Մարգարետ Միդ
Մարգարետ Միդ անգլ.՝ Margaret Mead | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1978[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Trinity Episcopal Church Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան (1929), ԴեՊաու համալսարան և Solebury School? |
Երկեր | Coming of Age in Samoa? |
Մասնագիտություն | ֆոնդապահ, մարդաբան, գրող և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան և Ամերիկյան բնագիտական թանգարան |
Ամուսին | Գրեգորի Բեյթսոն, Luther Cressman? և Reo Fortune? |
Ծնողներ | հայր՝ Edward Sherwood Mead?[6], մայր՝ Emily Fogg?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[10] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[11] |
Երեխաներ | Mary Catherine Bateson? |
![]() |
Մարգարետ Միդ (անգլ.՝ Margaret Mead, դեկտեմբերի 16, 1901[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1978[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի մարդաբան, ազգահոգեբանության դպրոցի ներկայացուցիչ, համաշխարհային համբավ է ձեռք բերել Պոլինեզիայում երեխաների և դեռահասների սոցիալիզացիայի վերաբերյալ ուսումնասիրությունների շնորհիվ։
Համեմատական մշակութաբանության ինստիտուտի հիմնադիր, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1975)[12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ֆիլադելֆիայում՝ քվակերների ընտանիքում, հայրը եղել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորտոնի բիզնես դպրոցի պրոֆեսոր, իսկ մայրը՝ սոցիոլոգ, որն աշխատում էր ներգաղթյալի հետ։ Մարգարետը մեկ տարի սովորել է Ինդիանա նահանգի Դե Պաուի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում ստացել բակալավրի աստիճան (1923)։ Մեկ տարի անց՝ 1924 թվականին նույն համալսարանում պաշտպանել է մագիստրոսի թեզ։ Միդի գիտական հայացքների վրա ազդեցություն են ունեցել Ռութ Բենեդիկտն ու Ֆրանց Բոասը։ Նրանց հայացքներից ազդված՝ 1925 թվականին Միդը ուղևորվում է Սամոա, որտեղ հավաքում է հսկայական նյութ սամոացի երեխաների և անչափահասների սոցիալականացման մասին, բացի այդ ուսումնասիրում է տարբեր տարիքային խմբերի միջև փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից հասարակություններում։
1926 թվականին վերադարձել է Պոլեզնիայից և որպես հսկիչ աշխատանքի անցել Ամերիկյան բնագիտական թանգարանում։ 1929 թվականին պաշտպանել է գիտական թեզ Կոլումբիայի համալսարանում և ստացել փիլիսոփայական դոկտորի կոչում։
1960-1970-ական թվականներին Մեդը հաճախ էր հայտնվում ամերիկյան հեռուստատեսությունում, նա պաշտպանում էր սեռական ազատությունը, մարիխուանայի օրինականացումը և «ազատ ամուսնությունը»։ «Նոր ձախեր» երիտասարդական անկարգությունների ժամանակ Միդն ուսանողների կողմից դարձավ հանրաճանաչ[13]։
Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միդի գիտական ղեկավարը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Բոասը հանձնարարեց նրան ուսումնասիրել սամոացի երիտասարդների կյանքի մշակույթը։ Միդն ավանդական և ժամանակակից հասարակություններում ուսումնասիրել է տարբեր տարիքային խմբերի միջև կապը, մանկան հոգեբանությունը Էթնոհոգեբանական դպրոցի տեսանկյունից։
«Հասունացումը Սամոայում» (1928) աշխատության մեջ Միդը եկել է այն եզրակացության, որ ավանդական հասարակության մեջ դեռահասների սոցիալիզացիայի դժվարություններ չեն կարող առաջանալ։ Գրքում զետեղված էին ռոմանտիկ և էրոտիկ դրվագներ, ինչն էլ շատ հետաքրքրեց ընթերցողներին։
