Պանորամային կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պանորամային կինո, կինոնկարների նկարահանման և մեծ չափսերի (մի քանի հարյուր մ²) խիստ կոր էկրանների վրա դրանց ցուցադրման եղանակ։ Կինոկադրերի ցուցադրման ժամանակ հանդիսատեսին թվում է, թե ինքը մասնակցում է էկրանի վրա կատարվող գործողություններին։ Կինոնկարահանումը սովորաբար կատարվում է 35 միլիմետրանոց 3 կինոժապավենի վրա միաժամանակ, ընդորում յուրաքանչյուրի վրա ստացվում է օբյեկտի պատկերի մեկ երրորդ մասը։ Պրոյեկտումն իրագործվում է երեք կինոպրոյեկտորով՝ էկրանի համապատասխան մասերի վրա (տես նաև Լայնէկրան կինո)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 122 CC-BY-SA-icon-80x15.png