Jump to content

Ժյուլ Վալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Վալես
Ծնվել էհունիսի 11, 1832(1832-06-11)[1]
ԾննդավայրԼը Պյուի ան Վելե
Վախճանվել էփետրվարի 14, 1885(1885-02-14)[2][3][4][…] (52 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Գրական անունLa Chaussad, Jean La Rue, Jules Vallès և Jacques Vingtras
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, ինքնակենսագիր, կոմունար, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Ժորժ Կլեմեսոյի լիցեյ
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Child?, The Bachelier? և The insurrectionist?
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ, Համայնքի խորհուրդ և Մասոնականություն[6]
Պարգևներ
Համատեղ ապրողԿարոլին Ռեմի[8]
Изображение автографа
 Jules Vallès Վիքիպահեստում

Ժյուլ Վալես (ֆրանսերեն՝ Jules Vallès, հունիսի 11, 1832(1832-06-11)[1], Լը Պյուի ան Վելե - փետրվարի 14, 1885(1885-02-14)[2][3][4][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ։ Հարել է պրուդոնիզմի ձախ թևին։ Առաջին ինտերնացիոնալի անդամ։ Երկրորդ կայսրության տարիներին հանդես է եկել բոնապարտական վարչակարգի դեմ։ «Փող» (1857) պարսավագրում դեմ է արտահայտվել ֆինանսիական պլուտոկրատիայի դեմ, պահանջել աշխարհի սոցիալական վերակառուցում։ Գրել է մտավորականության ծանր վիճակի («Անհնազանդներ», 1865, «Փողոց», 1866, ակնարկներ), կալվածատեր-ազնվականների դեմ գյուղացիների պայքարի («Ազնվական», 1869, հրատարակվել է 1932 թվականին, վիպակ) մասին։

1860-1870-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-1870-ական թվականներին հրատարակել է «Լա Ռյու» («La Rue»), «Լը փյոփլը» («Le Peup1е») դեմոկրատական թերթերը։ 1870 թվականի սեպտեմբեր 4-ի հեղափոխությունից հետո հիմնել է «Լը քրի դյու փյոփլը» («Le Cri du Peuple») թերթը, որն արգելվել է 1871 թվականի մարտի 12-ին և վերահրատարակվել կոմունայի ժամանակ։ Ժ.Վալեսը մասնակցել է 1871 թվականի մարտի 18-ի ապստամբությանը, ընտրվել է Փարիզյան կոմունայի և նրա լուսավորության հանձնաժողովի անդամ։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել է Անգլիա։ «Լոնդոնյան փողոցը» (1884) ակնարկների գրքում և «Սովը Բյուզանսեում» (հրատարակվել է 1919 թվականին) վեպում մոտեցել է բանվոր դասակարգի պատմական դերի ըմբռնմանը։ 1880 թվականի ներումից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1883 թվականից նորից հրատարակել է «Լը ՔՐԻ դյու փյոփլը» թերթը։ Ժ. Վալեսի լավագույն ստեղծագործությունը «Ժակ Վենտրա» [մաս 1 «Երեխան» վերնագրով, 1879 (հրատարակվել է Ժան Լյա Ռյու կեղծանունով), մաս 2՝ «Բակալավր», 1881, մաս 3՝ «Ապստամբը», 1886 ] ինքնակենսագրական եռերգությունն է՝ նվիրված Փարիզյան կոմունայի նախապատմությանն ու պատմությանը։ Նա պայքարել է նատուրալիզմի և դեկադանսի դեմ («Իլյուզիոնիստները», 1867, հոդված), արվեստի առավելությունը տեսնում էր աշխատավոր մարդու շահերին ծառայելու («Ժողովրդական պոեզիա», 1881) և ժողովուրդների ազատագրմանը աջակցելու մեջ («Ժողովրդի զավակները», 1879)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 GeneaStar
  5. 1 2 Валлес Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. ↑ http://www.jlturbet.net/2014/04/godf-1er-mai-commune-de-paris-et-pere-lachaise.html
  7. ↑ Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  8. ↑ Google Books(բազմ․) — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 231)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վալես» հոդվածին։