Իման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իման
անգլ.՝ Iman
Iman (model).jpg
Իմանը 2006 թվականի սեպտեմբերի 25–ին
Ծնվել է հուլիսի 25,1955
Ծննդավայր Մոգադիշո, Սոմալի Սոմալի
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Somalia.svg Սոմալի
Ազգություն սոմալացի, ամերիկացի
Կրոն իսլամ
Կրթություն Նայրոբիի համալսարան
Մասնագիտություն մոդել, դերասանուհի
Ամուսին Դեյվիդ Բոուի (1992–ներկա)
Երեխաներ 2
Կայք destinationiman.com
Iman (model) Վիքիպահեստում

Իման Մուհամեդ Աբդուլմաջիդ (արաբ․՝ ايمان محمد عبد المجيد‎‎, հուլիսի 25, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2], Մոգադիշո, Սոմալի), ավելի հայտնի որպես Իման (պարսկերենով՝ հավատ), սոմալ–ամերիկացի նորաձևության մոդել, դերասանուհի, ձեռնարկատեր և բարեգործ։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոգադիշոյում (Սոմալի)[3]։ Նրա հայրը՝ Մուհամեդը, եղել է դիվանագետ և Սաուդյան Արաբիայում Սոմալու նախկին դեսպան[4], իսկ մայրը՝ Մարիանը՝ գինեկոլոգ էր[5]։ Իմանն ունի երկու եղբայր՝ Էլիասն ու Ֆեիսալը, և երկու քույր՝ Իդիլն ու Նադիան[6]։

Սովորել է Եգիպտոսի ավագ դպրոցում, իսկ հետո տեղափոխվել Քենիա[4][7], որտեղ Նայրոբիի համալսարանում սովորել է քաղաքագիտություն[8]։

Իմանը մուսուլման է[9]։ Կարողանում է խոսել հինգ լեզուներով՝ սոմալերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանը 2009 թվականին

Դեռ համալսարանում սովորելու ժամանակ նրան նկատել էր Փիթեր Բիըրդը, ով ամերիկացի լուսանկարիչ էր[4][11]։ Շուտով Իմանը տեղափոխվում է ԱՄՆ և սկսում իր մոդելային գործունեությունը։ Առաջին մոդելային աշխատանքը՝ 1976 թվականին, Vogue ամսագրի համար էր։ Հայտնվելով հայտնի ամսագրերում, նա հաստատեց իր անունը սուպերմոդելների շարքում[4]։ Երկար պարանոցով, բարձրահասակությամբ, նուրբ դիմագծերով, թուխ մաշկով և յուրահատուկ արտասանությամբ նա հաջողություններ գտավ մոդելային աշխարհում[7][11][12]։

Նա եղել է բազում դիզայներների մուսան՝ Հալսթոնի, Ջիանի Վերսաչեի, Քելվին Քլայնի, Դոնա Կարանի և այլոց համար[7][11][12]։ Իվ Սեն Լորանը անվանել է Իմանին իր «երազանքների կնոջը»[13]։

Նա ստորագրել է պայմանագիր TESS Management մոդելային գործակալության հետ Լոնդոնում[14]։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Iman Cosmetics[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Իմանը ստեղծեց իր իսկ կոսմետիկայի գիծը, որը կենտրոնացած է կանանց համար դժվար ձեռք բերելի երանգների ստեղծման վրա։

Տարիներով փորձարկումներ անցկացնելով իր իսկ դեմքի վրա դիմահարդարների կողմից, նա ստեղծեց վերջնական կոսմետիկան և հենց ինքն էլ նկարահանվեց ապրանքանիշի գովազդի համար[7]։ 2010 թվականի հաշվարկներով Իման կոսմետիկան ձեռք է բերում 25 միլիոն դոլար ամեն տարի[7]։

2012 թվականին նա ստորագրեց պայմանագիր Այաան և Իդիլ Մոհալիմների հետ, ովքեր դիզայներներ են, որպեսի աշխատեն Iman Cosmetics–ի համար[15]։

Global Chic[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին նա Home Shopping Networkի գլխավոր գործադիր տնօրենի առաջարկով ստեղծեց հագուստի ձևավորման գիծ։ Ոգեշնչված իր մանկությամբ, նրա առաջին հավաքածուն ասեղնագործված կաֆտանից էր։ Այսօր նրա Global Chic հավաքածուն Home Shopping Network–ի ավելի քան 200 նորաձևության և աքսեսուարների բրենդերից չորս լավագույն վաճառվածներից մեկն է[7]։

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանը երկու անգամ հայտնվել է Miami Vice հեռուստասերիալում՝ 1985 և 1988 թվականներին, խաղալով Back in the World և Love At First Sight սերիաներում։ 1988 թվականին նա նաև հայտնվել է In the Heat of the Night հեռուստատեսությունում, որպես Մարի Բաբինոքս։

2000–ականներին երկու տարի նա հովանավորել և եղել է ժյուրիի անդամ Bravo հեռուստաալիքի Project Runway Canada նորաձևության շոուում։ 2010 թվականի նոյեմբերին նա և իր ընկեր–կոլեգա Իսահակ Միզրահին հովանավորեցին The Fashion Show շոուի երկրորդ սեզոնը[7][16]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին հայտնվեց բրիտանական «Մարդկային գործոն» ֆիլմում, իսկ 1985 թվականին 7 Օսկարի արժանացած «Աֆրիկայից դուրս» ֆիլում՝ Ռոբերտ Ռեդֆորդի և Մերիլ Սթրիփի հետ միասին։ 1987 թվականին խաղաց Նինա Բեկայի դերը «Ելք չկա» ֆիլմում, Քևին Քոսթների հետ միասին։ Նույն տարում խաղացել է նաև Հեդիի դերը Մայքլ Քեյնի «Հանձնվել» կատակերգությունում։ 1991 թվականին խաղացել է այլմորորակայինի դեր՝ Մարթա անունով, «Աստղի անցուղի 4․ Չբացահայտված երկիրը» ֆիլմում։ Հայտնվել է նաև մի քանի կատարերգություններում՝ փոքրիկ դերերի տեսքով։

