Նայրոբիի համալսարան
Նայրոբիի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | Unitate et Labore[1] |
Հիմնադրված է | 1956 և 1970[1] |
Անդամակցություն | ORCID[2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3], Biodiversity Heritage Library?[4] և Association of African Universities?[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նայրոբի |
Կայք | uonbi.ac.ke |
![]() ![]() Նայրոբիի համալսարան, Քենիա | |
![]() |
Նայրոբիի համալսարան (անգլ.՝ University of Nairobi), Քենիայի ամենամեծ համալսարանը[6][7]։ Ստեղծվել է 1970 թվականին՝ Արևելյան Աֆրիկայի համալսարանը Նայրոբիի համալսարանի, Մակերերեի համալսարանի և Դար էս Սալամի համալսարանի բաժանման արդյունքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին Նայրոբիում ստեղծվեց Թագավորական տեխնիկական քոլեջը, որը 1961 թվականի հունիսի 25-ին վերափոխվեց Նայրոբիի Թագավորական քոլեջի։ 1964 թվականի մայիսի 20-ին վերափոխվել է Նայրոբիի համալսարանական քոլեջի Արևելյան Աֆրիկայի համալսարանի կազմում։ 1970 թվականին Արևելյան Աֆրիկայի համալսարանի բաժանման ընթացքում այն առանձնացվել է որպես Նայրոբիի համալսարան։
1983 թվականին մեծացման հետ կապված համալսարանը վերակազմավորվել է և իր կառուցվածքում կազմավորվել է վեց քոլեջ[8]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը բաղկացած է վեց քոլեջներից, որոնք բաժանված են ֆակուլտետների, որոնք իրենց հերթին բաժանված են բաժանմունքների[9]։
Գյուղատնտեսության և անասնաբուժական գիտությունների քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Վանգարի Մաաթայի անվան աշխարհի և էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտ
- Անասնաբուժական բժշկության ֆակուլտետ
Կենսաբանական և ֆիզիկական գիտությունների քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսատեխնոլոգիայի և կենսաինֆորմատիկայի կենտրոն
- Կլիմայի փոփոխության և ադապտացիայի հարցերի ինստիտուտ
- Ֆիզիկական գիտությունների ֆակուլտետ
- Կենսաբանական գիտությունների դպրոց
- Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի դպրոց
- Մաթեմատիկայի դպրոց
Ճարտարապետության և շինարարության քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արվեստի և դիզայնի ֆակուլտետ
- Ճարտարագիտական ֆակուլտետ
- Միջուկային գիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Մարդաբանական միջավայրի ֆակուլտետ
Մանկավարժական քոլեջ և էքստեռնատ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաց և հեռավար ուսուցման կենտրոն
- Քենիական գիտության կամպուս
- Շարունակական և հեռավար կրթության դպրոց
- Կրթության դպրոց
Բժշկական գիտությունների քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԻԱՎ-ի կանխարգելման և հետազոտական կենտրոն
- Ատամնաբուժական գիտությունների ֆակուլտետ
- Արեւադարձային եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտ
- Բժշկագիտության ֆակուլտետ
- Բուժքույրական ֆակուլտետ
- Դեղագործության ֆակուլտետ
- Հանրային առողջության ֆակուլտետ
- Բժշկական գիտությունների քոլեջի գրադարան
Հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Աֆրիկացի կանանց ուսումնասիրության կենտրոն
- Աֆրիկական հետազոտությունների ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Բիզնեսի ֆակուլտետ
- Բնապահպանական օրենսդրության և քաղաքականության բնագավառում առաջատար հետազոտությունների կենտրոն
- Դիվանագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Զարգացման հետազոտությունների ինստիտուտ
- Լրագրության ֆակուլտետ
- Կիսումու կամպուս
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մոմբասայի կամպուս
- Ազգաբնակչության բնագավառում հետազոտության ինստիտուտ
Կանցլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970—1978 Ջոմո Քենիատա
- 1978—2002 Դենիել Տորոիտիչ արապ Մոի
- 2002—2003 Մվաի Կիբակի
- 2003—2013 Ջոզեֆ Վանջուի
- 2013 — ներկայումս՝ Վիջոո Ռատտանսի[10]։
Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանգարի Մաատաի, 2004 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Ապոլո Ռոբի Նսիբամբի, Ուգանդայի վարչապետ (1999—2011).
- Ջարեդ Անգիրա, քենիացի բանաստեղծ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/2978.htm
- ↑ https://orcid.org/members/001G000001pVjw6IAC-university-of-nairobi-uon
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://about.biodiversitylibrary.org/about/bhl-consortium/
- ↑ https://www.aau.org/subs/membership/
- ↑ «Animal & Veterinary» (անգլերեն)։ Food and Drug Administration։ 2013-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-03-12
- ↑ NYAMBEGA GISESA (2013-09-02)։ «UoN remains Kenya’s most competitive university getting the top KCSE students» (անգլերեն)։ The Standard Group։ Վերցված է 2014-03-12
- ↑ «UON Profile» (անգլերեն)։ University of Nairobi։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին։ Վերցված է 2014-03-12
- ↑ «Colleges, Faculties/Schools/Centers/Institutes & Departments» (անգլերեն)։ University of Nairobi։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-06-ին։ Վերցված է 2014-03-12
- ↑ «History» (անգլերեն)։ University of Nairobi։ Վերցված է 2014-03-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|