Նանե (աստվածուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նանաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նանե (այլ կիրառումներ)
Նանե
Տեսակաստվածուհի
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռիգական
Անվանված էՆանայա[1]
Այլ մշակույթներումԱթենաս
ՎայրՄեծ Հայք Մեծ Հայք
Զբաղմունքիմաստության և ողջախոհության աստվածուհի
ՀայրԱրամազդ
Քույր/ԵղբայրԱնահիտ, Աստղիկ և Միհր

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությյունում կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում և նրա հարակից շրջաններում տարածված Նանե աստվածուհու նախատիպ կարող էր հանդիսանալ՝ հին շումերական «Դումուզի և Ինաննա» դիցավեպի գլխավոր դիցուհի Ինաննան։ Հավանաբար նմանատիպ ծագում ունեն նաև նշված շումերական դիցավեպում հիշատակված և հայոց մեջ պահպանված՝ Դեմետր և Գիսանե աստվածությունները, որոնք Ինաննայի հետ համատեղ հիշատակվում են, որպես Արատտայի գլխավոր դիցեր՝ Դումուզի և Գեշտինաննա /եղբայր և քույր/ անվանումներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178