Մարի Ստոուպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Ստոուպս
անգլ.՝ Marie Charlotte Carmichael Stopes
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1880(1880-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ
Մահացել էհոկտեմբերի 2, 1958(1958-10-02)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԴորկինգ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ[5], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, St George's School, Edinburgh?[6] և Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց[6]
Գիտական աստիճանգիտության բակալավր[7] (1902), գիտությունների թեկնածու (1904) և գիտությունների դոկտոր (1903)
ԵրկերMarried Love?[5]
Մասնագիտությունբուսաբան, հնէաբան, ֆոնդապահ, գրող, սուֆրաժիստ, կենսաբան, sexologist և botanical collector
ԱշխատավայրՄանչեսթերի համալսարան[5] և Լոնդոնի համալսարանի քոլեջ
ԱմուսինReginald Ruggles Gates?[7] և Humphrey Verdon Roe?[7][6]
Ծնողներհայր՝ Henry Stopes?[3], մայր՝ Charlotte Carmichael Stopes?[8]
Պարգևներ և
մրցանակներ
Լինենի ընկերակցության անդամ[7]
ԵրեխաներHarry Stopes-Roe?
Marie Stopes Վիքիպահեստում

Մարի Շառլոթ Կարմայքլ Ստոուպս (անգլ.՝ Marie Charlotte Carmichael Stopes, հոկտեմբերի 15, 1880(1880-10-15)[1][2][3][…], Էդինբուրգ - հոկտեմբերի 2, 1958(1958-10-02)[1][2][3][…], Դորկինգ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հեղինակ, հնէաբուսաբան ու եվգենիկայի և կանանց իրավունքների պաշտպանության քարոզիչ։ Զգալի ներդրում է ունեցել բույսերի հնէաբանության և քարածխի դասակարգման մեջ ու եղել առաջին կին ակադեմիկոսը Մանչեստրի համալսարանի դասախոսական կազմում։ Իր երկրորդ ամուսնու՝ Համֆրեյ Վերդոն Ռոյի հետ Բրիտանիայում հիմնադրել է առաջին բեղմնականխման կլինիկան։ Խմբագրել է հստակ գործնական խորհուրդներ տվող Birth Control News տեղեկագիրը։ 1918 թվականին հրատարակված նրա «Սերն ամուսնության մեջ» սեռական ձեռնարկը հակասական էր և ազդեցիկ, ու ծնելիության վերահսկման թեման հասարակության լայն քննարկման առարկան է դարձրել։ Ստոուպսը հրապարակայնորեն ընդդիմացել է աբորտներին՝ պնդելով, որ անհրաժեշտ է միայն բեղմնականխում իրականացնել[9], թեև նրա անձնական գործողությունները հակասել են իր հրապարակային հայտարարություններին[10]։

Որպես եվգենիկայի աջակից նրա հայտարարած նպատակներից մեկը «ռասայական հիվանդություն ունեցողներին հղիանալ արգելելն էր»։ Ի պատասխան այս վերաբերմունքի՝ 2020 թվականին «Մարի Ստոուպս Ինթերնեշնլ» ընկերությունը փոխել է իր անունը՝ դառնալով «Մարի Ստոուպս Ինթերնեշնլ Վերարտադրողության ընտրություններ»՝ առանց որևէ այլ փոփոխության[11]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոուպսը ծնվել է Էդինբուրգում։ Նրա հայրը՝ Հենրի Ստոուպսը, գարեջրագործ էր, ինժեներ, ճարտարապետ ու հնէաբան՝ Կոլչեսթրից։ Մայրը՝ Շառլոթ Կարմայքլ Ստոուպսը, շեքսպիրյան գիտնական էր ու կանանց իրավունքների քարոզիչ Էդինբուրգից։ Վեց շաբաթական Մարիին ծնողները տեղափոխել են Շոտլանդիայից[12]․ ընտանիքը կարճ ժամանակ բնակվել է Կոլչեսթրում, ապա տեղափոխվել Լոնդոն, որտեղ 1880 թվականին հայրը քաղաքի հարավ-արևելյան Ափեր Նորվուդ թաղամասում բնակարան է գնել[13]։ Նրա երկու ծնողներն էլ Գիտության զարգացման բրիտանական ասոցիացիայի անդամներ էին, որտեղ էլ հանդիպել էին[14]։ Վաղ հասակից ծանոթացել է գիտությանը[15] և ծնողների հետ գնացել ժողովների, որտեղ ծանոթացել է այն ժամանակի հայտնի գիտնականների հետ։ Սկզբնական կրթությունը տանն է ստացել, բայց 1892 - 1894 թվականներին հաճախել է Էդինբուրգի սուրբ Ջորջի իգական դպրոցը[16]։ Հետագայում նրան ուղարկել են Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոցը, որտեղ մտերմացել է Օլգա Ֆրյոբե-Կապտեյնի հետ[9]։

