Արշավիր Շահխաթունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Արշավիր Շահխաթունի
Arsho-Shahkhatuni.png
Ծնվել էփետրվարի 19, 1885(1885-02-19)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 4, 1957(1957-04-04)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Արշո Շահխաթունի, Արկադի Իվանի Շահխաթունյան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ
Ծնողներհայր՝ Վաղարշակ Շահխաթունյան

Արշավիր Վաղարշակի Շահխաթունի (փետրվարի 19, 1885(1885-02-19)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 4, 1957(1957-04-04)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), հայ դերասան, կինոռեժիսոր և դիմահարդար՝ համր կինոյի ժամանակաշրջանում[2]։

Թատերական գործիչ, դերասան Վաղարշակ Շահխաթունյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1885 թվականի փետրվարի 19-ին, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում։

Սովորել է Թիֆլիսի զինվորական ուսումնարանում, ապա զինվորական ծառայության անցել Բաքվում։

Որպես դերասան առաջին անգամ բեմ է բարձրացել 1905 թվականին, Բաքվում։ Այնուհետև Բաքվից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Դերասանական ձիրքով աչքի է ընկել 1908-1909 թթ. թատերաշրջանում՝ Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության, ապա նաև Բաքվի մշակութային միության թատերախմբերում։ 1910 թվականից ելույթներ է ունեցել Թիֆլիսի տարբեր թատերախմբերում։

1913 թ. ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիա։

1913-1914 թթ. Ա. Խանժոնկովի կինոկազմակերպության հրավերով նկարահանվել է «Բելա» (ըստ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» ստեղծագործության, «Կովկասի նվաճումը», «Խանդ», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ կինոնկարներում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կովկասյան ճակատում մասնակցել է ռազմական գործողություններին, դարձել ցարական բանակի սպա։

1918 թվականին նշանակվել է Երևանի զինվորական պարետ և պաշտոնավարել մինչև 1920 թվականի վերջերը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել է արտասահման։ Որոշ ժամանակ ապրել է Ստամբուլում, մասնակցել «Հայ դրամատիկի» ներկայացումներին, ապա տեղափոխվել է Բուլղարիա, իսկ 1924 թվականին՝ Փարիզ։ Այստեղ նկարահանվել է «Միշել Ստրոգով», Աբել Հանսի «Նապոլեոն» և Դյուվիվեի «Մարդը Իսպանիո նավից» ֆիլմերում։ Հայկական թատերախմբերի ներկայացումներում հանդես է եկել որպես Սեյրան (Ալեքսանդր Շիրվանզադե, «Նամուս»), Ռոմեո (Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ»), Քին (Ալեքսանդր Դյումա, «Քին»), Աբեղա (Լևոն Շանթ, «Հին աստվածներ») և այլն։

1928 թվականին նախաձեռնել է «Անդրանիկ» ֆիլմի նկարահանումը, ուր հանդես է եկել Անդրանիկի և նրա հոր դերերի կատարմամբ։

1932 թվականից զբաղվել է կինոդիմահարդարմամբ, ճանաչվել որպես կինոդիմահարդարման նոր սկզբունքների կիրառող և հայկական համր կինոյի առաջատար դերասան։

Մահացել է 1957 թվականի ապրիլի 4-ին, Փարիզում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդը Իսպանիո նավից» (1926)
  • Միշել Ստրոգով (1926)
  • Նապոլեոն (1927)
  • «Սպիտակ սատանան» (1930)
  • Լիբանանի տիկինը (1934)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png