Հետագա աշխատություններում Միդը շարունակել է զարգացնել Ֆրանց Բոասի հայացքները՝ նշելով, որ մարդու մեջ չկա ոչինչ անփոփոխ, որը միայն իրեն հատուկ կլինի, այլ հակառակը, ամեն ինչ ձևավորվում է սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությամբ։
1944 թվականին Միդը հիմնադրել է Համեմատական մշակութաբանության ինստիտուտը, որտեղ շարունակել է հետազոտել տարբեր մշակույթ կրողների սովորույթները, վարքը և ցույց ցույց տվել մշակութային տարբերությունները տարբեր ազգերի մոտ, ինչպես նաև մշակույթի դերը մարդու բնավորության մեջ։
1956 թվականին Միդը դարձել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի (անգլ.՝ World Federation of Mental Health) նախագահ, իսկ 1974 թվականին՝ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (անգլ.՝ American Association for the Advancement of Science) նախագահ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին նորզելանդիացի մարդաբան, Դիրեկ Ֆրիմանը հրապարակեց «Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի ստեղծում և դիմակազերծում» (Freeman, 1983) գիրքը, որում նա պնդում էր, որ Մեդի աշխատանքը չի արտացոլում պոլինեզիական հասարակության իրական պատկերը։ Միդի կողմից Նա մի քանի ամսվա ընթացքում ներկայացրել է Սաոմայի կյանքի տխուր պատկերը, որում արտացոլում է մի հասարակություն, որը կեղծավոր է, չի ընդունում ընտանեկան կապերը, գաղափար չունի ծնողական կապերի մասին և այլն։ Ֆրիմանն իր կյանքի կեսը նվիրել է Սամոայի ուսումնասիրությանը և ժխտել Միդի տեսակետները։
Ֆրիմանը եղել է Միդի երկրպագուներից, 6 տարի անընդմեջ ապրել է Սամոայում և շուրջ 40 տարի ուսումնասիրել Սամոայի կյանքը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է 3 անգամ, տարբեր մարդաբանների հետ։ Առավել հայտնի է իր սիրավեպը ամերիկացի կին մարդաբան Ռուտ Բենեդիկտի (անգլ.՝ Ruth Benedict) հետ[14], որի հետ նա ապրել է մինչև վերջինիս մահը՝ 1948 թվականը[15]։ Այդ երկու կանանց սիրային կապը հաստատվում է նրանց նամակագրությամբ, որը տպագրվել է անգլ.՝ To Cherish the Life of the World: The Selected Letters of Margaret Mead[16] գրքում[17]։
Միդի առաջին ամուսինը ուսանող-աստվածաբան էր, մյուս երկուսը՝ նրա նման զբաղվում էին մարդաբանությամբ։ Ամենաերկար ամուսնությունը տևել է մարդաբան Գրեգորի Բեյթսոնի հետ, որից Միդն ունեցել է դուստր՝ Քեթրին Բեյթսոնը, որը նույնպես մարդաբան էր։
Կյանքի վերջին տարիներին Միդը անձնական և մասնագիտական հարաբերություններ է պահպանել հաիթացի մշակութային գործիչ, մարդաբան Ռոդա Մետրոյի հետ։ Նրանք ապրել են նույն տանը, մինչև Միդի մահը՝ 1978 թվականը։ Միդը մահացել է քաղցկեղից։ Միդի հրապարակած նամակները հաստատում են, որ կանայք ունեցել են սիրային կապ։
Հիշատակ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 թվականին Միդի անունն ընդգրկվել է ԱՄՆ Կանանց ազգային փառքի սրահում[18]
- Միդի պատվին հարվածային խառնարան կա Վեներա մոլորակում՝ Միդ (խառնարան)
- 1979 թվականի հունվարի 19-ին Միդը հետմահու արժանացել է ԱՄՆ նախագահի ազատության մեդալի (անգլ.՝ Presidential Medal of Freedom)[19]
- 1979 արտադրվել է Supersisters առևտրային քարտերի հավաքածուն, որոնցից մեկում պատկերված է Միդի նկարը
- Լիլի Քինգի 2014 թվականի հրատարակած «Էյֆորիա» վեպը[20] Միդի և իր նախկին ամուսինների մասին է[21]
- Միդի անունով ԱՄՆ-ում կան մի քանի դպրոցներ[22][23][24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.notablebiographies.com/Ma-Mo/Mead-Margaret.html
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Margaret Mead — National Women's Hall of Fame.
