Էթնոհոգեբանություն
Էթնոհոգեբանությունը գիտություն Է մարդկային հանրույթների մի հատուկ տեսակի՝ Էթնոսի, նրա ներսում և այլ Էթնոսների հետ ունեցած փոխհարաբերություններում ծագող հոգեկան երևույթների և գործընթացների, ողջ Էթնոսի և նրա անդամների հոգեբանական առանձնահատկությունների ու վարքի յուրահատկությունների մասին։
Էթնոհոգեբանության ուսումնասիրության առարկան են ժողովուրդները, ազգերը եւ ցեղախմբերը եւ այն յուրահատուկ հասարակական խմբերը, որոնք էթնիկապես կապված են (օրինակ՝ ներգաղթյալների համայնքները կամ ազգային փոքրամասնությունները)։ Էթնոհոգեբանությունը հետազոտում է վերոհիշյալ խմբերի անդամների հոգեբանական առանձնահատկությունների միջեւ եղած հարաբերությունները։ Բացի այդ, փորձ է անում բացահայտել այդ խմբերի տնտեսական գործունեությունը, որ ծավալվում է բնական որոշակի պայմաններում, ինպես նաեւ ոչ նյութական մշակույթի բնույթը, օրինակ՝ ավանդույթները, կրոնական հավատալիքները։ Մեծ մասամբ, այս կարգի հետազոտությունները իրականացվում են փորձարարական ուսումնասիրությունների եւ համեմատական վերլուծությունների միջոցով։
Էթնոհոգեբանությունը ստեղծվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այս գիտաճյուղի ծնունդը կապված է ազգագրության եւ մարդաբանության զարգացման հետ, որոնք հիմնվում էին միսիոներների եւ ճանապարհորդների թողած նոթերի եւ տեղեկությունների վրա։ Հիմնադիրն է համարվում Վիլհելմ Վունդտը։ Նա առաջին անգամ փորձ է արել այս հարուստ նյութը վերլուծել հոգեբանական գիտությունների տեսանկյունից։ Չնայած նա հենվում էր իդեալիստական այն տեսության վրա, ըստ որի մարդիկ ունեն յուրահատուկ, երեւութական հոգի, այդուհանդերձ նա հիմք դրեց էթնոհոգեբանական հետազոտությունների ընդհանուր պատմա-մշակութային ուղղվածությանը։
Էթնոհոգեբանությունը զարգացման ընթացքում մեծապես ազդեցություն է կրել հարակից գիտությունների, հատկապես լեզվաբանության եւ սոցիոլոգիայի ուսումնասիրություններից. լեզվաբանները ուսումնասիրել են տարբեր լեզվախմբերին պատկանող մարդկանց մտածելակերպի տարբերությունները, իսկ սոցիոլոգիան էթնոհոգեբանությանը տվել է հետազոտության բազմազան մեթոդներ, էթնիկական փոքր խմբերի հետ աշխատելու տեխնիկական միջոցները։
Տարածված է այն տեսակետը, որ էթնոհոգեբանությունը մտածողության եւ վարվեցողության մասին այլընտրանքային հետազոտություն է։ Էթնոհոգեբանություն եզրույթը նույնացվում է միջմշակութային հոգեբանության հետ եւ կարող է ընդգրկվել հասարակական հոգեբանության եւ կազմակերպչական հոգեբանության (organizational psychology) ընտանիքում որպես ենթաճյուղ։
Էթնիկական խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնոսը սոցիալական խմբի հատուկ տեսակ է, որն առաջանում է պատմական բնական գործընթացների արդյունքում։ Էթնոսը մարդկանց խումբ է, որոնք իրենց գիտակցում են այդ խմբի անդամ, ունեն մշակութային որոշակի առանձնահատկություններ, գիտակցում են իրենց համեմատական միավորվածությունն ու տարբերությունն այլ նմանատիպ խմբերի հետ համեմատած[1]։
Մեկ այլ տեղ նշվում է, որ էթնոսը դա մարդկանց խումբ է, որոնք միմյանց հետ կապված են ընդհանուր ծագումով ու երկարաժամկետ համատեղ գոյակցությամբ[2]։
