Սերմնասպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերմնասպան
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՍերմնասպան
Մարդկությանը հայտնի էՀնագույն ժամանակներից
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում28%%[1]
Տիպական կիրառման դեպքում18%[1]
Կիրառում
ՀուշումԱվելի արյունավետ է, երբ համակցվում է պատնեշային մեթոդների հետ
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ՔաշՈչ

Սերմնասպան (լատին․՝ Spermicide), բեղմնականխիչ նյութ, որը ոչնչացնում է սպերման։ Այն տեղադրվում է հեշտոցում նախքան սեռական ակտը` հղիությունը կանխելու նպատակով։ Սերմնասպանը որպես հակաբեղմնավորիչ կարող է կիրառվել այլ բեղմնականխման միջոցներից առանձին։ Այնուամենայնիվ, բացառապես սերմնասպաններ օգտագործող զույգերի մոտ գրանցվել է հղիության դեպքերի ավելի բարձր ցուցանիշ, քան այլ միջոցներ օգտագործողների մոտ։ Սովորաբար սերմնասպանները կիրառվում են բեղմնականխիչ պատնեշային միջոցների հետ համակցված, ինչպիսիք են դիաֆրագման (խտրոց), պահպանակները, արգանդի պարանոցակալը և բեղմնականխիչ սպունգը։ Համարվում է, որ մեթոդների համակցումը բերում է ձախողման ավելի ցածր ցուցանիշի, քան որևէ մեթոդի առանձին կիրառումը[2]։

Սերմնասպանները անհոտ, անհամ, թափանցիկ, հետքեր չթողնող, քսուքանման միջոցներ են։ Դրանց հիմնական ակտիվ բաղադրիչը նոնոքսինոլ-9-ն է։ Նոնոքսինոլ-9 պարունակող սերմնասպանները հասանելի են տարբեր ձևերով` գել, ժապավեն, փրփուր։ Միայն սերմնասպաններից օգտվելու և դրանք ճիշտ և հետևողական կիրառելու դեպքում ձախողման ցուցանիշը տարվա ընթացքում կազմում է 18%, իսկ տիպական կիրառման դեպքում՝ 28%:

Նոնոքսինոլ-9-ը սերմնասպանների հիմնական քիմիական բաղադրիչն է, որն արգելակում է սպերմատոզոիդների շարժունակությունը։ Որպես երկրորդային ակտիվ բաղադրիչ սերմնասպանները կարող են պարունակել օկտոքսինոլ-9, բենզալկոնիումի քլորիդ և մենֆեգոլ[3]։ Սպերմատոզոիդների շարժունակության արգելակումը կանխում է սպերմատոզոիդների հասնելը ձվաբջջին, որը ֆալոպյան փողերով (արգանդափողեր)անցնում է դեպի արգանդ։ Այսպիսով, սերմնասպան միջոցի խորը և ճիշտ տեղադրման դեպքում հնարավոր է արդյունավետորեն պատնեշել արգանդի վզիկի բացվածքն այնպես, որ սպերմատոզոիդները չկարողանան անցնել վզիկի միջով և հասնել արգանդին կամ ֆալոպյան փողերին։ Սերմնասպանի կիրառման միակ նպատակը բեղմնավորման կանխումն է։ Բենզալկոնիումի քլորիդ և խոլաթթվի նատրիումական աղ սերմնասպաններն օգտագործվում են բեղմնականխիչ սպունգերում[4]։

Օգտագործումը պահպանակի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ սերմնասպանները բարձրացնում են պահպանակների բեղմնականխիչ ազդեցությունը[2]։

Այնուամենայնիվ, արտադրողի կողմից սերմնասպան քսուքներով պատված պահպանակների պիտանելիության ժամկետն ավելի կարճ է[5] և դրանք կարող են կանանց միզուղիների վարակների պատճառ հանդիսանալ[6]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում է, որ սերմնասպաններով պատված պահպանակների օգտագործումն այլևս չպետք է խրախուսվի։ Միևնույն ժամանակ, ըստ ԱՀԿ-ի՝ նախապատվելի է կիրառել նոնոքսինոլ-9-ով պատված պահպանակ, քան չօգտվել պահպանակից ընդհանրապես[7]։

Սերմնասպանները բեղմնականխիչ մեթոդների շարքում ունեն ձախողման ամենաբարձր ցուցանիշը, ինչի պատճառով դրանք այդչափ ընդունված և տարածված չեն հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվողների շրջանում, որչափ բեղմնականխիչ հաբերը, մաշկային կպչուն ժապավենը, օղերը կամ ներարգանդային պարույրները[8]։ Բացառապես սերմնասպաններ կիրառելու դեպքում դրանց բեղմնականխման արդյունավետությունը կազմում է միայն 70-80%[9]։ Պահպանակների և բեղմնականխման պատնեշային այլ միջոցների հետ համակցված կիրառելու դեպքում հղիության կանխման արդյունավետ ցուցանիշը կազմում է 97%։

Սերմնասպանների օգտագործման հետ կապված հիմնական խնդիրը մաշկի, այդ թվում՝ ամոթույքի, հեշտոցի և առնանդամի ժամանակավոր տեղային գրգռումն է։

Խորհուրդ չի տրվում հաճախակի (օրական 2 և ավելի անգամ) օգտվել նոնոքսինոլ-9 պարունակող սերմնասպաններից, եթե առկա է ՍՃՓՎ կամ ՄԻԱՎ-ի ազդեցությանը ենթարկվելու հնարավորություն, քանի որ այդ դեպքում մեծանում է հեշտոցի էպիթելային շերտի քայքայման18 և ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2013-11-12 Wayback Machine
  2. 2,0 2,1 Kestelman P, Trussell J (1991). «Efficacy of the simultaneous use of condoms and spermicides». Fam Plann Perspect. 23 (5): 226–7, 232. doi:10.2307/2135759. JSTOR 2135759. PMID 1743276.
  3. World Health Organization. «WHO/Conrad Tehnical Consultation» (PDF). Geneva. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Sponges». Cervical Barrier Advancement Society. 2004. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Spermicide (Nonoxynol-9)». Other disadvantages. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Condoms: Extra protection». ConsumerReports.org. 2005 թ․ փետրվար. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  7. WHO (2002). «HIV/AIDS Topics: Microbicides». Geneva: World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Raymond, E.; Lien Chen P., Condon S., Luoto J., Barnhart K.T., Creinin M.D., Poindexter A., WAn L., Martens M., Schenken r., Blackwell R (2005). «Acceptibility of 5 nonoxynol-9 spermicides». Contraception. 71: 438–442. doi:10.1016/j.contraception.2004.12.023. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. WebMD. «Spermicide for Birth Control - Topic Overview». WebMD. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.