Նապոլեոն (ֆիլմ, 1927)
«Նապոլեոնը» (ֆր.՝ Napoléon), Աբել Գանսի 1927 թվականի ֆրանսիական պատմական համր կինոէպոպեա է։ Համր կինոյի դարաշրջանի ամենաթանկարժեք և նորարարական նախագծերից մեկը , որը սակայն չունեցավ կոմերցիոն հաջողություններ[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանսի կողմից գրված սցենարը այնքան քիչ էր համապատասխանում պատմական փաստերին, որ նա, կանխատեսելով պատմաբանների կողմից հանդիմանանքները, ներածական վերնագրերում գրառում արեց՝ «Նապոլեոնը` ինչպես նրան Գանսն էր տեսել»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբեր Դյոդոննե — Նապոլեոն Բոնապարտ
- Վլադիմիր Ռուդենկո — Նապոլեոն Բոնապարտ (երեխա)
- Էդմոն Վան Դեյոլ — Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ
- Ալեքսանդր Կուբիցկի — Ժորժ Ժակ Դանտոն
- Անտոնեն Արտո — Ժան Պոլ Մարատ
- Աբել Գանս — Լուի Անտուան Սեն-Ժյուստ
- Ջինա Մանես — Ժոզեֆին դը Բոհարնե
- Ժաննա Պեն — Գորտենզիա Բոհարնե
- Գեորգ Էնին — Էժեն դե Բոհարնե
- Լուի Սանս — Լուի XVI արքա
- Սյուզաննա Բյանչետտի — Մարի Անտուանետ,
- Մարգարիտա Հանսե — Շարլոտա Կորդե
- Իվետտա Դյոդոննե — Էլիզա Բոնապարտ
- Գեորգ լամպին — Ժոզեֆ Բոնապարտ
- Ռոժեր Շանտալ — Ժերոմ Բոնապարտ
- Ժան դը Իդ — Լյաբուսսյեր
- Մակս մակսուդիան — Պոլ Բարրաս
- Ռոջեր Բլյում — դերասան Տալմա
- Պիեռ դե Կանոլլի — Օգյուստ Մարմոն կապիտանը
- Ֆավիեր— Ժոզեֆ Ֆուշե
- Գենիկա Միսսիրիո — կապիտան Յոախիմ Մյուրատ
- Անրի Ստանդարդ — Թերեզա Թալյեն
- Սյուզի Վերնոն — մադամ Ռեկամյե
- Պոլ Ամիո — Ֆուկյե-Տենվիլ
- Անրի Բիլյո — Պիեռ Բոմարշե
- Բենեդիկտոս— Օլիվեր Կրոմվել
- Կամիլ Բեվե — դոկտոր Գիլյոտեն, Ժոզեֆ Իգնաս
- Բոդրո— Լաֆայետ
- Լիզ Կարվալյո — մադմուազել Մարիա Լենորման
- Ալբերտի— Ժան-Ժակ Ռուսո
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն աշխարհում առաջինն էր, որը նկարահանվել է պանորամային կինո տեխնոլոգիայով, միաժամանակ երեք կինոժապավենների համար[9]։ Նկարահանումների ժամանակ կիրառվել են կրծքային շտատիվներ, ֆուտբոլի գնդակին կցված թռչող տեսախցիկ, կազմակերպվել են զանգվածային տեսարաններ, կառուցվել են հիանալի դեկորացիաներ, կիրառվել եռակի էկրան, որի վրա ցուցադրվում էին ֆիլմի եզրափակիչ դրվագները` նապոլեոնյան զորքերի մուտքը Լոմբարդիա[10]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նապոլեոնի» նկարահանումներին նախապատրաստվելիս Աբել Գանսն ավելի քան երեք հարյուր գիրք` Բոնապարտի հիշողությունները, Լուի-Ադոլֆ Տիերի, Ժյուլ Միշլեի, Ֆրեդերիկ Մասսոնի, Ստենդալի, Էլի Ֆրեդերիկ Ֆորեի գրքերը[11]։ 1923 թվականին "Вести" կոնցեռնի հիմնադիր, ռուսական ծագման ձեռնարկատեր Վենգերովը , Աբել Գանսին առաջարկեց ֆիլմ նկարահանել Բեռլինում։ Գանսը պատասխանեց. «Ես «Նապոլեոնը» նկարահանելու եմ միայն Ֆրանսիայում»։ Այդ ժամանակ Վենգերովը ստեղծեց «միջազգային սինդիկատ», որի մեջ մտավ «Պատե» ընկերությունը[11]։
1924 թ. ավարտին ավարտվեց սցենարը, այն բաղկացած էր ութ սերիաներից` յուրաքանչյուրը 3000-ական մետր[11]։
- Բոնապարտի երիտասարդությունը
- Բոնապարտն ու ահաբեկչությունը
- Իտալական ընկերությունը
- Եգիպտական ընկերությունը և 18 բրումերները
- Աուստերլիցի արևը
- Նահանջը Ռուսաստանից
- Վաթեռլո
- Սուրբ Ելենա
Նկարահանվել էին առաջին երկու մասերը[11]։
