Յուստուս Լիբիխ (գերմ.՝ Liebig, մայիսի 12, 1803(1803-05-12)[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[4][1][5] - ապրիլի 18, 1873(1873-04-18)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4][1]), գերմանացի քիմիկոս, ագրոքիմիայի հիմնադիրներից։ Հիսենի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր, 1830 թվականիցից՝ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1860 թվականից՝ Բավարիայի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են օրգանական քիմիայի բնագավառին։ Լիբիխի աշխատանքները նպաստել են ռադիկալների տեսության հաստատմանը։ Առաջինն է ֆրանսիացի քիմիկոս է. Սուբեյրանի հետ միաժամանակ և նրանից անկախ ստացել քլորոֆորմ (1831) և քացախալդեհիդ (1835), հայտնաբերել հիպուրաթթուն, կաթնաթթուն և այլ կարբոնաթթուներ։ Կատարելագործել է օրգանական միացություններում ածխածնի և ջրածնի որոշման եղանակները (1831—1833), տվել խմորման և նեխման քիմիական տեսությունը։ 1840-թվականին առաջ է քաշել բույսերի հանքային սննդառության տեսությունը, որը նպաստել է երկրագործության մեջ հանքային պարարտանյութերի լայն կիրառմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 610)։