Նիկոլաուս Առնոնկուր
Նիկոլաուս Առնոնկուր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Nikolaus Harnoncourt |
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Nikolaus Harnoncourt |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1929[1][2][3][…] Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 5, 2016[5][1][2][…] (86 տարեկան) Sankt Georgen im Attergau, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[6][1] |
Ժանրեր | բարոկկո դարաշրջանի երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, խմբավար, վիոլահար, թավջութակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ, դերասան և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ[1] և վիոլա[7] |
Աշխատավայր | Մոցարտեում |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Vienna Symphony? և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Ամուսին | Alice Harnoncourt?[1][7] |
Պարգևներ | |
Կայք | harnoncourt.info harnoncourt.info/en/ |
![]() |
Նիկոլաուս Առնոնկուր (գերմ.՝ Nikolaus Harnoncourt, ամբողջական անունը` Նիկոլաուս կոմս դե լա Ֆոնտեն և դ’Առնոնկուր-Ունֆերցագտ գերմ.՝ Johann Nicolaus Graf de la Fontaine und d'Harnoncourt-Unverzagt, դեկտեմբերի 6, 1929[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] - մարտի 5, 2016[5][1][2][…], Sankt Georgen im Attergau, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[6][1]), ավստրիացի դիրիժոր, երգչախմբավար, թավջութակահար, վիոլահար, երաժշտական գրող։ Աուտենտիկ կատարողական շարժման խոշոր ներկայացուցիչներից մեկն է։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաուս Առնոնկուրը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 6-ին Բեռլինում։ Նա արիստոկրատական ընտանիքից է։ Մայրը` կոմսուհի Լադիսլայա ֆոն Մերանը (1899-1997) էրցհերցոգ Յոհան Բատիստ Ավստրիացու նախաթոռնուհին է[17]։ Մեծացել է Գրացում, երաժշտություն է ուսանել Վիեննայում։ Պատանեկության տարիներին նա ճնշման տակ ծառայել է «Հիտլերյան երիտասարդությանը», ինչի մասին հետագայում ասել է. «Եթե դուք այնտեղ չգնայիք ամեն չորեքշաբթի և ուրբաթ, ապա Հիտլերյան երիտասարդության ոստիկանը կվերցներ ձեզ, կխուզեր ձեր մազերը, կգցեր դժվար մարդկանց խմբի մեջ, ում արդեն «բուժել էին» սարսափելի եղանակով»[18]։
Վիեննայի երաժշտական ակադեմիայում Փոլ Գրյումերի և Էմանուել Բրաբեկի հետ սովորել է թավջութակ, սովորել է նաև ալտ և գամբա[19]։ Եղել է թավջութակահար Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբում (1952-1969)։ 1953 թվականին կնոջ` ջութակահար Ալիսայի հետ (օրիորդական ազգանունը` Հոֆելներ) ստեղծել հնագույն գործիքների «Concentus Musicus» բարոկկոյի ոճի համույթը (հասարակական ակտիվությունը համույթը սկսել է 1957 թվականին)։ Բացի համույթը ղեկավարելուց և դիրիժորելուց` Արնոնկուրը այնտեղ նվագել է բարոկկոյի թավջութակ և վիոլա դա գամբա։
Որպես թավջութակահար հանդես է եկել «Լեոնհարդտի բարոկկոյի անսամբլ» (գերմ.՝ Leonhardt Baroque Ensemble) համույթի կազմում` մասնակցելով Բախի № 54 և 170 կանտատների աուտենտիկ ոճի ձայնագրություններին, որոնք տեղի են ունեցել 1954 թվականին հոլանդացի դիրիժոր, երաժշտագետ Գուստավ Լեոնհարդտի ղեկավարությամբ[20]։
Որպես օպերային դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել Միլանի Լա Սկալա օպերայում (Կլաուդիո Մոնտեվերդի, «Ուլիսի վերադարձը հայրենիք», 1970)
1970-1990 թվականներին Լեոնհարդտի հետ ձայնագրել է Բախի եկեղեցական կանտատները։ Աշխատել է նաև եվրոպական այլ նվագախմբերի հետ` ներառյալ Կոնսերգեբաուն։
Արնոնկուրը երաժշտագիտական հրապարակումների հեղինակ է։
Կինը` ջութակահար Ալիսա Արնոնկուրն է։ Աղջիկը` Էլիզաբեթ ֆոն Մագնուսը, ֆլեյտահար է և օպերային երգչուհի։
Երաժշտացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արնոնկուրի երաժշտացանկն ընդգրկում է Մոնտեվերդիի, Պյորսելի, Վիվալդիի, Բախի, Հենդելի, Ռամոյի, Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լեոպոլդ Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Վագների, Վերդիի, Օֆենբախի, Բրամսի, Դվորժակի, Բրուքների, Բերգի, Բարտոկի, Մենդելսոնի, Սալիերիի ստեղծագործությունները։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաուս Արնոնկուրն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Ռոբերտ Շումանի մրցանակ (1997), Գրեմի (2001), Կիոտո մրցանակ (2005), Լայպցիգի Բախի շքանշան (2007)։ Զալցբուրգի Մոցարտեումի պատվավոր դոկտոր է (2008)։
Բրիտանական BBC Music Magazine երաժշտական ամսագրի` աշխարհի ամենատարբեր երկրների 100 դիրիժորների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով (2010 թվականի նոյեմբեր), որոնց մեջ են եղել այնպիսի հանրահայտ դիրիժորներ, ինչպիսիք են Կոլին Դևիսը (Մեծ Բրիտանիա), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսը (Լատվիա), Արնոնկուրը զբաղեցրել է հինգերորդ տեղը` բոլոր ժամանակների ամենանշանավոր 20 ջութակահարների ցուցակում։ Արնոնկուրն ընդգրկված է անգլիական Gramophone ամսագրի Փառքի սրահում[21][22]։
Խաղացել է իշխան Լեոպոլդ Անհալթցու դերը ֆրանսիացի կինռեժիսոր Շտրաուբի «Աննա Մագդալենա Բախի ժամանակագրությունը» ֆիլմում (1967)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 http://www.nytimes.com/2016/03/07/arts/music/nikolaus-harnoncourt-conductor-and-early-music-specialist-dies-at-86.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Oestreich J. R. Nikolaus Harnoncourt, Conductor and Early-Music Specialist, Dies at 86 — The New York Times, 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://derstandard.at/2000032373537/Dirigent-Nikolaus-Harnoncourt-gestorben
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.apa.at/News/6228580980/dirigent-nikolaus-harnoncourt-86-jaehrig-gestorben.html
- ↑ 7,0 7,1 http://www.theguardian.com/music/2016/mar/06/nikolaus-harnoncourt-obituary
- ↑ http://www.orden-pourlemerite.de/mitglieder/nikolaus-harnoncourt
- ↑ https://erasmusprijs.org/prijswinnaars/nikolaus-harnoncourt/
- ↑ http://int.sonning.clients.pinebits.dk/the-music-award/1993-nikolaus-harnoncourt.aspx
- ↑ https://royalphilharmonicsociety.org.uk/awards/gold_medal/harnoncourt
- ↑ https://www.kyotoprize.org/en/laureates/nikolaus_harnoncourt/
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
- ↑ https://www.bachfestleipzig.de/de/bachfest/bach-medaille
- ↑ Royal Philharmonic Society Website
- ↑ Munzinger-Archiv GmbH, Ravensburg. "Nikolaus Harnoncourt". Retrieved 6 March 2016.
- ↑ James R Oestreich (6 March 2016). "Nikolaus Harnoncourt, Conductor and Early-Music Specialist, Dies at 86". The New York Times. Retrieved 7 March 2016.
- ↑ Barry Millington (6 March 2016). "Nikolaus Harnoncourt obituary". The Guardian. Retrieved 6 March 2016.
- ↑ Информация на портале Bach Cantatas.
- ↑ BBC Worldwide Press Releases: Carlos Kleiber voted greatest conductor of all time
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mertl M. Vom Denken des Herzens. Alice und Nikolaus Harnoncourt. — Salzburg: Residenz, 1999 (фр. пер. 2002)
- Ereignis Klangrede. Nikolaus Harnoncourt als Dirigent und Musikdenker. / Wolfgang Gratzer, Hrsg. — Freiburg: Rombach, 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Անձնական կայքէջ
- Հարցազրույց Նորման Լեբրեխտի հետ, 2000 Արխիվացված 2015-09-05 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաուս Առնոնկուր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 2016 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ավստրիացի դիրիժորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