Սկզբնապես կենտրոնացել է իր գիտական կարիերայի վրա 20-ական և 30-ական թվականներին։ 1900 թվականին հաճախել է Լոնդոնի համալսարան[15], որտեղ ուսումնասիրել է բուսաբանություն և երկրաբանություն ու 1902 թվականին այն ավարտել գիտությունների բակալավրի աստիճանով՝ ընդամենը երկու տարի սովորելով Բիրբեքի համալսարանում[17]։

Հայրը մահացել է 1902 թվականին[15] ու ընտանիքը թողել ֆինանսական ծանր դրության մեջ։ Մարիի հնէաբուսաբանության պրոֆեսոր դոկտոր Ֆրանսիս Օլիվիերը նրան իր թևի տակ է վերցրել ու 1903 թվականի սկզբին աշխատանքի ընդունել որպես իր հետազոտական օգնական[15], ինչն էլ հետաքրքրություն է առաջացրել հնէաբուսաբանության հանդեպ ու հիմք ստեղծել իր կարիերան սկսելու համար։

Դոկտոր Օլիվիերը հնէաբուսաբանության ամենամեծ հայտնագործություններից մեկի շեմին էր, երբ աշխատանքի է ընդունել Մարիին որպես իր օգնական։ Սկզբնապես մտածում էին, որ Քարածխային ժամանակաշրջանի ածխային շերտում հայտնաբերված բրածո բույսերի մեծ մասը պտերներ են[15] և Մարիին հանձնարարվել է գտնել նմուշներ, որոնք ավելի լավ կապ կունենային պտերների տերևների հետ։ Հայտնաբերվել է, որ այդ պտերների մի մասը սերմեր էին պարունակում[15]։ «Սերմավոր պտերները» հայտնի են դարձել ու ճանաչվել որպես պտերների և մերկասերմերի միջև բացակայող կապող օղակ[15]։ Մարիին հնարավորություն է ընձեռվել աշխատել այդ ժամանակի հնէաբուսաբանության աշխարհի առաջատար մասնագետների հետ։ Նույն տարում նա արժանացել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Ջիլքրայսթ կրթաթոշակին[15] դոկտոր Օլիվիերի ու երկրաբանության պրոֆեսոր Էդմունդ Ջոնսթոն Գարվուդի օգնությամբ։

Դրանից հետո Գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանական քոլեջում ու դարձել դա ստացած Բրիտանիայում ամենաերիտասարդ անձը։ 1903 թվականին հրապարակել է վերջերս չորացած Էբսֆլիտ գետի բուսաբանության ուսումնասիրությունը։ Թագավորական բուսաբանական այգիներում ու Լոնդոնի համալսարանական քոլեջում քարածխային ժամանակաշրջանի բույսերի ուսումնասիրությունն իրականացնելուց հետո Ջիլքրայսթ կրթաթոշակի գումարով ֆինանսավորել է Մյունխենի համալսարանում կենդանի ցիկադների վերարտադրության վերաբերյալ իր ուսումնասիրությունը[15]։ Այնտեղ աշխատել է ցիկադների առաջատար մասնագետ Կառլ ֆոն Գյոբելի հետ։ Այդ ուսումնասիրությունն օգտագործել է որպես իր դոկտորական ատենախոսություն, այն ներկայացրել գերմաներենով ու 1904 թվականին ստացել բուսաբանության փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[15]։ 1904 թվականին Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ ընտրված առաջին կանանցից մեկն էր[18][19] և նշանակվել է ցուցադրիչ՝ ուսանողներին դասավանդելու նպատակով[20]։ Մինչև 1920 թվականը եղել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի անդամ և հնէաբուսաբանության դասախոս։

Գիտական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոուպսն իր լաբորատորիայում, 1904 թվական

23 տարեկանում սկսել է իր առաջին աշխատանքն ակադեմիական աշխարհում և Մանչեստրի համալսարանում 1904-1910 թվականներին զբաղեցրել հնէաբուսաբանության դասախոսի պաշտոնը[21]՝ դառնալով այդ համալսարանի առաջին կին դասախոսը։

Համալսարանում դասախոսելիս նա ուսումնասիրել է ածուխ և ածուխ գնդիկներ, ինչպես նաև հետազոտել գլոսոպտերիսի (Պերմյան սերմերի պտեր) հավաքածուն։ Սա փորձ էր ապացուցելու Գոնդվանայի կամ Պանգեայի գոյության վերաբերյալ Էդուարդ Զյուսի տեսությունը, որը հետագայում հաստատվել է։

Քարածխային ժամանակաշրջանի ածխագնդիկների ուսումնասիրությունն առանցքային նշանակություն է ունեցել, որը մասամբ պայմանավորված էր քարածխի՝ որպես Բրիտանական կայսրությունում վառելիքի հիմնական աղբյուրի կարևորությամբ[22]։ Ածխագնդերի հանքերը մոտ էին Մանչեսթերին, և Ստոուպսը տարբերվել է այլ հնէաբուսաբաններից՝ ուղիղ այդ հանքերը գնալով և տեղում ածուխն ուսումնասիրելով[20]։

