Save the Children

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Save the Children
Save the Children, Westport, CT, USA 2012.jpg
STC Logo Horiz ColPos RGB-01.png
Տեսակհասարակական կազմակերպություն և միջազգային կազմակերպություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1919
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՂեկավարEglantyne Jebb?
ՀիմնադիրEglantyne Jebb? և Dorothy Buxton?
ՊարգևներAnnette Thommessens minnepris?, Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ և նվիրաբերման կնիք DZI
Կայքsavethechildren.net

«Փրկենք երեխաներին» (շվեդ.՝ Rädda Barnen, անգլ.՝ Save the Children), ամբողջ աշխարհի երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում՝ Էգլանտայնա Ջեբբի և նրա քրոջ՝ Դորոթի Բաքսթոնի կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակներն են կատարելագործել կրթության, առողջապահության, տնտեսական հնարավորությունների համակարգերը, երեխաներին պաշտպանել բռնություններից և բնական աղետներից, ինչպես նաև իրականացնել երեխաների իրավունքների պահպանության և պաշտպանության ուղղությամբ այլ գործունեություն։ Կազմակերպության աշխատակիցների կարծիքով նույնիսկ ոչ մեծ նվիրատվությունը կարող է փրկել շատ երեխաների[1]։

Վեց ամիս անց «Փրկենք երեխաներին» կազմակերպություն հիմնվեց Շվեդիայում։ Սկզբնական շրջանում այն գործում էր Էլլեն Պալմշերնի և որոշ ակտիվիստների նախագահությամբ, որոնց թվում էին լրագրողներ Հերդա Մարկուսը և Էլին Վագները։ Աշխատանքն ուղղված էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո երեխաների ծայրահեղ աղքատության թեթևացմանը: Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը շեշտը դրված էր Շվեդիայի երեխաների վրա, սակայն ամեն ինչ փոխվեց պատերազմից հետո, երբ շվեդները գիտակցեցին, որ երեխաները տառապում են ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհի տարբեր մասերում: 1970-ականներին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը վերաձևավորվեց զարգացող երկրներում երեխաների զարգացման և վիճակի փոփոխման ժամանակակից գործակալության[2]։

Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել այն երեխաներին, որոնք տուժել են Պովոլժիեի (1921-1922) քաղցից, Վիետնամի պատերազմներից, Նիգերիայի քաղաքացիական պատերազմից և այլ աղետներից ու հակամարտություններից։ Վերջին ժամանակներս կազմակերպության կողմից գործարկվել է հաճախակի զինված հակամարտությունների ենթարկվող երկրներում բնակվող 8 միլիոն երեխաների որակյալ կրթության ապահովման ծրագիր։

Mothers' Index Rankings[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը տարեկան հրապարակում է Mothers' Index Rankings վարկանիշը, որտեղ նշվում է աշխարհի տարբեր երկրներում մայրության և մանկության իրավիճակի ամբողջական գնահատականը: Ըստ 2014 թվականի վարկանիշի՝ մոր և երեխայի համար ամենալավ երկիրը Ֆինլանդիան է, երկրորդ տեղում Նորվեգիան է, երրորդում՝ Շվեդիան, 26-րդ տեղում՝ Բելառուսը, 62-րդում՝ Ռուսաստանը, իսկ 72-րդ տեղում՝ Ուկրաինան[3]։ Այս ցանկում Ֆինլանդիան առաջատար տեղ է զբաղեցնում երկրորդ տարին անընդմեջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Save the Children: спасение жизней детей – не такое дорогое дело»։ BBC Russian։ 05.10.2009 
  2. (շվեդ.)Historia Rädda Barnen
  3. «2014 Mothers' Index Rankings»։ Save the Children։ май 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին։ Վերցված է 2014-05-08 
  4. Финляндия остается лучшей страной для матерей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 мая 2014.(Ստուգված է 8 Ապրիլի 2014)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]