Յասմինա Ռեզա
Յասմինա Ռեզա ֆր.՝ Yasmina Reza | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1959[1][2][3][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Մասնագիտություն | դերասանուհի, լեզվաբան, թարգմանիչ, դրամատուրգ, վիպասան, գրող, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան և L'École Internationale de Théâtre Jacques Lecoq? |
Ժանրեր | վեպ և պիես |
Ուշագրավ աշխատանքներ | Desolation? |
Պարգևներ | |
![]() |
Յասմինա Ռեզա (ֆր.՝ Yasmina Reza, մայիսի 1, 1959[1][2][3][…], Փարիզ), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, դրամատուրգ և արձակագիր։ Նրա պիեսները («Ռեզնիի Աստվածը», «Արվեստ») բեմադրվել են Եվրոպայի և Ամերիկայի շատ թատրոններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հրեաների ընտանիքում[5][6][7]։ Հոր ընտանիքը ռուսական ծագմամբ պարսիկ հրեաներ էին, որոնք Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո փախել էին Ֆրանսիա։ Հայրը ծնվել է Մոսկվայում, ինժեներ ու ձեռնարկատեր էր[8][9][10]։ Մայրը Բուդապեշտի հրեուհի էր, ջութակահարուհի, որը լքել էր Հունգարիան Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո[11]։
18 տարեկանում Յասմինան 2-րդ փորձից ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա և գերազանց ավարտել այն։ Պիեսների, ֆիլմերի սցենարների և մի քանի վեպերի հեղինակ է։ 2010 թվականին իր «Իսպանական պիես» դրամայի հիման վրա նկարահանել է «Chicas» ֆիլմը՝ Կարմեն Մաուրայի, Էմմանուել Սենյեի և Անդրե Դյուսոլյեի մասնակցությամբ։
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմերի սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 - «À demain», ռեժիսոր՝ Դիդիե Մարտինի (նաև հանդես է եկել ֆիլմում՝ որպես դերասանուհի)
- 2000 - «Le Pique-nique de Lulu Kreutz», ռեժիսոր՝ Դիդիե Մարտինի
- 2011 - «Կոտորած», ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի («Սեզար» մրցանակ լավագույն սցենար-ադապտացիայի համար, Իսպանիայի սցենարիստների հանրության մրցանակ լավագույն սցենարի համար)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խոսակցություններ հուղարկավորությունից հետո» (1987, Մոլիերի մրցանակ)
- «La Traversée de l’hiver» (1989)
- «Art» (1994, Մոլիերի մրցանակ, Լոուրենս Օլիվյեի մրցանակ, Թոնի մրցանակ, 1998)
- «L’Homme du hasard» (1995)
- «Trois Versions de la vie» (2001)
- «Իսպանական պիես» (2004)
- «Le Dieu du carnage» (2007, Լոուրենս Օլիվյեի մրցանակ, Թոնի մրցանակ, 2009)
Պատմվածքներ, վիպակներ, էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Hammerklavier» (1997)
- «Une désolation» (1999)
- «Nulle part» (2005)
- «Dans la luge d'Arthur Schopenhauer» (2005)
- «L'Aube le Soir ou la Nuit» (2007)
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Adam Haberberg», Albin Michel, 2002
- «Heureux les heureux», éditions Flammarion, 2013 («Մերի Քլեր» ամսագրի մրցանակ կնոջ գրած վեպի համար, «Լը Մոնդ» ամսագրի գրական մրցանակ[12])
- «Babylone», éditions Flammarion, 2016 (Ռենոդո մրցանակ)
Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
- Das Lachen als Maske des Abgründigen: Gespräche mit Ulrike Schrimpf. Lengwil: Libelle, 2004
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ (1999)
- Ֆրանսիական ակադեմիայի մեծ թատերական մրցանակ (2000)
- ACE մրցանակ[13] լավագույն պիեսի համար (2010)
- «Վաստակի համար» ազգային շքանշանի ասպետ (1998)[14]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://jonathan-swift-preis.ch/verleihung20.html
- ↑ Yasmina Reza: 'Please stop laughing at me' («The Independent»): Again like Sarkozy, she hardly knew her father, at least as a child. A Moscow-born Persian Jew, he was an engineer with a passion for piano who married a Hungarian Jewish violinist.
- ↑ Yasmina Reza's Broadway Road To Carnage
- ↑ Celebrated Playwright Who Resists Celebrity (The New York Times): Ms. Reza, 52, who was born in France and has two children, is the daughter of a father of Jewish Iranian descent and a Jewish Hungarian mother. She has been quoted as saying that she considers her own humor to be Jewish and her plays tragedies, “funny tragedy,” perhaps, but not pure comedies.
- ↑ The fragility and solitude of man: Like the relations of the author, daughter of a Hungarian violinist, who decided to settle in Paris when the Iron Curtain fell, and a businessman father, brilliant black sheep of a Russian Jewish family that fled Bolshevism[...]
- ↑ «Lesley Gibson «The Unexpected Woman: The Life and Work of Yasmina Reza»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-10-ին։ Վերցված է 2019-04-06
- ↑ About the Playwright(չաշխատող հղում)
- ↑ «About the Playwright: Yasmina Reza»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-20-ին։ Վերցված է 2019-04-06
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ «Décret du 14 mai 1998 portant promotion et nomination» (ֆրանսերեն)։ JORF n°112 du 15 mai 1998 // Legifrance։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-11-ին։ Վերցված է 2017-07-11
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Guénoun D. Avez-vous lu Reza?, Albin Michel, 2005
- Herforth M.-F. Erläuterungen zu Yasmina Reza, Kunst (Art). Hollfeld: Bange, 2007
- El Gharbi S. Yasmina Reza ou le théâtre des paradoxes, L'Harmattan, 2010
- Giguere A. The Plays of Yasmina Reza on the English and American Stage, McFarland & Co Inc, 2010
- Bouchetard A. Yasmina Reza, le miroir et le masque, Éditions Léo Scheer, 2011
- Jaccomard H. Les Fruits de la passion: Le théâtre de Yasmina Reza, Berne, Peter Lang, 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յասմինա Ռեզան complete-review.com կայքում (անգլ.)
- Յասմինա Ռեզա (անգլ.) Internet Broadway Database կայքում
- Յասմինա Ռեզա (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կին դրամատուրգներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