Շարունակելով ածխագնդիկների հետազոտությունը՝ Մարին ընդլայնել է իր ուսումնասիրությունները՝ ներառելով մեզոզոյան դարաշրջանի ածխագնդիկներ։ Խորհրդատվություն խնդրելով ոլորտի այլ ակադեմիկոսներից՝ նա առաջարկներ է ստացել Հնդկաստանում և Ճապոնիայում հնարավոր ուսումնասիրության ոլորտների վերաբերյալ[21], որոնցից վերջինը հետագայում կարևոր է դարձել։ Յուրայի ժամանակաշրջանի ուսումնասիրությունները կատարել է հյուսիսարևելյան Շոտլանդիայում՝ ածուխ արդյունահանող Բրորա քաղաքում[21]։

1907 թվականի ապրիլին Մանչեստր վերադառնալով՝ սկսել է մշակել Բրորայում կատարած հայտնագործությունները տպագրության համար, որի ընթացքում Լոնդոնի թագավորական ընկերության կողմից արժանացել է £85 ֆունտ դրամաշնորհի, որը նրան հնարավորություն է տվել մեզոզոյան դարաշրջանի ուսումնասիրությունները շարունակել Ճապոնիայում[21]։ Վեց շաբաթվա ընթացքում ամբողջացրել է Բրորայի ուսումնասիրություններն ու Ճապոնիա մեկնել 1907 թվականի հուլիսի 3-ին[21]։ Տասնութ ամիս անցկացրել է Տոկիոյի համալսարանում ու ուսումնասիրել Հոկայդոյի քարածխի հանքերը՝ քարացած բույսեր հայտնաբերելու նպատակով։ Բրորայի նման՝ Ճապոնիայում նույնպես մեզոզոյան ածխագնդիկներ չի հայտնաբերել, սակայն կարողացել է հայտնաբերել Կավճի ժամանակաշրջանի կարևոր բրածո բույսեր՝ ինչպիսին են ծածկասերմերը[21]։ Դրանց մասին հոդված է գրել Լոնդոնի Երկրաբանական ընկերության ամսագրում[21]։ Ճապոնիայի ուսումնասիրությունների մասին հրատարակել է օրագրի տեսքով՝ «Journal from Japan: a daily record of life as seen by a scientist» վերնագրով 1910 թվականին[23]։

1910 թվականին «Կանադայի երկրաբանական հետազոտություն» կազմակերպությունը Ստոուպսին հանձնարարել է որոշել Նյու Բրանսուիքում գտնվող Սեյնթ Ջոնի մերձակայքի երկրաբանական կառուցվածքի տարիքը։ Ուսումնասիրությունն սկսելու համար Մարին Հյուսիսային Ամերիկա է ժամանել Սուրբ Ծննդից առաջ։ Դեկտեմբերի 29-ին հանդիպել է կանադացի հետազոտող Ռեջինալդ Ռագլս Գեյթի հետ ու երկու օր անց նշանվել։ 1911 թվականի փետրվարին սկսելով ուսումնասիրությունը՝ երկրաբանական դաշտային աշխատանքներ է կատարել, ուսումնասիրություններ անցկացրել թանգարանների երկրաբանական հավաքածուներում ու հետագա ուսումնասիրության նպատակով նմուշները նավով ուղարկել Անգլիա։ Զույգն ամուսնացել է մարտին ու նույն տարվա ապրիլի 1-ին վերադարձել Անգլիա, որտեղ Մարին շարունակել է աշխատել ուսումնասիրության վրա։ 1912 թվականի կեսին ներկայացրել է իր ստացած արդյունքները՝ Քարածխային ժամանակաշրջանի Փենսիլվանյան փուլ[24]։ Կանադայի կառավարությունը դրանք հրատարակել է 1914 թվականին[25]։ Նույն տարում ամուսնությունը չեղյալ է հայտարարվել։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստոուպսը բրիտանական կառավարության համար զբաղված էր ածխի ուսումնասիրություններով, որի արդյունքում 1918 թվականին Ռ․ Վիլլերի հետ համահեղինակել է «Մենագրություն ածխի կազմության մասին» աշխատությունը։ Ամուսնության խնդիրների և ծնելիության վերահսկման վերաբերյալ Ստոուպսի աշխատանքի հաջողությունը նրան ստիպել է կրճատել իր գիտական աշխատանքը․ վերջին գիտական հրատարակությունները եղել են 1935 թվականին։

Սերն ամուսնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ստոուպսի բեսթսելլերի շապիկը

