Վաղարշակ Շահխաթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղարշակ Շահխաթունյան
Ծնվել էհունիսի 25, 1843(1843-06-25)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1892(1892-12-20) (49 տարեկանում)
Մահվան վայրԳանձակ, Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Արշավիր Շահխաթունի

Վաղարշակ Արշավիրի Շահխաթունյան (1843, հունիս 25 - 1892, դեկտեմբերի 20, Գյանջա, թաղված է Երևանում), հայ դերասան, թատերական գործիչ։

Դերասան Արշավիր Շահխաթունու հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Շահխաթունյանն ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1858 թվականին մասնակցել է Լազարյան ճեմարանի թատրոնի, 1862 թվականին՝ Թիֆլիսի հայկական առաջին մշտական թատերախմբի, 1868 թվականին՝ Երևանի թատերական ընկերության ստեղծմանը, կազմակերպել է Վաղարշապատի թատրոնը։ 1865-1867 թթ. Ալեքսանդրապոլում ղեկավարել է իր հիմնադրած (Ս. Մելիք-Հայկազյանի հետ) թատերախումբը[1][2][3]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշակ Բ՝ Գալֆայանի «Արշակ Բ»
  • Սամել, Արտաշես՝ Հեքիմյանի «Սամել», «Արտաշես և Սաթենիկ»
  • Դարաչիչագյան՝ Փուղինյանի «Դալալ Ղաղո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վաղարշակ Շահխաթունյանի կենսագրությունը AV Production կայքում
  2. Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл. 
  3. Шахатунян Вагаршак