Ադոլֆ Ֆրիդրիխ Լյուդվիգ Շթրեքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ֆրիդրիխ Լյուդվիգ Շթրեքեր
գերմ.՝ Adolph Strecker
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1822(1822-10-21)
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[1]
Մահացել էնոյեմբերի 7, 1871(1871-11-07) (49 տարեկան)
Մահվան վայրՎյուրցբուրգ, Բավարիա[1]
Քաղաքացիություն Հեսսենի մեծ դքսություն
ԿրթությունԳիսենի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԹյուբինգենի համալսարան, JMU, Օսլոյի համալսարան և Գիսենի համալսարան
ԱնդամությունԳյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն և Բավարիական գիտությունների ակադեմիա
 Adolph Strecker Վիքիպահեստում

Ադոլֆ Ֆրիդրիխ Լյուդվիգ Շթրեքեր, (գերմ.՝ Adolph Friedrich Ludwig Strecker, հոկտեմբերի 21, 1822(1822-10-21), Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[1] - նոյեմբերի 7, 1871(1871-11-07), Վյուրցբուրգ, Բավարիա[1]), գերմանացի քիմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Ֆրիդրիխ Լյուդվիգ Շթրեքերը 1842 թվականին ավարտել է Գիսենսկի համալսարանը, որպես ուսուցիչ աշխատել է Դարմշտադտի գիմնազիայում։ 1846 թվականից Գիսենսկի համալսարանում Յուստուս Լիբիխի ասիստենտն է եղել, որտեղ էլ 1848 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1851 թվականից Օսլոյի համալսարանի պրոֆեսոր էր, իսկ 1860 թվականից` Տյուբինգենսկի, ապա 1871թվականից` Վյուցբուրգսկի համալսարանի պրոֆեսոր։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքների մեծամասնությունը նվիրված են բնական օրգանական միացություների և սինթեզի հետազոտություններին։ Լեղիից առանձնացրել է տաուրինը (1848)։ Առաջարկել է ալդեհիդներից, ցիանական թթվից և ամոնիակից ամինաթթուների ստացման եղանակը, ալանինից ստացել է կաթնաթթու[2] և ցույց է տվել, որ ազոտական թթվի ազդեցությամբ ամինաթթուները ձևափոխվում են օքսիթթուների։ Ստացել է ամիդիններ (1857) քլորաջրածնի հոսքում ամիդների տաքացմամբ[3] և գուանիդիններ (1861) կալիումի քլորատի ազդեցությամբ և աղաթթու գուանինի վրա։

1859 թվականին հրատարակել է «Ատոմային կշիռների որոշման թեորան և պրակտիկան» աշխատությունը[4], որտեղ մանրամասն մշակել է քիմիական տարրերի դիֆերենցիալ համակարգը` նկարագրելով ատոմային զանգվածի փոփոխման օրինաչափությունները։ Դիֆերենցիալ համակարգի գաղափարը, հիմնված քիմիական տարրերի փոխհարաբերությունների վրա, առաջարկել են նաև Մաքս Պետենկոֆերը (1850) և Ժան Բատիստ Դյուման (1851)։ Շտրեկկերի կողմից նշված ատոմային զանգվածի փոփոխման օրինաչափությունները կարևոր նախապայման էին քիմիական տարրերի պարբերական համակարգի համար[5]։

Հեղինակ է մի քանի անգամ տպագրված «Kurzes Lehrbuch der Chemie» (1851)և «Kurzes Lehrbuch der Organischen Chemie» (1853) դասագրքերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Штреккер Адольф Фридрих Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Strecker A. Ueber die künstliche Bildung der Milchsäure und einen neuen, dem Glycocoll homologen Körper // Liebigs Annalen der Chemie. 1850. B. 75. H. 1. S. 27.
  3. Джуа М. История химии — М.: Мир, 1966. — С. 345
  4. Strecker A. Theorien und Experimente zur Bestimmung der Atomgewichte der Elemente — Braunschweig: Friedrich Vieweg und Sohn, 1859.
  5. Cassebaum H. Die Stellung der Arbeiten von J. B. Dumas (1800—1884) und A. Strecker (1822—1871) in der Entwicklung des Periodensystems — NTM, Schriftenreihe für Geschichte der Naturwissenschaften, Technik und Medizin, Leipzig, 1971. Bd. 8. S. 46—57.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]