Ամուսնալուծության վարույթի մեկնարկի ժամանկաշրջանում, 1913 թվականին Ստոուպսն սկսել է գիրք գրել այն մասին, թե ինչպիսին պետք է լիներ ամուսնությունն իր կարծիքով։ 1913 թվականի հուլիսին հանդիպել է Մարգարետ Սենգերին, որը ծնելիության վերահսկման մասին նոր էր զեկույցով հանդես եկել «Ֆաբիան սոսայեթի» հազմակերպության ժողովում։ Նա Սանգերին ցույց է տվել իր գիրքն ու խորհուրդ հարցրել հակաբեղմնավորիչների մասին գլխի վերաբերյալ[26]։ Ստոուպսը գիրքն ավարտել է 1913 թվականի վերջին․ մի քանի հրատարակություններ հրաժարվել են այն տպագրել խիստ հակասական լինելու պատճառով։ Երբ Մալթուսյան լիգայի քարտուղար Բիննի Դանլոպը 1917 թվականին նրան ծանոթացրել է ծնելիության վերահսկմամբ հետաքրքրված բարերար Համֆրեյ Վերնոն Ռոյի՝ իր ապագա երկրորդ ամուսնու հետ, վերջինս վճարել է Fifield & Co. ընկերությանը գիրքը տպագրելու համար[27]։ Գիրքն ակնթարթորեն հաջողություն է ունեցել՝ առաջին տարում հրատարակվելով ևս հինգ անգամ[28], որով Ստոուպսին դարձրել է ազգային հեղինակություն։

«Սիրով ամուսնությունը» տպագրվել է 1918 թվականի մարտի 26-ին․ այդ օրը Ստոուպսն այցելել էր Համֆրեյ Ռոյին, որն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իր ինքնաթիռի կործանումից հետո նոր էր վերադարձել կոճի կոտրվածքով[29]։ Երկու ամիս չանցած նրանք ամուսնացել են և Ստոուպսն առաջին հնարավորությունն է ստացել գործնականում կատարելու այն, ինչի մասին գրել էր իր գրքում։ «Սերն ամուսնության մեջ» հաջողությունը նրան ստիպել է գրել դրա շարունակությունը՝ «Իմաստուն ծնողություն. Գիրք ամուսնացած մարդկանց համար» հակաբեղմնավորման մասին ձեռնարկը, որը հրատարակվել է այդ տարի ավելի ուշ[30]։ Շատ ընթերցողներ հարցրել են Ստոուպսի անձնական խորհուրդը, որը նա փութաջանորեն փորձել է տալ։

«Իմաստուն ծնողությունը» հասցեագրված էր ամուսնացած կանանց, քանի որ Ստոուպսի կարծիքով ծնելիության վերահսկումն անհրաժեշտ էր ամուսնական զույգերին` մայրերին պաշտպանելու համար ավելորդ երեխաներ ունենալու ուժասպառությունից։ Չնայած շատերը Ստոուպսի ծնելիության վերահսկման ջատագովությունը սկանդալային են համարել, ձեռնարկը հրատարակվել է տասն անգամ ու հաջողություն ունեցել։

Հաջորդ տարի Ստոուպսը հրատարակել է «Նամակ աշխատող մայրերին այն մասին, թե ինչպես առողջ երեխաներ ունենալ և խուսափել հյուծող հղիություններից» 16 էջից բաղկացած ու աղքատներին հասցեագրված բրոշյուրը, որը նրանց անվճար է բաժանվել[31]։

1919 թվականի հուլիսի 16-ին հղի Ստոուպսը հիվանդանոց է գնացել։ Նրա ու բժիշկների կարծիքները ծննդաբերության մեթոդի շուրջ չեն համընկել․ նրան արգելվել է ծնկների վրա ծննդաբերել։ Երեխան մահացած է ծնվել, որը կատաղեցրել է Ստոուպսին․ նա համոզված էր, որ իր երեխային սպանել են։ Նա 38 տարեկան էր[32]։



Ընտանիքի պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ստոուպսի տունը Ուիթֆիլդ փողոցում՝ Տոտենհեմ Քորթ Ռոուդին հարող տարածքում, Բրիտանիայում ընտանիքի պլանավորման առաջին կլինիկան էր՝ 1925 թվականին Հոլոուեյում իր սկզբնական տեղանքից տեղափոխվելուց հետո:

1917 թվականին նախքան Ստոուպսին հանդիպելը, Համֆրեյ Ռոյը փորձել է Մանչեստրի սուրբ Մերիի հիվանդանոցին կից ծնելիության վերահսկողության կլինիկա բացել։ Նա առաջարկել է, որ բոլոր հիվանդներն ամուսնացած լինեն ու հղիության արհեստական ընդհատումներ չարվեն, սակայն նրա առաջարկը մերժվել է[33][34]։ Ռոյի համար սա լուրջ խնդիր էր. ամուսնությունից հետո նա և Մարին ծրագրել են Լոնդոնում կլինիկա բացել աղքատ մայրերի համար[35]։ 1920 թվականին նրա կինը դադարեցրել է դասախոսել Լոնդոնի համալսարանական քոլեջում՝ կլինիկայի վրա կենտրոնանալու համար։ Հիմնադրել է «Ծնելիության կառուցողական վերահսկողության և ռասայական առաջընթացի ընկերությունը» որպես կլինիկայի օժանդակող կազմակերպություն[36]։ Այդ գաղափարի նշանավոր աջակիցների ցուցակում սուֆրաժիստ լեդի Կոնստանս Լիթոնի, ֆեմինիստ վիպասան Վերա Բրիթանի և այլոց անուններն են եղել։

