Ժան Անրի Ֆաբր
Ժան Անրի Ֆաբր Jean Henri Fabre | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1823[1][2][3][…] Սեն Լեոն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1915[1][2][3][…] (91 տարեկան) Սերնյան դյու Կոնտա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | միջատաբան, գրող, համալսարանի պրոֆեսոր, բանաստեղծ, բուսաբան և բնագետ |
Գործունեության ոլորտ | միջատաբանություն |
Պաշտոն(ներ) | majoral du Félibrige? և ուսուցիչ |
Անդամակցություն | ֆելիբրներ և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան Լինենի մեդալ Մոնտիոնի մրցանակ և Ալֆրեդ Նեի մրցանակ |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Fabre |
Jean-Henri Fabre Վիքիպահեստում |
Ժան Անրի Ֆաբր (ֆր.՝ Jean Henri Fabre, դեկտեմբերի 22, 1823, Սեն Լեոնե - հոկտեմբերի 11, 1915, Սերնյան դյու Կոնտա), ֆրանսիացի գիտնական-միջատաբան, գրող, Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։
Հիմնականում զբաղվել է միջատների, ինչպես նաև սարդերի ու կարիճների կենսակերպի, բնազդների ուսումնասիրությամբ։ Հատուկ ուշադրության է արժանի նրա «Միջատաբանական հուշեր» (1879 - 1907 թթ. տասհատորյակը, որտեղ ամփոփված են նրա երկարամյա դիտողությունների արդյունքները միջատների և այլ հոդվածոտանիների վերաբերյալ։
Լինելով էվոլյուցիոն տեսության հակառակորդ՝ Ֆաբրը գտնում էր, որ կենսաբանական տեսակներն իրենց բնազդներով ու սովորություններով անփոփոխ են ստեղծման պահից ի վեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1823 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայի Սեն Լեոնե քաղաքում:
- 1842 թ․ ավարտել է մանկավարժական դպրոցը, աշխատել որպես դպրոցի ուսուցիչ:
- 1849 թ․ դասավանդել է Այաչչոյի ճեմարանում (Կորսիկա): Տեղափոխվելով Փարիզ՝ նա ստացել է դոկտորի գիտական աստիճան:
- 1852 թ․ աշխատել է որպես Ավինյոնի ճեմարանի ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչ:
- 1855 թ․ հրապարակել է առաջին գիտական հոդվածը:
- 1866—1873 թթ․ քաղաքապետարանը Ֆաբրին նշանակում է Ավինյոնի բնության պատմության թանգարանի կուրատոր, որը տեղակայված էր չգործող ռազմական եկեղեցում: Այստեղ 1867 թվականին նրան անսպասելիորեն այցելում է ԿԳ նախարար Վիկտոր Դյուրուին (1811-1894): Բանվորի այս որդին, որը դարձավ մանկավարժական ֆակուլտետի ուսանող և կրթության տեսուչ, այնուհետև՝ ակադեմիկոս, ընկերացավ Ֆաբրի հետ և փորձեց իրականացնել հասարակության ստորին խավերի համար ուսումնական ծրագրեր պատրաստելու երազանքը: 1865 թվականին դառնալով հանրային կրթության նախարար՝ Դյուրուին երկու տարի անց Ֆաբրին կանչում է Փարիզ՝ նրան արժանացնելու Պատվո Լեգեոնի շքանշանին և ծանոթացնելու կայսեր Նապոլեոն III- ի հետ:
- 1871թ․ նրան զրկել են դասավանդման իրավունքից կրթությունը բարեփոխելու իր գաղափարները բարձրաձայնելու համար, և Ֆաբրը բնակություն է հաստատել Օրանժի ծայրամասում գտնվող մի փոքրիկ տանը:
- 55 տարեկան հասակում Ֆաբրը մի կտոր հող գնեց Պրովանսի Սերինյան դյու Կոնտա գյուղում՝ ափից 80 կմ հեռավորության վրա: Աստիճանաբար Ֆաբրը այս տարածքը դարձրեց իսկական լաբորատորիա միջատների կյանքի ուսումնասիրության համար և այն անվանեց «Ամայի երկիր»:
- 1913 թ. հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն մեկնել է Ֆաբրի բնակավայր Սերինյան դյու Կոնտա քաղաք, անձամբ հանդիպել է նրան և ֆրանսիայի ժողովրդի անունից նրան շնորհակալություն է հայտնել[5] (անգլ.)
