Ավգուստ Հոֆման
Ավգուստ Վիլհելմ ֆոն Հոֆման (August Wilhelm von Hofmann, ապրիլի 8, 1818[1][2][3][…], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա[4] - մայիսի 5, 1892[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6][4]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ։ Ցուստուս Լիբիխի աշակերտը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հիսենի համալսարանը։ 1845-1864 թվականներին աշխատել է Անգլիայում (1845 թվականին հիմնադրված Լոնդոնի թագավորական քիմիական քոլեջի առաջին տնօրեն), 1861-1864 թվականներին՝ Լոնդոնի քիմիական ընկերության նախագահ։ 1868 թվականին հիմնադրել է Գերմանիայի քիմիական ընկերությունը և մինչև կյանքի վերջը եղել դրա նախագահը։ 1841 թվականին քարածխի խեժում հայտնաբերել է անիչին և քինոչին։ 1845 թվականին քարածխի խեժից անջատել է բենզոլ, ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով մշակելիս փոխարկել նիտրոբենզոլի, իսկ վերջինս ջրածնով վերականգնելիս ստացել անիլին։ Հայտնագործել է ճարպային շարքի առաջնային, երկրորդային և երրորդային ամինների ստացման եղանակներ։ Սինթեզել է 1858 թվականին անիլինային կարմիր (ֆուքսին) ներկանյութը և պարզել դրա բաղադրությունը (1861), ստացել (1863) մի շարք տրիֆենիլմեթանային ներկանյութեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.dwc.knaw.nl/biografie/pmknaw/?pagetype=authorDetail&aId=PE00000893
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Туринская академия наук — 1757.
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Гофман Август Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Der Dorotheenstädtische Friedhof: die Begräbnisstätten an der Berliner Chausseestrasse — Ch. Links Verlag, 2002. — P. 26, 74—75. — ISBN 3-86153-261-1
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ ![]() |
|
- Ապրիլի 8 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1892 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին