Ընդհատված սեռական հարաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհատված սեռական հարաբերություն
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՎարքային
Մարդկությանը հայտնի էՀին ժամանակներից
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում4%[1]
Տիպական կիրառման դեպքում22%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)Այո
ՀուշումՊարտադիր ինքնավերահսկում։ Սեռական ակտերի միջև ընկած ժամանակահատվածում միզումը մաքրում է միզուկը սպերմայի
Կլինիկական նշաններԲացակայում են
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ

Ընդհատված սեռական հարաբերություն, հայտնի նաև՝ որպես դուրսբերման մեթոդ, բեղմնականխման ավանդական մեթոդ, որի դեպքում տղամարդը սեռական հարաբերության ընթացքում հանում է առնանդամը կնոջ հեշտոցից նախքան օրգազմըսերմնաժայթքումը) և սպերման ուղղում հեշտոցից դուրս՝ փորձելով խուսափել սերմնավորումից։

Առնվազն երկու հազարամյակ լայնորեն տարածված բեղմնականխման այս մեթոդը կիրառվում է նաև ներկայում։ 1991 թվականին այս մեթոդն օգտագործել է շուրջ 38 միլիոն զույգ ողջ աշխարհում[2]։

Ընդհատված սեռական հարաբերությունը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ/ՍՃՓՀ)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը կանխելու նպատակով այս մեթոդը կիրառելու մասին հնագույն հիշատակումը, թերևս, Օնանի պատմությունն է Թորայում։ Կա կարծիք, որ այս պատմությունը գրվել է ավելի քան 2500 տարի առաջ[4]։ Հին Հռոմի և Հին Հունաստանի անտիկ հասարակությունները նախընտրում էին ունենալ փոքրաթիվ ընտանիքներ և որքան հայտնի է կիրառել են բեղմանկանխման տարբեր մեթոդներ[5]։ Կան վկայություններ, որոնք թույլ են տալիս մասնագետներին փաստելու, որ այդ հասարակություններում դուրսբերումն օգտագործվել է որպես բեղմնականխման մեթոդ[6]։ Այդուհանդերձ, հասարակությունները բեղմնականխումը համարում էին կնոջ պատասխանատվության խնդիր, ուստի պահպանված փաստերն ու վկայությունները մեծ մասամբ վերաբերում են կնոջ կողմից վերահսկվող բեղմնականխման միջոցներին[5]։

XVIII դարից ի վեր, մինչ ժամանակակից մեթոդների զարգացումը՝ դուրսբերումը եղել է բեղմնականխման ամենատարածված մեթոդը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և այլուր[6]։

Հուսալիությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բեղմնականխման շատ այլ մեթոդների պարագայում, այս դեպքում նույնպես հուսալի բեղմնականխում հնարավոր է ապահովել միայն մեթոդի ճիշտ և հետևողական կիրառման դեպքում։ Դուրսբերման մեթոդի արձանագրված ձախողման ցուցանիշը փոփոխական է՝ կախված բնակչության խմբից. ուսումնասիրությունների համաձայն՝ ձախողման իրական ցուցանիշը կազմում է 15-28% տարեկան[7]։ Համեմատության համար հարկ է նշել, որ հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործման ձախողման իրական ցուցանիշը կազմում է 2-8%[8]:, իսկ ներարգանդային պարույրի (ՆԱՊ) ձախողման իրական ցուցանիշը՝ 0.8%[9] Պահպանակի օգտագործման ձախողման իրական ցուցանիշը 10-18% է[10]։

Այն զույգերի մոտ, որոնք տարվա ընթացքում սեռական յուրաքանչյուր ակտի ժամանակ ճիշտ են կիրառում ընդհատված սեռական հարաբերության մեթոդը, ձախողման ցուցանիշը տարեկան կազմում է 4% տարեկան։ Համեմատության համար, բեղմնականխիչ հաբերի ճիշտ օգտագործման ձախողման ցուցանիշը կազմում է 0.3%, ՆԱՊ-ինը՝ 0.6%, պահպանակինը՝ 2%[9]։

Երբեմն խորհուրդ է տրվում, որ տղամարդը միզի հաջորդական սերմնաժայթքումների միջև, որպեսզի միզուկը մաքրվի սպերմայից, ինչպես նաև լվանա սերմնահեղուկը այն օբյեկտներից, որոնք կարող են հպվել կնոջ հեշտոցին (օրինակ՝ ձեռքերը, առնանդամը)[11]։

Այդուհանդերձ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սա կարող է հուսալի չլինել։ Անցանկալի հղիությունների և սեռավարակների փոխանցման հնարավորությունը նվազեցնելու նպատակով հետազոտություններն առաջարկում են նաև օգտագործել պահպանակ գենիտալ շփման առաջին պահից[12]։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհատված սեռական հարաբերության մեթոդի առավելությունն է, որ այն կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են բեղմնականխման այլ ձևերից կամ ում համար դրանք հասանելի չեն։ Որոշ տղամարդիկ գերադասում են այս մեթոդը՝ զուգընկերոջ վրա հորմոնային հակաբեղմնավորիչների հնարավոր անցանկալի ազդեցությունից խուսափելու նպատակով կամ լիարժեք զգացում ունենալու և զուգընկերոջը իրապես «զգալու» հնարավորություն ունենալու պատճառաբանությամբ[13]։ Որոշ կանայք ևս գերադասում են այս մեթոդը՝ բեղմնականխման հորմոնալ միջոցներից խուսափելու համար այնպիսի անցանկալի հետևանքներից, ինչպիսիք են դեպրեսիան, տրամադրության հաճախակի փոփոխությունները, հեշտոցի չորությունը, լիբիդոյի նվազումը, քաշի ավելացումը, սրտխառնոցը, գլխացավերը և այլն։ Մեթոդը չի ենթադրում ֆինանսական ծախսեր, արհեստական միջոցների օգտագործում չի պահանջում, առողջության վրա ֆիզիկական կողմնակի ազդեցություն չի ունենում, կարող է կիրառվել առանց դեղատոմսի կամ բժշկի հետ խորհրդակցելու։ Չի խոչընդոտում գրգռման ընթացքին։

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնականխման դարձելի այլ մեթոդների և միջոցների, այդ թվում՝ հակաբեղմնավորիչ հաբերի, ՆԱՊ-ի և տղամարդու պահպանակի համեմատ ընդհատված սեռական հարաբերությունը նվազ արդյունավետությամբ է կանխում անցանկալի հղիությունը[9]։ Արդյունքում, այն նաև նվազ ծախսարդյունավետ է, քան բեղմնականխման շատ ավելի արդյունավետ մեթոդներ, թեև մեթոդից օգտվելը ֆինանսական ուղղակի ծախսեր չի պահանջում, սակայն այս մեթոդը կիրառողները ավելի մեծ հավանականությամբ կարող են բախվել աբորտի կամ մանկածնության ռիսկերին և ծախսերին։

Մեթոդն էապես անարդյունավետ է սեռավարակների (ՍՃՓՎ/ՍՃՓՀ), այդ թվում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում, քանի որ անգամ նախաժայթքումային հեղուկը կարող է պարունակել վարակի հարուցիչներ կամ բակտերիաներ, որոնք կարող են վարակել զուգընկերոջը հեղուկի՝ լորձաթաղանթին դիպչելու դեպքում։ Այդուհանդերձ, սեռական ակտի ընթացքում փոխանակվող հեղուկների ծավալի կրճատումը կարող է նվազեցնել վարակի փոխանցման հավանականությունը՝ որևէ մեթոդից չօգտվելու համեմատ, քանի որ նվազում է ախտածին մանրէների քանակը[14]։

Մեթոդից օգտվելը կարող է դժվար լինել որոշ զույգերի համար։ Սեռական ակտի ընդհատումը որոշ զույգերի մոտ կարող է է դառնալ սեռական ֆրուստրացիայի կամ անբավարավածության պատճառ[15]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական տարիքի կանանց շուրջ 3%-ն աշխարհում օգտվում է այս մեթոդից՝ որպես բեղմնականխման հիմնական մեթոդ։ Մեթոդից օգտվողների ցուցանիշը տարածաշրջանից տարածաշրջան փոփոխվում է 1%-ից (Աֆրիկա մայրցամաք) մինչև 16% (Արևմտյան Ասիա) (1990-ականներին իրականացված հետազոտության տվյալներ)[16]։ Հայաստանում ընդհատված սեռական հարաբերությունը հակաբեղմնավորման առավել հաճախակի օգտագործվող մեթոդն է. այն կիրառում է ամուսնացած կանանց շուրջ 24.5%-ը[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. Rogow D, Horowitz S (1995). «Withdrawal: a review of the literature and an agenda for research». Studies in family planning. 26 (3): 140–53. doi:10.2307/2137833. JSTOR 2137833. PMID 7570764., which cites:
    Population Action International (1991). "A Guide to Methods of Birth Control." Briefing Paper No. 25, Washington, D. C.
  3. Creatsas G (1993). «Sexuality: sexual activity and contraception during adolescence». Curr Opin Obstet Gynecol. 5 (6): 774–83. doi:10.1097/00001703-199312000-00011. PMID 8286689.
  4. Adams, Cecil (2002 թ․ հունվարի 7). «Who wrote the Bible? (Part 1)». The Straight Dope. Creative Loafing Media, Inc. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 Collier, Aine (2007). The Humble Little Condom: A History. Amherst, NY: Prometheus Books. ISBN 978-1-59102-556-6.
  6. 6,0 6,1 Bullough, Vern L. (2001). Encyclopedia of birth control. Santa Barbara, Calif: ABC-CLIO. էջեր 74–75. ISBN 1-57607-181-2. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
  7. Kippley, John; Sheila Kippley (1996). The Art of Natural Family Planning (4th addition ed.). Cincinnati, OH: The Couple to Couple League. էջեր 146. ISBN 0-926412-13-2., which cites:
    Guttmacher Institute (1992). «Choice of Contraceptives». The Medical Letter on Drugs and Therapeutics. 34 (885): 111–114. PMID 1448019.
    Hatcher, RA; Trussel J; Stewart F (1994). Contraceptive Technology (Sixteenth Revised ed.). New York: Irvington Publishers. ISBN 0-8290-3171-5.
  8. Audet MC, Moreau M, Koltun WD, Waldbaum AS, Shangold G, Fisher AC, Creasy GW (2001). «Evaluation of contraceptive efficacy and cycle control of a transdermal contraceptive patch vs an oral contraceptive: a randomized controlled trial». JAMA. 285 (18): 2347–54. doi:10.1001/jama.285.18.2347. PMID 11343482. Արխիվացված է օրիգինալից (Slides of comparative efficacy]) 2007 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
    Guttmacher Institute. «Contraceptive Use». Facts in Brief. Guttmacher Institute. Վերցված է 2005 թ․ մայիսի 10-ին. - see table First-Year Contraceptive Failure Rates
  9. 9,0 9,1 9,2 Hatcher, RA; Trussel J; Stewart F (2000). Contraceptive Technology (18th ed.). New York: Ardent Media. ISBN 0-9664902-6-6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  10. Jones RK, Fennell J, Higgins JA, Blanchard K (2009 թ․ հունիս). «Better than nothing or savvy risk-reduction practice? The importance of withdrawal» (PDF). Contraception. 79 (6): 407–10. doi:10.1016/j.contraception.2008.12.008. PMID 19442773. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Delvin, David (2005 թ․ հունվարի 17). «Coitus interruptus (Withdrawal method)». NetDoctor.co.uk. Վերցված է 2006 թ․ հուլիսի 13-ին.
  12. Cooper, T.G.; Noonan, E.; von Eckaedstein, S.; Auger, J.; Baker, H.W.G.; Behre, H.M. (2010). «World Health Organisation reference values for human semen characteristics». Human Reproduction Update. 16 (3): 231–245. doi:10.1093/humupd/dmp048. PMID 19934213.
  13. Ortayli, N; Bulut, A; Ozugurlu, M; Cokar, M (2005). «Why Withdrawal? Why not withdrawal? Men's perspectives». Reproductive Health Matters. 25 (13): 164–73. doi:10.1016/S0968-8080(05)25175-3. PMID 16035610.
  14. «Researchers find no sperm in pre-ejaculate fluid». Contraceptive Technology Update. 14 (10): 154–156. 1993 թ․ հոկտեմբեր. PMID 12286905.
  15. «Coitus Interruptus (Withdrawal)». Abstinence & Natural Birth Control Methods. Sexually Transmitted Disease Resource. 2006. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «Family Planning Worldwide: 2002 Data Sheet» (PDF). Population Reference Bureau. 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Հայաստանի ժողովրդագրության եվ առողջության հարցերի հետազոտություն 2010 (PDF). ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]