- Մահացել է 1915 թվականիի հոկտեմբերի 11-ին Սերինյան դյու Կոնտա քաղաքում:
Ֆաբրը նաև մի շարք դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ էր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Scène de la vie des insectes
- Chimie agricole (1862)
- La Terre (Jean Henri Fabre)|La Terre (1865)
- Le Ciel (1867) - էլեկտրոնային տարբերակ
- Catalogue des " Insectes Coléoptères observés aux environs d’Avignon " (1870)
- Les Ravageurs (1870)
- Les Auxiliaires (1873)
- Aurore (1874) էլեկտրոնային տարբերակ
- Botanique (1874)
- L’Industrie (1875)
- Les Serviteurs (1875)
- Sphériacées du Vaucluse (1878)
- Souvenirs entomologiques - 1st series (1891) - (1879) - էլեկտրոնային տարբերակ
- Étude sur les mœurs des Halictes (1879)
- Le Livre des Champs (1879)
- Lectures sur la Botanique (1881)
- Nouveaux souvenirs entomologiques - 2nd series (1882) - էլեկտրոնային տարբերակ
- Lectures sur la Zoologie (1882)
- Zoologie (Jean Henri Fabre)|Zoologie (1884)
- Souvenirs entomologiques - 3rd series (1886) - էլեկտրոնային տարբերակ
- Histoire naturelles (1889)
- Souvenirs entomologiques - 4th series (1891) - էլեկտրոնային տարբերակ
- La plante : leçons à mon fils sur la botanique (livre scolaire) (1892) - էլեկտրոնային տարբերակ
- Souvenirs entomologiques - 5th series (1897) - էլեկտրոնային տարբերակ
- Souvenirs entomologiques - 6th series (1900) - էլեկտրոնային տարբերակ
- Souvenirs entomologiques - 7th series (1901) - էլեկտրոնային տարբերակ
- Souvenirs entomologiques - 8th series (1903)
- Souvenirs entomologiques - 9th series (1905)
- Souvenirs entomologiques - 10th series (1909)
- Fabre’s Book of Insects retold from Alexander Teixeira de Mattos' translation of Fabre’s Souvenirs entomologiques էլեկտրոնային տարբերակ
- Oubreto Provençalo dou Felibre di Tavan (1909) էլեկտրոնային տարբերակ
- La Vie des insectes (1910)
- Mœurs des insectes (1911)
- Les Merveilles de l’instinct chez les insectes (1913)
- Le monde merveilleux des insectes (1921)
- Poésie françaises et provençales (1925) (final edition)
- La Vie des araignées (1928)
- Bramble-Bees and Others էլեկտրոնային տարբերակ
- The Life of the Grasshopper. Dodd, Mead, and company, 1917. ASIN B00085HYR4
- Insect Adventures. Dodd, Mead, 1917. Selections from Alexander Teixeira de Mattos' translation of Fabre’s Souvenirs entomologiques, retold for young people.
- The Life of the Caterpillar. Dodd, Mead, 1919. ASIN B00089FB2A
- Field, Forest, and Farm: Things interesting to young nature lovers, including some matters of moment to gardeners and fruit-growers. The Century Company, 1919. ASIN B00085PDU4
- This Earth is Ours: Talks about Mountains and Rivers, Volcanoes, Earthquakes, and Geysers & Other Things. Albert & Charles Boni, 1923. ASIN B000EHLE22
- The Life of The Scorpion. University Press of the Pacific, 2002 (reprinted from the 1923 edition). ISBN 0-89875-842-4
- The Glow-Worm and Other Beetles. Dodd, Mead, 1919. ASIN B000882F2K
- The Mason Bees (Translated) Garden City, 1925. ASIN B00086XXU0; Reprinted in 2004 by Kessinger Publishing; ISBN 1-417-91676-1; ISBN 978-1417916764 էլեկտրոնային տարբերակ,
- Curiosities of Science. The Century Company, 1927. ASIN B00086KVBE
- The Insect World of J. Henri Fabre. Introduction and Interpretive Comments by Edwin Way Teale; Foreword to 1991 edition by Gerald Durrell. Published by Dodd, Mead in 1949; Reprinted by Beacon Press in 1991; ISBN 0-8070-8513-8
- The Life of the Spider (Translated) Preface by Maurice Maeterlinck; Introduction by John K. Terres. Published by Horizon Press, 1971; ISBN 0-8180-1705-8 (First published by Dodd, Mead, and company in 1913, ASIN B00085D6P8) էլեկտրոնային տարբերակ
- The Life of the Fly. (Translated) Fredonia Books, 2001. ISBN 1-589-63026-2; ISBN 978-1589630260 էլեկտրոնային տարբերակ
- The Hunting Wasps. University Press of the Pacific, 2002. ISBN 1-410-20007-8; ISBN 978-1410200075
- More Hunting Wasps էլեկտրոնային տարբերակ
- The Wonders of Instinct: Chapters in the Psychology of Insects. University Press of the Pacific, 2002. ISBN 0-89-875768-1; ISBN 978-0898757682 էլեկտրոնային տարբերակ,
- Social Life in the Insect World էլեկտրոնային տարբերակ,
- Insect life էլեկտրոնային տարբերակ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Васильева Е. Н., Халифман И. А. «Фабр», - М., 1966.
- Гиляров М. С., «Жан Анри Фабр. К 150-летию со дня рождения». - «Энтомологическое обозрение», 1974, т. 53, № 1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 Фабр Жан Анри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Jean-Henri Fabre»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-12-ին։ Վերցված է 2013-06-23
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1915 մահեր
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի բուսաբաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի կենդանաբաններ
- Ֆրանսիացի կենսաբաններ
- Միջատաբանություն
- Բնապահպաններ
- Բնագետներ
- Էթոլոգիա
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Գիտնականներ