Լուի Անտուան Սեն-Ժյուստ
| Լուի Անտուան Սեն-Ժյուստ ֆրանսերեն՝ Louis Antoine Saint-Just | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 25, 1767[1][2][3][…] |
| Ծննդավայր | Դեսիզ[4] |
| Մահացել է | հուլիսի 28, 1794[1][2][3][…] (26 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
| Գերեզման | Էրրանսի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Université de Reims? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, հեղափոխական և բանաստեղծ |
| Ծնողներ | հայր՝ Louis Jean de Saint-Just de Richebourg? |
| Զբաղեցրած պաշտոններ | Commissioners of the Committee of Public Safety?, Ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի Ազգային կոնվենտի նախագահ |
| Կուսակցություն | Յակոբինյան ակումբ |
| Անդամություն | Հասարակական փրկության կոմիտե[5] |
Լուի Անտուան Լեոն դը Սեն-Ժյուստ(անգլ.՝ Louis Antoine Léon de Saint-Just, օգոստոսի 25, 1767[1][2][3][…], Դեսիզ[4] - հուլիսի 28, 1794[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից։
Մաքսիմիլիեն Ռոբեսպիերի զինակիցը։
1792 թվականի սեպտեմբերին ընտրվել է Կոնվենտի կազմում, մասնակցել է 1793 թվականի յակոբինյան սահմանադրության մշակմանը։ Եղել է Հասարակական փրկության կոմիտեի անդամ։ Կարևոր դեր է խաղացել յակոբինյան դիկտատուրայի քաղաքականության իրականացման մեջ։ Նրա առաջարկով Կոնվենտը 1793ի հոկտեմբերի 10-ին ընդունել է հեղափոխական կառավարություն ստեղծելու որոշումը։ Եղել է Ժիրոնդիստների և էբերականների (ձախ յակոբինյաններ) գլխավոր մեղադրողներից։ Սեն-Ժյուստի նախաձեռնությամբ Կոնվենտն ընդունել է (1794) Վանտոզյան դեկրետները։ Տերմիդորյան հեղաշրջումից հետո ենթարկվել է մահապատժի (գլխատում)։
1800 թվականին Սեն-Ժյուստի բարեկամները հրատարակել են նրա «Հանրապետական կարգերին վերաբերող հատվածներ» երկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 3 4 Reinhard M. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Сен-Жюст Луи Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Palmer R. R. Twelve who ruled: the year of the terror in the French revolution — NJ: Princeton University Press, 1970. — 417 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Անտուան Սեն-Ժյուստ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 292)։ |
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1767 ծնունդներ
- Հուլիսի 28 մահեր
- 1794 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին