Ժան Ռիշպեն
Ժան Ռիշպեն ֆր.՝ Jean Richepin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1849[1][2][3][4][5][6][7][8][9][8] |
Ծննդավայր | Մեդեա, Ֆրանսիական Ալժիր |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1926[1][2][3][4][5][6][8][8] (77 տարեկանում) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, լիբրետիստ, գրող, արձակագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Զավակներ | Ժակ Ռիշպեն և Tiarko Richepin? |
![]() | |
Jean Richepin Վիքիպահեստում |
Ժան Ռիշպեն (ֆր.՝ Jean Richepin, փետրվարի 4, 1849[1][2][3][4][5][6][7][8][9][8], Մեդեա, Ֆրանսիական Ալժիր - դեկտեմբերի 12, 1926[1][2][3][4][5][6][8][8], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Ռիշպեն ծնվել է 1849 թվականի փետրվարի 4-ին Մեդեա գավառում (Ալժիր)՝ բանակային բժշկի ընտանիքում: Սովորել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում, որն ավարտել է 1870 թվականին: Մանկությունից տաղանդ է դրսևորել տարբեր ոլորտներում:
Մասնակցել է Ֆրանս-պրուսական պատերազմին: Փոխել է մի քանի մասնագիտություններ, եղել է դերասան, ծովային և նավահանգստային բանվոր: Փարիզում մտերմանում է կոմունար Ժյուլ Վալեսի հետ, մտնում է խռովարար գրողների՝ Պոլ Վեռլենի, Արթյուր Ռեմբոյի, Շառլ Կրոյի, Ժերմեն Նուվոյի և Մորիս Ռոլլինայի խմբի մեջ: Գրել է բանաստեղծություններ և պիեսներ: Նրա L'Étoile պիեսը գրվել է հանրահայտ ծաղրանկարիչ Անդրե Ժիլեի (1840-1885) համահեղինակությամբ, բեմադրվել է 1873 թվականին, սակայն ճանաչում է ստացել 1876 թվականից հետո, երբ հրատարակվեց Chanson des gueux (Ցնցոտիավորների երգերը, վերահրատարակվել է 1990) բանաստեղծությունների ժողովածուն, գրաքննական առանձնահատկություններից ելնելով՝ բանաստեղծությունները լույս տեսան առանձին հրատարակությամբ 1881 թվականին Բրյուսելում, հասարակական բարքերի ոտնահարման համար հեղինակին սպառնում էր մեկ ամսվա բանտարկություն, բայց գործը սահմանափակվեց խորհրդանշական տուգանքով: Հանրային սկանդալն ավելի բարձրացրեց գրողի հեղինակությունը:
Ռիշպենը մոտ էր նատուրալիզմին: Շատ էր ճամփորդում Ֆրանսիայում գնչուական թափառախմբի հետ, բնակվել է ձիախաղացների և ծաղրածուների միջավայրում, եղել դերասան, վարձու զինվորական Անգլիայում[10]: 1912 թվականին Ժան Ռիշպենն ընտրվում է Իվելին գավառի Մոնշով քաղաքի քաղաքապետ (այդ գավառում նա ուներ Երեք աղբյուր ամրոցը):
1913 թվականի մարտի 12-ին Ռուսաստան այցի ժամանակ ներկայացել է Նիկոլայ II կայսրին[11]:
Ժան Ռիշպենը մահացել է 1926 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում և թաղված է Կոտ դ'Արմորում (Բրետան), որտեղ ավանդաբար անցկացնում էր ամառը: Գրողի մահախոսականը Revue des Deux Mondes ամսագրում գրեց Պոլ Բուրժեն: Ռիշպենի որդիներն են, դրամատուրգ Ժակ Ռիշպենը և կոմպոզիտոր Տյարկո Ռիշպենը, թոռը՝ իմպրեսարիո և երգերի հեղինակ Տրիստիան Ռիշպենը, կինը՝ դաշնակահարուհի Էլիանա Ռիշպենը:
Ստեղծագործություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա կողմից գրված պիեսների մեծ մասը բեմադրվել են Կոմեդի ֆրանսեզի բեմում, դրանցում խաղացել են Սառա Բեռնարը, Գաբրիել Ռեժանը, Կոկլեն եղբայրները, Մունե-Մյուլլին: Գրել է մի քանի լիբրետոներ, այդ թվում Շաբրիեի «Ակամա թագավորը» (ֆր. Le roi malgré lui) և Մասնեի Մագ (ֆր. Le Mage) օպերաների, Վիդալի Կայսրուհի (ֆր. L'Impératrice) բալետի համար:
Ռիշպենի Ֆլիբուստեր (1888) կատակերգության հիման վրա ստեղծվում է Ցեզար Կյուիի համանուն օպերան: Ռիշպենի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Գաբրիել Ֆորեն, Շոսսոնը, Կազելլան, Սեսիլ Շամինադը, Լուի Վեռնը, Կյուին, Իպպոլիտով-Իվանովը, Վլադիմիր Սենիլովը, Ժորժ Բրասսենսը: Ռիշպենի Կպչուկ (ֆր. La Glu, 1881) վեպը էկրանացվել է Ալբեր Կապելանի կողմից (1913, գլխավոր դերում՝ Միստենգետ), հետագայում (1927, 1938 թթ.), հիմք հանդիսացավ Գաբրիել Դյուպոնի և Կանիլիա Էրլանժի օպերայի համար: Էկրանավորվել են նաև գրողի այլ ստեղծագործություններ:
Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Les Caresses, բանաստեղծություններ (1877)
- Les Morts bizarres, նովելներ (1877, վերահրատարակվել է 1980, 2009)
- Nana Sahib, драма (1883)
- Miarka, la fille à l’ours, վեպ (1883)
- Les Blasphèmes, բանաստեղծություններ (1884)
- Monsieur Scapin (1886)
- «Флибустьер» | Le Flibustier, կոմեդիա (1888)
- «От меча и погибнут» | Par le glaive, դրամա (1892)
- Vers la joie (1886)
- Le Chemineau, դրամա (1897)
- Le Chien de garde (1898)
- Contes de la décadence romaine, պատմական նովելներ (1898, վերահրատարակվել է 1993)
- «Бродяги» | Les Truands (1899)
- «Дон Кихот» | Don Quichotte, երգիծական դրամա բանաստեղծությունների տեսքով (1905)
- Le Coin des fous, histoires horribles, նովելներ (1921, վերահրատարակվել է 1996)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 7,0 7,1 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 NooSFere — 1999.
- ↑ 9,0 9,1 Base Léonore — ministère de la Culture.
- ↑ Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907)։ «Ришпэн, Жан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ «Новое время». — 13.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1926 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