Նադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադար
ֆր.՝ Gaspard-Félix Tournachon
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1820(1820-04-06)[1][2][3][…]
Ծննդավայրrue Saint-Honoré, former 4th arrondissement of Paris[4][5]
Մահացել էմարտի 20, 1910(1910-03-20) (89 տարեկան)
Մահվան վայրavenue Franklin-D.-Roosevelt, Փարիզի 8-րդ շրջան[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Nadar
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
ԵրկերPortrait photograph of Sarah Bernhardt?
Մասնագիտությունլուսանկարիչ, balloonist, կոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ, գրող և լրագրող
ԱշխատավայրLe Charivari
ԱմուսինErnestine Nadar?[8]
Ծնողներհայր՝ Victor Tournachon?
ԱնդամությունQ30738521?
ԵրեխաներPaul Nadar?
Ստորագրություն
Изображение автографа
 Nadar Վիքիպահեստում

Նադար (ֆր.՝ Nadar, իրական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն ապրիլի 6, 1820(1820-04-06)[1][2][3][…], rue Saint-Honoré, former 4th arrondissement of Paris[4][5] - մարտի 20, 1910(1910-03-20), avenue Franklin-D.-Roosevelt, Փարիզի 8-րդ շրջան[6]), ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ, վիպասան, լրագրող և օդագնաց։

Լուսանկարչական դիմանկարի խոշորագույն վարպետ։ Նադարի կողմից ստեղծված լուսանկարները պահվում են բազմաթիվ խոշոր պետական լուսանկարչական հավաքածուներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնորե Դոմիե: Նադար, բարձրացնելով լուսանկարը արվեստի մակարդակի

Նադարը ծնվել է 1820 թվականին Փարիզում։ 1853 թվականին սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները, 1858 թվականին նկարել է աշխարհի առաջին լուսանկարը օդից, օդապարիկով բարձրանալով Փարիզի վրա։ Նա նկարել է Շառլ Բոդլերին, Գյուստավ Կուրբեին, Սառա Բեռնարին, Էռնեստ Շեքլտոնին և այլ մարդկանց։

Հայտնի ֆրանսիացի դասական նկարիչ Էնգրի խնդրանքով Նադարը նկարահանել է այն մարդկանց դիմանկարները, որոնց լուսանկարները ցանկանում էր ունենալ նկարիչը։

Նադարը, որպես լրագրող Դոմեի հետ աշխատել է «Շարիվարի» ամսագրում։ 1850 թվականին՝ 30 տարեկան հասակում, Նադարը եղել է բուլվարների սիրահար, հայտնի էր իր սրամտությամբ, բայց ոչ թատրոնը, ոչ արվեստի սրահը, ոչ էլ ամսագիրը նրան ապրելու համար բավականաչափ միջոցներ չէին տրամադրում։ 1852 թվականին նա դարձավ եղբոր՝ Ադրիենի լուսանկարչական ստուդիայի համասեփականատերը, բայց այդ համագործակցությունը շուտով ավարտվեց դատական գործողությամբ։

1854 թվականին լույս տեսավ Պանթեոն Նադար մեծ վիմագրությունը, որը բաղկացած էր 240 ծաղրանկարներից՝ պլանավորված չորս հավաքածուներից առաջինը։ Նա նախատեսում էր նախ նկարահանել իր հաճախորդներին, հետո նոր նկարել ծաղրանկարներ։ Նադարը գրել է․

Լուսանկարչությունը հրաշալի հայտնագործություն է... Տեսությունը կարելի է մեկ ժամվա ընթացքում ուսումնասիրել, իսկ տեխնոլոգիաների հիմունքները՝ մեկ օրում... Լույսի զգացումը չի կարելի ուսուցանել։ Հասարակ դիմանկար չստանալու համար, դուք պետք է կապի մեջ մտնեք բնորդի հետ, զգաք նրա մտքերը և բնավորությունը։

Նրա դիմանկարների ոճը պարզ ու խիստ էր։ Որպես կանոն, նա մարդկանց նկարում էր կանգնած, օգտագործելով միայն վերին լույսը և միատոն երանգները։ Նա կենտրոնացած էր դեմքի, ժեստերի, կեցվածքի վրա, փորձելով բացահայտել մոդելի անհատական հատկությունները։ Ավելի ուշ նա լուսանկարել է էլեկտրական լույսով։

1900 թվականին նա թողարկել է լուսանկարչության մասին հիշողությունների գիրք[9]։ Մահացել է 1910 թվականի մարտի 21-ին, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։

Պյերոյի էքսպրեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադար։ Լուսանկարը Պյերոյի էքսպեսիաները շարքից, 1854 թվական