1921 թվականի մարտի 17-ին նա և Ռոյը հյուսիսային Լոնդոնի Հոլոուեյ թաղամասի Մառլբորո Ռոադ 61 հասցեում բացել են Մայրերի կլինիկան[37], որը ղեկավարում էին մանկաբարձները, կային նաև աջակից այցելող բժիշկներ[38]։ Այն առաջարկում էր մայրերին ծնելիության վերահսկման վերաբերյալ խորհուրդներ, սովորեցնում նրանց ծնելիության վերահսկման մեթոդները և նրանց բաժանում արգանդի պարանոցակալներ[39][40]։

Անվճար կլինիկան բաց էր բոլոր ամուսնացած կանանց համար` վերարտադրողական առողջության մասին գիտելիքներ ստանալու նպատակով։ Ստոուպսը դեմ է եղել աբորտներին․ նա փորձել է ընտանիքների համար այլընտրանքներ հայտնաբերել և մեծացնել գիտելիքները ծնելիության վերահսկման և վերարտադրողական համակարգի վերաբերյալ։ Այլընտրանքների թվում էին՝ արգանդի պարանոցակալները, դուրսբերման մեթոդը և օճառի ու ձեթի հիմքով ստեղծված սերմնասպանները[41]։ Ստոուպսը վերահայտնագործել է ձիթապտղի յուղով թրջված սպունգների օգտագործումը որպես ծնելիության վերահսկման այլընտրանք․ ձիթապտղի յուղի օգտագործումը որպես սերմնասպան հայտնի է եղել հունական և հռոմեական ժամանակներից։ Նրա բաղադրատոմսը շատ արդյունավետ էր[42]․ կլինիկաներում հիվանդների վրա նա փորձարկել է իր հակաբեղմնավորիչ միջոցներից շատերը[փա՞ստ]։

Ստոուպսը ոգևորվել է «ոսկե քորոց» կոչվող հակաբեղմնավորիչ սարքից, որն Ամերիկայում հաջողություն էր գրանցել։

1925 թվականին Մայրերի կլինիկան տեղափոխվել է կենտրոնական Լոնդոն, որտեղ էլ շարունակել է գործել 2015 թվականի տվյալներով։ Ստոուպսն աստիճանաբար ստեղծել է կլինիկաների փոքր ցանց ամբողջ Բրիտանիայում՝ աշխատելով ֆինանսավորել դրանք։ Նա կլինիկաներ է բացել Լիդսում 1934 թվականի ապրիլին, Աբերդինում 1934 թվականի հոկտեմբերին, Բելֆաստում 1936 թվականի հոկտեմբերին, Քարդիֆում 1937 թվականի հոկտեմբերին ու Սուոնսիում 1943 թվականի հունվարին[43]։

Տեսակետներ աբորտի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոուպսը հրապարակավ դեմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատումներին և իր կյանքի ընթացքում նրա հիվանդանոցները դրանցով չեն զբաղվել։ Նա միանձնյա հետապնդել է աբորտով զբաղվողներին ու ոստիկանությունն ու դատարաններն օգտագործել՝ նրանց պատասխանատվության կանչելու համար[44]։ Նա կարծում էր, որ հակաբեղմնավորիչների օգտագործումը նախընտրելի միջոց էր, որով ընտանիքները կամովին պետք է սահմանափակեին իրենց սերունդների քանակը։ Նրա հիվանդանոցներում բուժքույրերը ստորագրել են հայտարարագիր «որևէ տեղեկատվություն չտալ կամ որևէ օժանդակություն չտրամադրել ցանկացած անձի, որը կհանգեցներ արգանդում սաղմի ոչնչացմանը»[45]։ Երբ նա իմացել է, որ Ավրո Մանհեթթենի ընկերներից մեկը դիմել է աբորտի, նրան մեղադրել է չծնված երեխային սպանելու մեջ[46]։

Սակայն նրա անձնական գործողությունները հակասում էին իր հրապարակային հայտարարություններին։ 1919 թվականին գրված մի նամակում նա անհայտ նամակագրի համար նկարագրել էաբորտի մի եղանակ[47] և «նույնիսկ որոշ դեպքերում պատրաստվել էր աբորտը պաշտպանել, կամ ինչպես ինքն է նշել՝ արգանդի հեռացմանը»"[48]։ Ավելին, իր Wise Parenthood աշխատության մեջ նա գովազդել էր «Ոսկե քորոցը» կամ «Զսպանակը», որը «մեթոդ էր [որը] կարելի է բնութագրել որպես վիժեցնող»[49]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոուպսը սիրավեպ է ունեցել, հիմնականում նամակագրության միջոցով, ճապոնացի բուսաբան Քենջիրո Ֆուջիի հետ, ում հետ նա ծանոթացել է Մյունխենի համալսարանում 1904 թվականին․ սիրավեպն ավարտվել է[փա՞ստ]։

