Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա
Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա ֆր.՝ François-Joseph Talma | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1763[1][2][3][4] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1826[1][2][3][5] (63 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ատամնաբույժ և թատրոնի դերասան |
Աշխատավայր | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Ամուսին | Charlotte Vanhove? |
Զբաղեցրած պաշտոններ | Sociétaire of the Comédie-Française? |
Անդամություն | Կոմեդի ֆրանսեզ և Q3550097? |
Երեխաներ | Alphonse-Alexandre Bazile-Talma? և Marie Péan? |
François-Joseph Talma Վիքիպահեստում |
Ֆրանսուա ժոզեֆ Տալմա (անգլ.՝ Talma) (1763-1826), ֆրանսիացի դերասան։
Ավարաել է Փարիզի Դեկլամացիայի և երգեցողության թագավորական դպրոցը, 1787 թվականին առաջին ելույթն ունեցել «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ 1806 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանի պրոֆեսոր։ Տալմաի գաղափարա-գեղարվեստական հայացքները ձեավորվել են ֆրանսիական և անգլյական լուսավորիչների ազդեցությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջին օրերից Տալման ձգտել է թատրոնը դարձնել նրա գաղափարների տարածողը։ 1791 թվականին գլխավորել է հեղափոխականորեն տրամադրված դերասաններին, որոնք հեռանալով «Կոմեդի ֆրանսեզ»-ից հիմնադրել են «Հանրապետության թատրոն»-ը։ Հենրի 8-րդի, Լասալի (Շենիեի «Հենրի VIII», «Ժան Կալաս կամ Դաս դատավորներին»), Մուցիոս Սցեվոլայի (Լանսիվալի «Մուցիոս Ացեվոլա») և այլ կերպարներ Տալմաի մեկնաբանությամբ անձնավորել են մոլեռանդության և բռնակալության դեմ մարդասիրական գաղափարների համար պայքարողների արիությունը։ Լինելով կլասիցիստական ողբերգության դերասան, խաղի մեջ մտցրել է հուզականություն, զգացմունքայնություն՝ խախտելով կլասիցիզմի վերացական ընդհանրացվածությունը։ Ցակոբինյան դիկտատուրայի պարտությունից հետո, 1799 թվականին Ժ․ Տալման անդրադարձել է «Կոմեդի ֆրանսեզ»։ Նրա ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել Շեքսպիրի ողբերգությունների (Ժ․ Ֆ․ Դյուսիի մշակմամբ) հերոսները Համլետի դերում (Դյուսիի «Համլետ», ըստ Շեքսպիրի) Մակբեթ, Օթելլո, Համլետ («Մակբեթ», «Օթելլո», «Համլետ»)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 François Joseph Talma — 2009.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 548)։ ![]() |