Նիկոլայ Կոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոլին
Ծնվել էմայիսի 7, 1878(1878-05-07)[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 3, 1973(1973-06-03)[3] (95 տարեկան)
Մահվան վայրՆայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանNovo-Diveevo Russian Orthodox Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր

Նիկոլայ Ֆյոդորի Կոլին (ֆր.՝ Nicolas Koline, գերմ.՝ Nikolai Kolin, մայիսի 7, 1878(1878-05-07)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1973(1973-06-03)[3], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս, ֆրանսիացի և գերմանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կոլինը իր դերասանական աշխատանքը սկսել է առաջին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում և տաս տարի եղել է նրա ղեկավարության անփոփոխ անդամ[4]։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնում փայլուն հանդես է եկել «Տասներկու գիշերներ», «Ծղրիդը վառարանի վրա», «Ստեփանչիկով գյուղում» և բազում այլ ներկայացումներում։ Առաջին Ստուդիայում կոնսերվատորիայի աշակերտների հետ բեմականացրել է «Եվգենի Օնեգին» օպերան։ Ստուդիայի աշխատանքի մասին Կոլինը գրել է․

Ես դուրս չեմ եկել Ստուդիայից, երբ զբաղված էի Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնում։ Իսկ ինչու՞ դուրս չէի գալիս։ Ուղղակի ես այնտեղ էի ապրում։ Քնում էի բազմոցին, որը գտնվում էր այն սենյակում, որտեղ տղամարդկանց դերերի գրիմ էին անում։

Ռուսաստանում չի նկարահանվել ֆիլմերում, քանի որ Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն արգելում էին, որովհետև կինոն չէին համարում արվեստ։

1920 թվականի փետրվարին իր կոլեգա Ռիչարդ Բոլեսլավսկիի հետ, որը ծագումով լեհ էր, լքեց Ռուսաստանը։ Քանի որ Լեհաստանում չկար ռուսական թատրոն, Կոլինը հանդես էր գալիս ռուսական գրականության վերաբերյալ դասախոսությաններով (լեկցիա), որպեսզի գումար հավաքի և մեկնի Փարիզ։

Ֆրանսիայում ակտիվ աշխատում և նկարահանվում էր կինոյում, մասնավորապես «Տխուր արկածախնդրություն» (L’Angoissante aventure, 1920), «Հաղթական սիրո երգը» (Le Chant de l’amour triumphant, 1923), «Կին» (Kean, 1924) և «Նապոլիոն» (Napoléon, 1927) ֆիլմերում։ 1925 թվականին Ռոբեր Պեգիի հետ միասին որպես ռեժիսոր նկարահանեց «600 000 ֆրանկ ամսում» (600 000 francs par mois) ֆիլմը։ 1928 թվականից սկսած հիմնականում աշխատել է Գերմանիայում։ 1947 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոքր-ինչ դադարով նորից սկսեց նկարահանվել գերմանական ֆիլմերում։ Արևմտյան Գերմանիայում իր վերջին ֆիլմը եղել է «Ֆրոնտով աքաղաղ» (Der Frontgockel) կինոկատակերգությունը, որը էկրան է դուրս եկել 1955 թվականին։

1956 թվականին Կոլինը մեկնեց ԱՄՆ։ Նայակում (Նյու Յորք նահանգ) ապրեց աղքատության մեջ։

Նիկոլայ Կոլինը մահացել է 1973 թվականին 95 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920 Տխուր արկածախնդրություն / L’Angoissante aventure
  • 1921 Փոթորիկ / La Tourmente
  • 1921 Առաջին հերթին արդարություն / Justice d’abord
  • 1921 Հազար ու մի գրշերներ / Les Contes de mille et une nuits
  • 1922 Դիմակահանդեսի գիշեր / Nuit de carnaval
  • 1923 Հաղթական սիրո երգ / Le Chant de l’amour triumphant
  • 1924 Կին / Kean
  • 1924 Փարիզի հնավաճառ / Le Chiffonnier de Paris
  • 1924 Դերասանուհու հոգին / Âme d’artiste
  • 1924 Դիմակով կինը / La Dame masquée
  • 1924 Առաջադրանք / La Cible
  • 1925 Էլեգանտ արքայազն / Le Prince charmant
  • 1925 600 000 ֆրանկ ամսում / 600 000 francs par mois (режиссёр и актер)
  • 1926 Արքայի սուրհանդակ / Միքայել Սթրոգով / Der Kurier des Zaren / Michael Strogoff
  • 1927 Կորեկտ / Croquette
  • 1927 Նապոլեոն / Napoléon

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928 Արևելքի գաղտնիքը / Geheimnisse des Orient
  • 1928 Ուռա, ես տեսնում եմ / Hurrah! Ich lebe!
  • 1930 Ծաղրածուներ / Les Saltimbanques
  • 1934 Նապոլեոն Բոնապարտ / Napoléon Bonaparte
  • 1936 Երեք Մաքսիմները / Three Maxims
  • 1937 Կեսգիշերից / Ab Mitternacht
  • 1937 Առանց հայրանունի մարդիկ / Menschen ohne Vaterland
  • 1937 Հայրենասերները / Patrioten
  • 1938 Գաղտնի սիմվոլ LB 17 / Geheimzeichen LB 17
  • 1938 Իշխանական գիշերներ / Nuits de princes
  • 1939 Մարզպետը / Der Gouverneur
  • 1939 Ուրիշի կինը / Die fremde Frau
  • 1939 III կայանի տագնապը / Alarm auf der Station III
  • 1940 Թշնամիներ / Feinde
  • 1941 Խեղկատակները / Komödianten
  • 1941 Պատրանք / Illusion
  • 1942 Հարված Բաքուին / Anschlag auf Baku
  • 1943 Մյունխհաուզեն / Münchhausen
  • 1943 Ջոհան / Johann
  • 1944 Արևելյան էքսպրես / Orient-Express
  • 1945 Շիվան և կախաղանի ծաղիկը / Shiva und die Galgenblume

Արևմտյան Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 Աշխարհի ծայրին / Am Ende der Welt
  • 1948 Ֆիլմ առանց անվանման / Film ohne Titel
  • 1948 Գիշերային հերթապահություն / Nachtwache
  • 1948 Խնձորը ընկավ / Der Apfel ist ab
  • 1948 Ժամանակը քո հետ / Die Zeit mit dir
  • 1949 Գիշերվա տասներկու / Die Nacht der Zwölf
  • 1949 Կրքերի ողբերգությունը / Tragödie der Leidenschaft
  • 1950 Մարդ, ով փնտրում է ինքն իրեն / Der Mann, der sich selbst sucht
  • 1950 Աստիճան / Die Treppe
  • 1951 Սրտի կարոտ / Die Sehnsucht des Herzen
  • 1951 Պարոն С․ ֊ ի կանայք / Die Frauen des Herrn S.
  • 1951 Վագր Աբգարը / Der Tiger Akbar
  • 1952 Թույնը գազանանոցում / Gift im Zoo
  • 1952 Կուբա Կաբանա / Cuba Cabana
  • 1954 Անծանոթուհու դիմանկարը / Bildnis einer Unbekannten
  • 1954 Լուռ հրեշտակ / Der schweigende Engel
  • 1954 Վերջին ամառ / Der letzte Sommer
  • 1955 Մութ աստղը / Der dunkle Stern

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 MAK (польск.)
  4. http://www.dk1868.ru/history/gul2_2.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոլին» հոդվածին։