1911 թվականին ամուսնացել է կանադացի գենետիկ Ռեջինալդ Ռագլս Գեյթսի հետ և պահպանել օրիորդական ազգանունը․ նրա աշխատանքը ծաղկում էր ապրում։ Ամուսինը կտրականապես դեմ էր սուֆրաժիստներին նրա աջակցությանը, քանի որ Մարին Կանանց ազատության լիգայի անդամ էր[20]։ Ամուսինը չի կարողացել հաստատվել տան ղեկավարի իր դերում[50], և ամուսնությունը փլուզվել է տան ու վարձավճարի շուրջ վեճերի ֆոնի վրա։ Մեկ տարի անց Մարին իրավաբանական խորհրդատվություն է խնդրել ամուսնությունն ավարտելու վերաբերյալ՝ փորձելով ամուսնալուծվել[51]։ 1913 թվականի մայիսի 11-ին նա ապահարզան է պահանջել այն հիմքով, որ ամուսնությունը սեռական մերձեցմամբ չէր ամրապնդվել։ Գեյթսը հաջորդ տարի հեռացել է Անգլիայից, նախկին կնոջ մասին ասելով, որ նա «գերսեքսուալ էր այն աստիճանի, որը գրեթե պաթոլոգիական էր» և որ ինքը «կարող էր բավարարել ցանկացած նորմալ կնոջ սեռական ցանկությունները»[52]։

Դեյվիդ Լոուի հեղինակած 1930 թվականի ծաղրանկար, որը ցուցադրվել է 1931 թվականին Անկախ Իռլանդական պետության մեջ և որը պատկերում է ծնելիության վերահսկողության վերաբերյալ Մերի Ստոուպսի գիրքն ունենալու համար ձերբակալված տղամարդու, որի հետևից գնում են իր կինն ու երեխաները

1918 թվականին Մարին ամուսնացել է ամենահայտնի աշխատանքի ֆինանսական հովանավոր Համֆրեյ Վերնոն Ռոյի հետ։ Նրանց որդին՝ Հարրի Ստոուպս-Ռոն ծնվել է 1924 թվականին[53]։ Վերջինս ամուսնացել է մոր կամքին հակառակ, որի արդյունքում մայրը նրան զրկել է էական ժառանգությունից[54][55][56]։

1923 թվականին Մարի Ստոուպսը գնել է Պորտենդ կղզում գտնվող հին փարոսը՝ Լոնդոնի կլիմայից խուսափելու նպատակով։ Կղզու Յուրայի ժամանակաշրջանի բրածո անտառները նրա մոտ անվերջ հետաքրքրություն են առաջացրել[57] ու նա հիմնադրել է Պորտլենդի թանգարանը, որը բացվել է 1930 թվականին[58]։ Քոթեջը, որտեղ գտնվել է թանգարանը, ոգեշնչել է Մարիի ընկեր Թոմաս Հարդիին գրել իր The Well-Beloved վեպը[59]։