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ http://www.iswg.org/awards/past-gold-medal-recipients
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20000871.html
- ↑ Margaret Mead (անգլ.)
- ↑ [1] (էջ. 457)
- ↑ «Книга Рут Бенедикт «Хризантема и меч»»
- ↑ «Ruth Benedict»։ www.nndb.com։ Վերցված է 2020-06-22
- ↑ Margaret Caffrey, Patricia Francis To Cherish the Life of the World: The Selected Letters of Margaret Mead. — 1st edition. — Basic Books, 2006-07-04. — 472 с. — ISBN 9780465008155
- ↑ Popova Maria (2013-10-23)։ «Pioneering Anthropologist Margaret Mead’s Beautiful Love Letters to Her Soul Mate»։ Brain Pickings (en-US)։ Վերցված է 2020-06-22
- ↑ «Mead, Margaret»։ National Women’s Hall of Fame (en-US)։ Վերցված է 2020-06-22
- ↑ «Presidential Medal of Freedom Announcement of Award to Margaret Mead. | The American Presidency Project»։ www.presidency.ucsb.edu։ Վերցված է 2020-06-22
- ↑ King Lily (2014-06-03)։ Euphoria (անգլերեն)։ Harper Collins։ ISBN 978-1-4434-3529-1
- ↑ «Going Native»
- ↑ «Schaumburg School District 54» (անգլերեն)։ Վերցված է 2020-06-22
- ↑ «Home - Margaret Mead Elementary»։ web.archive.org։ 2010-09-22։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-22-ին։ Վերցված է 2020-06-22
- ↑ «Find a School - New York City Department of Education»։ www.nycenet.edu։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-02-ին։ Վերցված է 2020-06-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Хал Хеллман. Глава 10. Фриман против Мид: Природа против воспитания // Великие противостояния в науке. Десять самых захватывающих диспутов = Great Feuds in Science: Ten of the Liveliest Disputes Ever. — М.: «Диалектика», 2007. — С. 320. — ISBN 0-471-35066-4
- Шило Н. Ю. Мид (Mead) Маргарет // Социология: Энциклопедия / Сост. Грицанов, Александр Алексеевич, Абушенко, Владимир Леонидович.. — Мн.: Интерпрессервис; Книжный Дом, 2003.
- Культура и мир детства / Сост. и предисл. Кон, Игорь Семенович. — М.: Наука, 1988.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարգարետ Միդ Վիքիպահեստում |
---|
- Online video: Margaret Mead and Samoa ՅուԹյուբում. Documentary about the Mead-Freeman controversy#The Mead-Freeman controversy|Mead-Freeman controversy, including an interview with one of Mead's original informants.
- Creative Intelligence: Female - "The Silent Revolution: Creative Man In Contemporary Society" Talk at UC Berkeley, 1962 (online audio file)
- The Institute for Intercultural Studies– ethnographic institute founded by Mead, with resources relating to Mead's work
- . Visited on May 15, 2014.
- Library of Congress, Margaret Mead: Human Nature and the Power of Culture
- American Museum of Natural History, Margaret Mead Film & Video Festival
- Works by or about Մարգարետ Միդ in libraries (WorldCat catalog)
- "Margaret Mead, 1901–1978: A Public Face of Anthropology": brief biography, Voice of America. Visited on May 15, 2014.
- National Academy of Sciences Biographical Memoir
- The Dell Paperback Collection at the Library of Congress has first edition paperbacks of Mead's works.
- Мид, Маргарет // Кравченко, Альберт Иванович] Культурология: Словарь. — М.: Академический проект (московское издательство), 2000
- Овчаренко, Виктор Иванович (философ) Маргарет Мид (биография) // Психоанализ. Иностранные психоаналитики
- Букатов, Вячеслав Михайлович Если клин клином вышибать, то каким именно?
- Йен Тейлор В умах людей. — Симферополь, ХНАЦ, 2000 [2]
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1978 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկացի ազգագրագետներ
- Համակարգագետներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Քաղցկեղից մահացածներ