Ավելի ուշ, 1935 թվականին Ա.Գանսը թողարկել է ֆիլմի նոր, ձայնային տարբերակը` «Napoléon Bonaparte»:
Նապոլեոնի դերի համար ռեժիսորը դիտարկում էր հետևյալ թեկնածությունները` դրամատուրգ Ռենե ֆոշուա, շանսոնիե Ժան Բաստիա, գրող Պիեռ Բոնարդի, դերասան վան Դաել (խաղացել է Ռոբեսպիեր), Իվան Մոզժիխինը (նա հրաժարվել է, քանի որ կարծում էր, որ Բոնապարտի կերպարը կարող է ստեղծել միայն ֆրանսիացին)։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել մոտ 40 հայտնի դերասաններ[11]։ «Նապոլեոնը» նկարահանվել է Բրիանսոնում, Տուլոնում, Կորսիկայում, Սեն Կլու (քաղաք)ում, Բրիեննայում, Մամեզոնայում և Փարիզում[11]։
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանումներ. 1925 թվականիհունվարի 17-ից մինչև 1926 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները (1925 թվականի նոյեմբերից մինչև 1926 թվականի մայիսը ընդմիջում)
Ֆիլմում ներգրավված են եղել[11]։
- Տեխնիկական անձնակազմ - տարբեր մասնագիտություններ ունեցող 200 մարդ
- 8000 կոստյում
- 6000 ստատիստներ
- 4000 հրացան
- 60 թնդանոթ
- 150 դեկորացիաներ, կառուցվել է 19-րդ դարասկզբի Փարիզի մի ամբողջ շրջան
- էկրանի կողմերի հարաբերակցությունը`` 4:1
Նկարահանող խումբ (ընտրողաբար)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբել Գանս — ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ;
- Ժյուլ Կրյուգեր, Լեոնս-Անրի Բյուրել, Ժոզեֆ-Լուի Մունդվիլեր, Նիկոլայ Տոպորկով — օպերատորներ;
- Ալեքսանդր Բենուա — նկարիչ;
- Ալեքսանդր Վոլկով — ռեժիսորի օգնական;
- Վիկտոր Տուրժանսկի — ռեժիսորի օգնական;
- Հենրի Անդրեանի — ռեժիսորի օգնական;
- Անատոլ Լիտվակ — ռեժիսորի օգնական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0018192/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.filmaffinity.com/es/film363444.html
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=645.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 http://www.imdb.com/title/tt0018192/fullcredits
- ↑ 6,0 6,1 http://www.filmaffinity.com/en/film363444.html
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Румановы: отец и сын. Интервью с Даниилом Румановым
- ↑ Фотокинотехника, 1981, էջ 231
- ↑ Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 И. А. Мусский 100 великих зарубежных фильмов. — Москва: Вече, 2008. — 480 с. — 5000 экз. — ISBN 978-5-9533-2750-3
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Е. А. Иофис Фотокинотехника / И. Ю. Шебалин. — М.,: «Советская энциклопедия», 1981. — С. 231. — 447 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն (ֆիլմ, 1927)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1927 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Համր ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1783 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1792 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1793 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1795 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1796 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ռազմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 1920-ականների ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Արթուր Հոնեգերի