Մարի Ստոուպսը մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 2-ին, 77 տարեկանում, կրծքի քաղցկեղից Դորկինգի իր տանը։ Նրա կտակի համաձայն՝ իր հիվանդանոցն անցել է Եվգենիկայի ընկերությանը, կալվածքի մեծ մասը բաժին է ընկել Գրականության արքայական ընկերությանը։ Որդին ստացել է Greater Oxford Dictionary բառարանի կրկնօրինակն ու այլ մանր իրեր[60][61]։ Անգլիական ժառանգության կապույտ հուշատախտակ է փակցված Ափեր Նորվուդի 28 Սինտրա Պարկ հասցեում, որտեղ Ստոուպսն ապրել է 1880 - 1892 թվականների ընթացքում[62]։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marie C. Stopes (1910)։ A Journal From Japan։ London: Blackie & Son, Limited։ OL 9026688W 
  • Marie C. Stopes (1912)։ Botany; or, The modern study of plants։ London and Edinburgh: T. C. & E. C. Jack։ OL 9026684W 
  • Marie C. Stopes (1913)։ Catalogue of the Mesozoic Plants in the British Museum (Natural History): The Cretaceous Flora: Part I - II։ London: British Museum 
  • Marie C. Stopes, Jōji Sakurai (1913)։ Plays of Old Japan։ London: William Heinemann [63]
  • Marie C. Stopes, Jōji Sakurai (1927)։ Plays of Old Japan: The 'Nō'։ Eclipse Press։ OL 9026704W 
  • Marie C. Stopes (1914)։ The 'Fern ledges' Carboniferous flora of St. John, New Brunswick։ Ottawa: Government of Canada, Government Printing Bureau 
  • Marie C. Stopes (1914)։ Man, other poems, and a preface։ London: William Heinemann։ OL 9026691W 
  • Marie C. Stopes (1917)։ Conquest; or, A piece of jade; a new play։ London: French 
  • Marie C. Stopes (1918)։ Married Love։ London: Fifield and Co.։ ISBN 0-19-280432-4։ OL 9026716W 
  • Marie C. Stopes (1918)։ Wise Parenthood: A Treatise on Birth Control or Contraception։ London: Rendell & Co.։ ISBN 0-659-90552-3։ OL 9026714W 
  • Marie C. Stopes (1918)։ On the Four Visible Ingredients in Banded Bituminous Coal: Studies in the Composition of Coal, No. 1։ Ottawa: Government of Canada, Government Printing Bureau 
  • Marie C. Stopes (1920)։ Radiant Motherhood։ London: Putnam։ OL 9026706W 
  • Marie C. Stopes (1921)։ The Truth about Venereal Disease։ London: Putnam 
  • Marie C. Stopes (1923)։ Contraception (birth control) its theory, history and practice։ London: J. Bale, Sons & Danielsson։ OL 9026713W 
  • Marie C. Stopes (1923)։ Our Ostriches։ London: Putnam։ OL 9026703W 
  • Marie C. Stopes (1926)։ Sex and the Young։ New York and London: Putnam։ OL 53799W 
  • Marie C. Stopes (1926)։ The Human Body։ New York and London: Putnam։ OL 9026707W 
  • Marie C. Stopes (1926)։ A Banned Play and a Preface on the Censorship։ London: J. Bale, Sons & Danielsson։ OL 9026682W 
  • Marie C. Stopes (1928)։ Enduring Passion։ New York: Putnam 
  • Marie C. Stopes (1935)։ Marriage in My Time։ Rich & Cowan Ltd 
  • Marie C. Stopes (1936)։ Change of Life in Men and Women։ New York: Putnam։ OL 9026710W 
  • Marie C. Stopes (1939)։ Your Baby's First Year։ London: Putnam 
  • Marie C. Stopes (1940)։ Oriri։ London: William Heinemann 
  • Marie C. Stopes (1946)։ The Bathe, an Ecstasy։ London: A. Moring։ OL 412916W 
  • Marie C. Stopes (1949)։ We Burn. Selected poems ... with portrait frontispiece and ... illustrations by Gregorio Prieto։ London: Alex. Moring 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marie Stopes
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. Your Free Speech, and Mine // The New York Times / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1034.
  6. 6,0 6,1 6,2 Who's Who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. 8,0 8,1 8,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990.
  9. 9,0 9,1 Maude, Aylmer (1933)։ Marie Stopes: Her Work and Play։ John Bale & Sons and Danielsson։ էջ 42 
  10. Brand Pauline։ Birth Control Nursing in the Marie Stopes Mothers' Clinics 1921–1931։ De Montfort University Leicester։ էջ 243։ Վերցված է 8 May 2019 
  11. «Abortion provider changes name over Marie Stopes eugenics link»։ BBC News։ 17 November 2020 
  12. Briant, Keith (1962)։ Passionate Paradox: The Life of Marie Stopes։ New York: W.W. Norton & Co.։ էջ 14 
  13. Stephanie Green (2013)։ The Public Lives of Charlotte and Marie Stopes։ London: Pickering & Chatto։ էջ 48։ ISBN 9781848932388 
  14. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 16 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 15,9 Falcon‐Lang Howard (2008)։ «Marie Stopes: passionate about palaeobotany»։ Geology Today (անգլերեն) 24 (4): 132–136։ ISSN 1365-2451։ doi:10.1111/j.1365-2451.2008.00675.x 
  16. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 28 
  17. Fraser, H. E. & C. J. Cleal, "The contribution of British women to Carboniferous palaeobotany during the first half of the 20th century", in Burek, C. V., Higgs, B., eds. (2007)։ The Role of Women in the History of Geology։ Geological Society, London  p.56.
  18. The Linnean (2005) Vol. 21(2), p. 25
  19. Beharrell Will, Douglas Gina։ «New Exhibition: Celebrating the Linnean Society's First Women Fellows»։ The Linnean Society of London։ Վերցված է 20 May 2020 
  20. 20,0 20,1 20,2 «Marie Stopes»։ Spartacus Educational (անգլերեն)։ Վերցված է 2021-02-07 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Falcon-Lang Howard J. (April 2008)։ «Marie Stopes and the Jurassic floras of Brora, NE Scotland»։ Scottish Journal of Geology 44 (1): 65–73։ ISSN 0036-9276։ doi:10.1144/sjg44010065 
