 թվականին նա զբաղեցրեց 8–րդ հորիզոնականը Forbes ամսագրի կազմած «Ամենաշատ վաստակող մոդելները» ցանկում[4]։ 2011 թվականին դարձավ առաջին լատինացի աղջիկը, ով գովազդել է Estée Lauder–ի կոսմետիկան[5]։ 2014 թվականի հունվարին նա հայտնվեց ամերիկյան Elle ամսագրի շապիկին[6][7]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլսը ծնվել և մեծացել է Պուերտո Ռիկոյում։ Ունի երկու քույր[8]։ Նրա հայրը՝ Էրիկ Սմոլսը, մասանգիտությամբ հաշվապահ է, ով Արևմտյան Հնդկաստանից է և ունի աֆրիկյան և իռլանդական արմատներ[9]։ Իսկ մայրը՝ Բեթզաիդա Ռոդրիգեսը, սոցիալական աշխատող է[10], ով պուերտոռիկացի է, սակայն ունի իսպանական և հնդկական արմատներ[9]։ Նա գերազանց սովորել է Պուերտո Ռիկոյի Ինտերամերիկյան համալսարանի հոգեբանության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո նա մեկնեց Նյու Յորք՝ մոդել դառնալու նպատակով[11]։ 2007 թվականին նա ստորագրեց պայմանագիր Elite Model Management մոդելային գործակալության հետ։ Սակայն 2009 թվականին նա լքեց Elite–ը և ստորագրեց IMG Models–ի հետ և սկսեց կենտրոնանալ մոդելի անցուղային գործունեության վրա։ 2010 թվականի հունվարին նա ընտրվեց Givenchy բրենդի էքսկլյուզիվ մոդել, ով պետք է ներկայացներ Ռիկարդո Տիսցիի գարուն/ամառ հավաքածուն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Givenchy–ի հետ աշխատելուց հետո Սմոլսը գովազդեց այնպիսի հայտնի բրենդների և դիզայներների հավաքածուներ, ինչպիսիք են՝ Շանել, Պրադա, Գուչի, Մարկ Ջակոբս, Թոմ Ֆորդ, Բարբերի, Լավին, Միսսոնի, Ալեքսանդր Վանգ, Վերսաչե, Բալենսիագա, Լուիս Վիտոն, Ժան Պաուլ Գաուլիտեր, Ֆենդի, Դիոր, Օսկար դե լա Ռենտա և DVF։ Հայտնվեց Միլանի, Փարիզի․ Լոնդոնի և Նյու Յորքի նորաձևության շաբաթներին։ 2010 թվականից նա սկսեց աշխատել Victoria's Secret–ի հետ և մասնակցեց նրա 2011, 2012, 2013 և 2014 նորաձևության շոուներին։
Հայտնվել է Վոգ, Harpers Bazaar, i-D, GQ, Dazed & Confused, Elle, Industrie, Interview, V, Glamour, և W ամսագրերում։ Միջազգային ասպարեզում հայտնված ամսագրերից են իտալական, ավստրալիական, ճապոնական, թուրքական, բրազիլական, կորեական, ռուսական, իսպանական և գերմանական editions Vogue, բրիտանական, ֆրանսիական, հոլանդական, հարավաֆրիկյան, ֆրանսիական, թուրքական և իտալական Elle, հարավաֆրիկյան, մեքսիկական և բրիտանական GQ, և բրիտանական, բրազիլական, բուլղարական և թայի Harpers Bazaar ամսագրերի շապիկներին։ Հայտնվել է նաև Pop, Glam Belleza Latina, Grazia և Stylist ամսագրերի շապիկներին։ 2013 թվականին Սմոլսը և Կարլի Քլոսը հայտնվեցին Vanity Fair ամսագրի շապիկին, որը կոչեց նրանց «Նոր սուպերները»[12]։ 2012 և 2014 թվականներին նկարահանվեց Պիրելի օրացույցի համար։ Հայտնվել է ամերիկյան Vogue–ի սեպտեմբեր 2014–ի համարի շապիկին։
Սմոլսին նկարահանել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Հելմութ Նյութոն, Սթիվեն Մեիսել, Մերթ և Մարկուս, Սթիվեն Քլայն, Մարիո Սորենտի, Մարիո Տեստինո, Դեյվիդ Սիմս, Ինեզ և Վինուդ, Պիտեր Լինդբերգ, Պատրիկ Դեմանշելիե, Նիկ Նայթ, Կարլ Լագերֆելդ, Էնի Լեիբովիթզ, Կերիգ Մակդին, Հանս Ֆյուրեր, Թերի Ռիչարդսոն, Նորման Ժան Ռոյ, Կամիլա Ակրանս, Ալասդաիր Մակլելան, Էլեն Վոն Անվերթ, Էմմա Սամերթոն, Ջոշ Օլինս, Միքայել Ջանսոն, Դանիել Ջեքսոն, Թոմ Մունրա, Վիլի Վանդրեպեր, Մայքլ Թոմփսոն, Լուիջի Մուրենու, Դանիել + Իանգո, Սոլբե Սանդսբո, Ջիամպալո Սգուրա, Ռւչարդ Բուշ, Վիկտոր Դեմանշելիե, Քունեյթ Ակերգլու և այլն։
Սոմլսը առաջին պուերտոռիկացի մոդելն է, որին ընտրել են հայտնի բրենդներ, որպեսզի նա գովազդի իրենց հավաքածուները։ Այդ բրենդներից են՝ Գուչի, Շանել, Ֆենդի, Քելվին Քլայն, Գիվենչի, Ռոբերտո Կավալի, Lacoste, Gap, Ռալֆ Լոուրեն, Բալմեին, Նեիման Մարկուս, Վուլվորթ, Ogilvy, Նեքսթ, H&M, ICB, Ջիամբատիստա Վալի, Դեյվիդ Յուրման, Estée Lauder, Մերսեդես Բենզ, Barneys New York, Ports 1961, Rag & Bone, Prabal Gurung, Hugo Boss, Tiffany & Co., Սթելա Մակքարթի, Վերսաչե, Միսսոնի, Մարկ Ջակոբս, United Colors of Bennetton, Joe Fresh, DSQUARED2 և այլն։