Նադարի ամենաանսովոր նախագծերից մեկը (և ընդհանրապես վաղ լուսանկարները) հանդիսանում է Պյերոյի էքսպեսիաները շարքը։ Այն միատեսակ դիմանկարների շարք է, որտեղ հերոսի դեմքն արտահայտում է ծայրահեղ գարշելի զգացումներ։ Շարքը ստեղծվել է 1854 թվականին Նադարի կողմից և ներկայացնում է Փարիզի դերասան Շարլ Դեբյուրոյին Պյերոյի կերպարում։ Շարքը բացահայտում է լուսանկարչության բնույթի և դեմքի արտահայտությունների խնդիրը․ ենթադրում են, որ «Պյերոյի էքսպրեսիաները» ուղղված էր Լաֆատերի ֆիզիոգնոմիկայի տեսությանը, որը միմիկան և դեմքի գծերը համարում էր բնածին անձնական բնավորության արտացոլում։

Շարքի մոդելը եղել է 19-րդ դարի գեղարվեստական և ինտելեկտուալ մշակույթում լայն տարածում ստացած, հայտնի դերասան Բատիստ Դեբյուրոն՝ Շառլ Դեբյուրոյի որդին։ Ենթադրվում է, որ Դեբյուրոյի ստեղծած կերպարը եղել է լիրիկական հերոս Ալբերտ Գիրաուի նախատիպը՝ Լուուսնային Պյերո բանաստեղծական շարքից[10][11][12]։ Պյերոյի կոնֆլիկտային և սահմանային կերպարը Նադարի կողմից պահպանվել է, նա ավելի շուտ ներկայացնում է բարդ և օտարացված հոգեբանական դիմանկար, քան կողմնորոշվում է Կոմեդիա դել'արտեի ավանդական կերպարների վրա։ «Պյերոյի էքսպեսիաներ» լուսանկարչական շարքը ցուցադրվել է 1855 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ շարքն արժանացել է ոսկե մեդալի։

Նադարը Ռոսալինդա Կրաուսի ուսումնասիրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադարի լուսանկարները դարձել են ժամանակակից արվեստի ամենախոշոր ամերիկյան տեսաբան Ռոսալինդա Կրաուսի հետազոտության թիրախային թեմաներից մեկը, մասնավորապես՝ «Նադարի հետքերով» նրա ստեղծագործությունները[13]։ Կրաուսի աշխատանքներում Նադարի լուսանկարները ներկայացված են բարդ համատեքստով. Սվեդենբորգի մետաֆիզիկա, Հյուգոյի հետմահու դիմանկարներ, Կանտի գաղափարները, Բալզակի սնահավատությունը, Լաֆատերի ֆիզիոգնոմիկան[14]։ Ռոզալինդա Կրաուսի[15] հետազոտությունների շնորհիվ Նադարի լուսանկարները սկսել են ընկալվել որպես արվեստի և լուսանկարչության իռացիոնալ բնույթի ներկայացում[16]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադարի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2–28
  • Надар. Когда я был фотографом. СПб: Клаудберри, 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  4. 4,0 4,1 4,2 municipality of Paris Vital records of Paris
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 municipality of Paris Vital records of Paris
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. https://www.historia.fr/lin%C3%A9dit-du-mois-des-archives-nationales/mais-qui-%C3%A9tait-madame-nadar
  9. Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2-28
  10. Избранные стихотворения Жиро в переводах Эллиса и С. Рафаловича // Умственный аквариум: Из поэзии и прозы бельгийского символизма / сост. М. Яснов. — СПб.: Петербург — XXI век, 2003. — С. 186—193.
  11. Giraud A. Pierrot lunaire: rondels bergamasques, 1884.
  12. Васильева Е. Музыкальная форма и фотография: система языка и структура смысла / Вестник Санкт-Петербургского государственного университета. — СПб., 2015. — Серия 15, вып. 4. — С. 28—41.
  13. Краусс Р. По следам Надара // Краусс Р. Фотографическое: опыт теории расхождений. М. «Ad Marginem», 2014, с. 13-26
  14. Васильева Е. Характер и Маска…
  15. Рыков А. В. Проблемы скульптуры в теории искусства Розалинд Краусс // Искусство скульптуры в XX веке: проблемы, тенденции, мастера. Очерки. М.: Галарт, 2010. С. 430—439.
  16. Сосна Н. Фотография и образ: философский анализ концепций Р. Краусс, М.-Ж. Мондзэн и В. Флюссера. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата философских наук. М.: Институт философии РАН, 2005

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադար» հոդվածին։