Էմմանուել Սենյե
Էմմանուել Սենյե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և երգչուհի |
Ամուսին(ներ) | Ռոման Պոլանսկի |
Երեխա(ներ) | Մորգան Պոլանսկի և Էլվիս Պոլանսկի |
Էմմանուել Սենյե (ֆրանս.` Emmanuelle Seigner, հունիսի 22, 1966[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի, մոդել և երգչուհի։ Երեք անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմանուել Սենյեն ծնվել է հայտնի լուսանկարչի և լրագրողուհու ընտանիքում։ Նրա պապը հայտնի դերասան Լուի Սենյեն է, իսկ քույրը` դերասանուհի Մաթիլդա Սենյեն։ Էմմանուելը սովորել է կաթոլիկական վանական համալիրին կից դպրոցում։ 14 տարեկանում սկսել է մոդելի կարիերան և իր արտաքինի շնորհիվ ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Նրա լուսանկարները հայտնվել են բազմաթիվ ամսագրերի շապիկներին։
Էմմանուել Սենյեի կինոդեբյուտը կայացել է 1984 թվականին, երբ նկարահանվել է «Մեդուզաների տարին» կինոնկարում։ 1985 թվականին Ժան Լյուկ Գոդարը նրան նկարահանել է «Խուզարկուն» կինոնկարում ` Ջոնի Հոլիդեյի և Նատալի Բայի հետ միասին։ Իր դերասանական կարիերայի սկզբում Էմմանուել Սենյեն նկարահանվում էր հիմնականում հոգեբանական ֆիլմերում ` «Տարօրինակ հիվանդություն» (1990 թ.), «Ժպիտ» (1994 թ.) և այլն։ 1997 թվականին իր ուժերը փորձել է իր համար նոր ժանրում, նկարահանվելով «Աստվածության հետապնդումը» կատակերգական մելոդրամայում։
1998 թվականին Էմմանուել Սենյեն նկարահանվել է իր առաջին ամերիկյան «ՌՊՄ» կինոնկարում ` կատարելով գլխավոր դերը։ Նույն թվականին նկարահանվել է նաև «Վանդոմյան հրապարակ» կինոնկարում ` Կատրին Դենյովի հետ միասին։ Այս դերի համար Էմմանուելը ներկայացվել էր «Սեզար» մրցանակի։ 2003 թվականին նա «Մարմիններ առևանգողը» կինոնկարում կատարել է գլխավոր դերը։ 2009 թվականին նկարահանվել է իտալա-ամերիկյան «Ջալլո» կինոնկարում։
Դերասանուհու ֆիլմագրությունում շարունակում էին հայտնվել նաև կատակերգություններ` «Նրանք ամուսնացան և ունեցան շատ երեխաներ» (2004 թ.), «Վերջին չորս երգերը» (2007 թ.), «Գաղտնանիշը փոխվել է» (2009 թ.) և այլն։ Որոշ ժամանակ անց նա նկարահանվել է «Սկաֆանդրը և թիթեռը» (2007 թ.) կինոնկարում։ Նույն թվականին նկարահանվել է նաև Էդիթ Պիաֆի մասին պատմող «Կյանքը վարդագույնի մեջ» կինոնկարում։ 2010 թվականին նկարահանվել է «Անհրաժեշտ սպանություն» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը ամերիկացի դերասան Վինսենթ Գալլոն է։
1989 թվականին Էմմանուել Սենյեն ամուսնացել է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ և նկարահանվել նրա «Անմտության եզրին» («Անսանձը» 1988 թ., Հարիսոն Ֆորդի հետ միասին), «Դառը լուսին» (1992 թ., Պիտեր Կոյոտի հետ միասին), «Իններորդ դարպասներ» (1999 թ., Ջոնի Դեփի հետ միասին), «Վեներան մորթիներով» (2013 թ., Մաթյո Ամալրիկի հետ միասին) ֆիլմերում։
Էմմանուել Սենյեն և Ռոման Պոլանսկին ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։
Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1984 | Մեդուզաների տարին | L'année des méduses | - |
1985 | Խուզարկուն | Détective | Բահամյան արքայադուստր |
1986 | Մասնավոր դասեր | Cours privé | Զանոնա |
1987 | Անսանձը (Անմտության եզրին) | Frantic | Միշել |
1990 | Տարօրինակ հիվանդություն | Il male oscuro | աղջիկ |
1992 | Դառը լուսին | Bitter Moon | Միմի |
1994 | Ժպիտ | Le sourire | Օդիլիա |
1996 | Հուսով եմ, որ դա շարունակվում է | Pourvu que ça dure | Ջուլիա Նեյրակ |
1997 | Նիրվանա | Nirvana | Լիզա |
1997 | Աստվածության հետապնդումը | La divine poursuite | Բոբբի |
1998 | ՌՊՄ | RPM | Միշել Կլեր |
1998 | Վանդոմյան հրապարակ | Place Vendôme | Նատալի |
1999 | Իններորդ դարպասներ | The Ninth Gate | բաբելոնյան անառակուհի |
1999 | Տհասը | Buddy Boy | Գլորիա |
2000 | Այս նամակը ինձ գրել է Ֆերնանդո Կրապը | Fernando Krapp m'a écrit cette lettre | - |
2001 | Վհուկները դեպի հյուսիս | Streghe verso nord | Լյուսիլա |
2001 | Ծովալճակ | Laguna | Թելմա Պիանոն |
2003 | Մարմիններ առևանգողը | Corps à corps | Լորա Բարտելլի |
2003 | Անմահները | Os Imortais | Մադլենա Դյուրանդ |
2004 | Նրանք ամուսնացան և ունեցան շատ երեխաներ | Ils se marièrent et eurent beaucoup d'enfants | Նատալի |
2004 | Առանց քեզ | Sans toi | Արմելա |
2005 | Հետին պլան | Backstage | Լաուրա Ուաքս |
2007 | Վերջին չորս երգերը | Four Last Songs | Ելենա |
2007 | Կյանքը վարդագույնի մեջ | La môme | Տիտինա |
2007 | Սկաֆանդրը և թիթեռը | Le scaphandre et le papillon | Սելինա Դեմուլեն |
2007 | Բեռլին | Berlin | Կարոլինա |
2008 | Ջալլո | Giallo | Լինդա |
2009 | Գաղտնանիշը փոխվել է | Le code a changé | Սառա Մաթեյ |
2010 | Դուստրեր - մայրեր | Chicas | Նուրիա |
2010 | Անհրաժեշտ սպանություն | Essential Killing | Մարգարետ |
2012 | Մի քանի ժամ` մինչ գարուն | Quelques heures de printemps | Կլեմենս |
2012 | Մարդը, ով ծիծաղում է | L'homme qui rit | հերցոգուհի Ժոզիանա |
2012 | Տանը | Dans la maison | Էսթեր Արտոլ |
2013 | Վեներան մորթիներով | La Vénus à la fourrure | Վանդա Ժուրդեն |
2013 | Հավատալ | Croire | Իզաբել |
2016 | Ժադովիլի պաշարումը | The Siege of Jadotville | - |
2016 | Օգնիր ողջերին | Réparer les vivants | Մարիաննա |
2016 | Ստալինի բազմոցը | Le divan de Staline | Լիդիա |
2017 | Հիմնված է իրական դեպքերի վրա | D'après une histoire vraie | Դելֆինա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129422568 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Սենյե» հոդվածին։ |
|