Հեռուստատեսություն և մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլսը և Կարլի Քլոսը MTV–ի «House of Style» հեռուստատեսության հյուրեր են եղել։ 2011 թվականի Vogue–ի հունվարյան համարի շապիկին էին պատկերված Սմոլսը և երգիչ Բրունո Մարսը[13]։ 2006 թվականին նա նկարահանվեց Ռիկի Մարտինի «It's Alright» տեսահոլովակում[14]։ 2013 թվականի նոյեմբերին նա և դերասան Մայքլ Վիլյամսը խաղացին ASAP Rocky–ի «Phoenix» հոլովակ և փոքրիկ ֆիլմում։ Հայտնվել է նաև Բեյոնսեի «Yoncé» երգի տեսահոլովակում 2013 թվականին[15]։
Մրցանակներ և գովասանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերին կայացած 9–րդ Style Awards մրցանակաբաշխության արդյունքում Սմոլսը դարձավ «Տարվա մոդելը»։ Մրցանակը Սմոլսին հանձնեց սուպերմոդել Իմանը[16]։ 2013 թվականին Forbes–ի արդյունքներով նա 8–րդ ամենավարձատրվող մոդելն էր, վաստակելով շուրջ 3.5 միլիոն դոլար[4]։ 2012 թվականի սեպտեմբերին նա դարձավ առաջինը «Թոփ 50 կին մոդելները» Models.com–ի կազմած շարքում։ Նա զբաղեցրեց իր «պաշտոնը» մինչև 2014 թվականի օգոստոսը, երբ կայքը նրան անվանեց «նոր սուպերներ»–ից մեկը[6]։
2014 թվականի ապրիլին սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը իր Ֆեյսբուքյան էջում գրեց, որ Սմոլսը իր ամենասիրելի նոր մոդելներից մեկն է։ Նա նաև գրել էր․ «Նա ունի սեքսուալ և էլեգանտ ոճ և քայլվածք։ Նա նաև շատ լավ էր ներկայացնում իր շարժումները «Yoncé» տեսահոլովակում»[17]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլսը «Project Sunshine» բարեգործական խմբի անդամ է, որը օգնում է բժշկական կարիք ունեցող երեխաներին[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Alesse, Norell (2010 թ․ հոկտեմբերի 6). «Remember this face. Joan Smalls is owning Fashion Week, Spring 2011». Batch!Please. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Grinberg, Emanuella (2012 թ․ փետրվարի 17). «Puerto Rican model Joan Smalls breaks down color barriers, one runway at a time». CNN. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «The World's Highest-Paid Models, 2013 – Joan Smalls Rodriguez-No.8». Forbes. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «First Latina face of Estee Lauder - Puerto Rican model Joan Smalls breaks down color barriers, one runway at a time». CNN. 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 6,0 6,1 Janelle (2013 թ․ դեկտեմբերի 4). «Cover Star». Daily Feed. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Young, Molly (2013 թ․ դեկտեմբերի 4). «The Return of the Supermodel: It's Joan Smalls Rodriguez». Elle Magazine. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Blasberg, Derek (2013 թ․ սեպտեմբերի 22). «It's a Smalls World: My Interview With Joan Smalls». Mr. Blasberg. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 9,0 9,1 Binlot, Ann (2014 թ․ փետրվարի 5). «Joan Smalls Says She and Cara Delevingne Still Get Nervous Before Runway Shows». Fashionista. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «The Return of the Supermodel: It's Joan Smalls». Elle Magazine. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Joan Smalls, Model». 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Carl, Michael (2013 թ․ սեպտեմբեր). «Two for the Mode». Vanity Fair. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Bruno Mars and Joan Smalls in Puerto Rico». Vogue. 2012 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Blasberg, Derek (2011 թ․ դեկտեմբերի 23). «Model Q & A: Joan Smalls». Mr. Blasberg. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- ↑ Busis, Hillary (2013 թ․ դեկտեմբերի 24). «Beyonce gets down with grills and girls in new 'Yonce' video – WATCH». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «9th Annual Style Awards Announces 2012 Honorees». PR Newswire. 2012 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Cindy Crawford Model Monday». Cindy Crawford. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Davies, Dean Mayo (2012 թ․ հուլիսի 12). «Joan Smalls Goes Big». Dazed. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Սմոլս» հոդվածին։ |
|