  22. Oldroyd David, Falcon-Lang Howard (2008-01-01)։ «Marie Stopes, The Discovery of Pteridosperms And The Origin of Carboniferous Coal Balls»։ Earth Sciences History (անգլերեն) 27 (1): 78–99։ ISSN 0736-623X։ doi:10.17704/eshi.27.1.7061723043w72561 
  23. «Marie Stopes»։ Oxford Dictionary of National Biography (online ed.)։ Oxford University Press։ 2004։ doi:10.1093/ref:odnb/36323  (Subscription or UK public library membership required.)
  24. Falcon-Lang H.J., Miller R.F. (2007-01-01)։ «Marie Stopes and the Fern Ledges of Saint John, New Brunswick»։ Geological Society, London, Special Publications 281 (1): 227–245։ Bibcode:2007GSLSP.281..227F։ doi:10.1144/SP281.13  . (also printed in The Role of Women in the History of Geology edited by C. V. Burek & B. Higgs published by the Geological Society, London (2007) pp. 232,236).
  25. Stopes Marie C. (1914)։ Fern Ledges Carboniferous Flora of St. John, New Brunswick։ Department of Mines, Geological Survey; Geological Series 38, Memoir 41 (Ottawa: Government Printing Bureau) 
  26. Greer, Germaine (1984)։ Sex and Destiny։ Secker and Warburg։ էջ 306 
  27. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջեր 102–103 
  28. Burke, Lucy, "In Pursuit of an Erogamic Life" in Ardis, Ann L., Leslie W. Lewis, eds. (2003)։ Women's Experience of Modernity, 1875–1945։ The Johns Hopkins University Press  p.254.
  29. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջեր 140–141 
  30. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 148 
  31. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջեր 125–126 
  32. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջեր 127–129 
  33. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 140 
  34. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջ 143 
  35. Rose, J. (1992). Marie Stopes and the Sexual Revolution. London: Faber and Faber Limited. Page 135. "In the two eventful years since they had met and married, Marie and Humphrey had discussed birth control, and looked for a way to work in that field. Tired of delays and timidity of other birth controllers, the couple decided to open their own clinic, and by 1920 they had begun to look for suitable premises, both passionately involved."
  36. Rose, J. (1992). Marie Stopes and the Sexual Revolution. London: Faber and Faber Limited. Page 153.
  37. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 186 
  38. Marie Stopes (1925)։ The First Five Thousand։ London: John Bale, Sons & Danielsson։ էջ 9 
  39. Rose June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջեր 145 
  40. https://mediadiversified.org/2015/06/14/marie-stopes-racist-eugenicist/ viewed 3 November 2018.
  41. Stopes Maire (2013)։ Wise Parenthood a Sequel to Married Love a Book for Married People։ London: Forgotten Books 
  42. James, Peter (1994)։ Ancient Inventions։ New York: Ballantine Books 
  43. «Private Lives in Public Spaces: Marie Stopes, the Mothers' Clinics and the Practice of Contraception»։ History Workshop 35: 95–116։ 1993։ doi:10.1093/hwj/35.1.95 
  44. Brand Pauline։ «Birth Control Nursing in the Marie Stopes Mothers' Clinics 1921–1931»։ De Montfort University Leicester։ Վերցված է 7 May 2019 
  45. Marie Stopes (1925)։ The First Five Thousand։ London: John Bale, Sons & Danielsson։ էջեր 16–17 
  46. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջ 239 
  47. Brand Pauline։ «Birth Control Nursing in the Marie Stopes Mothers' Clinics 1921–1931»։ De Montfort University Leicester։ Վերցված է 7 May 2019 
  48. Hall Leslie A. (1997)։ Peel Robert A., ed.։ Marie Stopes Eugenics and The English Birth Control Movement։ The Galton Institute։ էջ 41։ ISBN 0950406627 
  49. Hall Ruth (1977)։ Passionate Crusader: The Life of Marie Stopes։ New York and London: Harcourt Brace Jovanovich։ էջ 232 (footnote)։ ISBN 0-15-171288-3 
  50. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջեր 93–94 
  51. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 101 
  52. Howard Falcon-Lang, "The secret life of Dr Marie Stopes", bbc.co.uk/news, 23 August 2010, accessed 17 November 2020
  53. Morpurgo, JE (1972)։ Barnes Wallis, a Biography։ London: Longman Group Ltd  (Page number?)
  54. In Rose's words, Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջ 236 
  55. Peter Pugh (2005) Barnes Wallis Dambuster. Thriplow: Icon 1-84046-685-5; p. 178
  56. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 303 
  57. Falcon-Lang, H.J. (July–August 2008)։ «Marie Stopes: passionate about palaeobotany»։ Geology Today 24 (4): 136։ doi:10.1111/j.1365-2451.2008.00675.x 
  58. «Marie Stopes Pictures, Portland, Dorset»։ Steps in Time—Images Project (SITIP) archive։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-08-ին 
  59. «Portland Museum»։ About Britain 
  60. Rose, June (1992)։ Marie Stopes and the Sexual Revolution։ Faber and Faber։ էջ 244 
  61. Hall, Ruth (1977)։ Passionate Crusader։ Harcourt, Brace, Jovanovich։ էջ 325 
  62. «STOPES, Marie (1880–1958)»։ English Heritage։ Վերցված է 24 August 2014 
  63. «Review of Plays of Old Japan: the Nō by Marie C. Stopes, together with translations of the dramas by M. C. Stopes and Prof. Jōji Sakurai, with a preface by Baron Kato»։ The Athenaeum (4479): 197–198։ 30 August 1913 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aylmer Maude (1933)։ Marie Stopes: Her Work and Play։ London: John Bale & Sons and Danielsson 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