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին հայտնվել է Quantic Dream կազմակերպության ստեղծած Omikron: The Nomad Soul վիդեո խաղում[17]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ նա Keep a Child Alive ծրագրի, որը օգնում է ՄԻԱՎ–ով հիվանդ երեխաներին, և Children's Defense Fund երեխաների պաշտպանության ֆոնդի անդամ է[11]։ Նա նաև Save the Children հիմնադրամի անդամ է և զբաղվում է հիմնականում Արևելյան Աֆրիկայի երեխաներով[18]։ Ինչպես նաև նա Enough Project ծրագրի անդամ է[19][20]։

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանը գրել է երկու գիրք՝ «Ես Իմանն եմ» (2001) և «Գույնի գեղեցկությունը» (2005

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկար մոդելային կարիերայի ընթացքում նա վաստակել է բազում մրցանակներ։ Դրանցից ամենանշաավորը 2010 թվականի հունիսի 7–ին ստացած «Նորաձևության իկոնա» մրցանակն է, որպես անձի, ում ինքնատիպ ոճը ունեցել է մեծ ազդեցություն նորաձևության աշխարհում՝ Council of Fashion Designers of America –ի կողմից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանը և Դեյվիդ Բոուին միասին

Առաջին անգամ Իմանը ամուսնացել է 18 տարեկան հասակում մի սոմալացի երիտասարդի հետ։ Սակայն երկու տարի անց նրանք բաժանվեցին, քանի որ Իմանը ցանկանում էր մեկնել ԱՄՆ և սկսել իր մոդելային գործունեությունը[21]։ 1977 թվականին նա ամուսնացավ ամերիկացի բասկետբոլիստ Սպենսեր Հեյվուդի հետ։ Նրանք 1978 թվականին ունեցան աղջիկ՝ Զուլեկհային։ Սակայն 1987 թվականի փետրվարին նրանք ամուսնալուծվեցին։ 1992 թվականի ապրիլի 24–ին նա ամուսնացավ բրիտանացի ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուի հետ[22] և ունեցան աղջիկ՝ Ալեքսանդրա անունով, ծնված 2000 թվականի օգոստոսի 15–ին[23]։ Իմանը նաև Բոուիի նախորդ ամուսնության երեխայի խորթ մայրն է։ Նրանք երկուսն էլ կրում են Բոուի ազգանունը։ Նրանց հիմնական բնակավայրը Լոնդոնում և Մանհեթենում է[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. SNAC
  3. Iman, Peter Hill Beard, David Bowie, I Am Iman, p. 11.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Supermodel Iman is Ottawa bound for TV show. Canada.com (2008-06-25). Retrieved on 2012-05-09.
  5. Women of Achievement – Iman. Thelizlibrary.org. Retrieved on 2012-05-09.
  6. Iman, Peter Hill Beard, David Bowie, I Am Iman, p. 17.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Iman: Not Just Another Pretty Face Wayback Machine-ի միջոցով: (archived Հունիս 7, 2010). New York Times (2010-06-06)
  8. Iman sizes up hopefuls of 'Project Runway Canada'. Ctv.ca (2009-01-25). Retrieved on 2012-05-09.
  9. «Talk About English - Better Speaking - Episode 8»։ BBC։ Վերցված է փետրվարի 8, 2015 
  10. «The World of Work»։ Վերցված է փետրվարի 10, 2015 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Iman – Profiles – Project Runway Canada. Slice.ca. Retrieved on 2012-05-09. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «PRC» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  12. 12,0 12,1 New Chapters for Iman. Articles.latimes.com (2001-12-24). Retrieved on 2012-05-09.
  13. Beauty Icon: Iman. Style.com. Retrieved on 2012-05-09.
  14. Iman Porfolio. Tess Management. Retrieved on 2012-05-09.
  15. Dolan Margaret (հուլիսի 26, 2013)։ «Designers and Twins Ayaan and Idyl Mohallim Find Fans of Their Line Mataano the World Over»։ Papermag։ Վերցված է նոյեմբերի 29, 2013 
  16. Sneak peek : 'The Fashion Show: Ultimate Collection'. Denver.metromix.com. Retrieved on 2012-05-09.
  17. Omikron: The Nomad SoulAllgame
  18. «Five Seeds of Hope for Somalia»։ Huffington Post։ հոկտեմբերի 13, 2011 
  19. «Exclusive: An Intimate Interview with Supermodel and Activist Iman» 
  20. Meldrum Andrew (մայիսի 9, 2004)։ «Iman cuts De Beers links in ethics row»։ London: The Guardian։ Վերցված է օգոստոսի 15, 2011 
  21. Iman, Peter Hill Beard, David Bowie, I Am Iman, p. 54.
  22. Pegg, Nicholas (2006). The Complete David Bowie. Reynolds & Hearn. էջեր 238. ISBN 1905287151. 
  23. FIRST LOOK: The News in Brief, August 15, 2000. Ca.eonline.com (2000-08-15). Retrieved on 2012-05-09.
  24. «'He still ties my shoes for me': Iman reveals how David Bowie makes her feel special»։ Fashion Model Directory։ 2010-12-25։ Վերցված է 2012-05-09