Էթնիկական ինքնությունն անձի սոցիալական ինքնության մաս է կազմում։ Էթնիկական ինքնությունն իր մեջ ներառում է կայուն իմաստներ, որոնք անհատը տալիս է իրեն, ինչ-որ էթնիկական խմբին անդամակցելու առթիվ և ներառում է այն բնութագրերը, որոնցով անհատը նման է տվյալ էթնիկական խմբին, և տարբերվում է այլ խմբերից[3]։
Լեզուն, ինչպես նաև կրոնը համարվում են հիմնական էթնոստեղծող, էթնոտարբերակիչ գործոնները, քանի որ դրանց հիման վրա է ստեղծվում էթնիկական խմբի աշխարհայացքը[4]։
Էթնոսներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են այլ սոցիալական մեծ խմբերից․[5]
- Էթնոսների անդամներն ունեն ընդհանուր բիոլոգիական ծագում կամ հավատ, որ էթնիկական խմբի բոլոր անդամների ծագումն ընդհանուր է։
- Էթնոսներն ունեն ընդհանուր տարածք, որտեղ ընթանում է տնտեսական և մշակութային գործունեությունը։
- Էթնիկական խմբի անդամներն ունեն ընդհանուր մշակույթ, սովորություններ, ավանդույթներ, միֆեր։
- Էթնոսը հակադրում է իրեն նմանատիպ այլ խմբերի հետ «մենք-նրանք» բաժանման միջոցով։
- Էթնոսն ունի ներքին կազմակերպված համակարգ կամ կազմակերպություն։
- Բարձր զարգացվածության մակարդակում գտնվող էթնոսներն ունեն որևէ տեսակի պետական կազմավորում։
- Էթնիկական խմբի անդամները գիտակցում են իրենց պատկանելիությունը տվյալ էթնոսին։
- Ընդհանուր լեզվի առկայությունը։
- Էթնիկական խմբի անդամներն ունեն ընդհանուր հոգեբանական առանձնահատկություններ։
Էթնիկական ինքնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական մեծ խմբերը լինում են անկազմակերպ և կազմակերպված։ Անկազմակերպ մեծ խմբերն են. ամբոխը, լսարանում հավաքված անծանոթ մարդիկ, կինոթատրոնի հանդիսատեսները և այլն։ Կազմակերպված սոցիալական մեծ խմբեր առաջանում են հասարակության պատմական զարգացման ընթացքում, համեմատաբար կայուն են և տևականորեն պահպանում են իրենց գոյությունը։ Այդպիսի խմբեր են դասակարգերը, էթնիկական խմբերը, տարիքային խմբերը և այլն[6]։
Սոցիալական միջավայրը, ի դեմս տարատեսակ խմբերի, մեծ դեր ունի անհատական ինքնության ձևավորման հարցում։ Ինքնության անհատական ձգտումները ձևավորվում են անմիջապես այն գիտելիքի ազդեցությամբ, որին կարևորություն է տալիս սոցիալական միջավայրը[7]։
Եթե էթնիկական ինքնության զգացողությունը ռեգիոնալ, մշակութային, կրոնական և այլ ինքնություններից թույլ է լինում՝ ազգը քայքայվում է[8]։
Էթնիկական սիմվոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած էթնիկական խումբ, իր ձևավորման շրջանում ձգտում է առանձնանալ մյուս էթնիկական խմբերից, իսկ աջանձնանալու գրավականներից մեկը սեփական էթնիկական սիմվոլմերի առկայությունն է։ Էթնիկական սիմվոլները կարող են վերցվել բնաշխարհից, մարդկանց արտաքին տեսքից, անցյալից, մշակույթից, առասպելներից և այլն[9]։ Ամեն դեպքում էթնիկական սիմվոլների առկայությունն էթնոսի, ազգի գոյության կարևոր բաղադրիչն է, էթնոսի բնավորության կերտողը։
Ազգերի մեծամասնությունն ունեն իրենց ինքնության սիմվոլները[10]։ ԱՄՆ-ում դա Ազատության արձանն է, սպիտակագլուխ արծիվը, Սեմ քեռին և այլն։ Հայերի մոտ դա Արարատ սարն է, Հայ Առաքելական եկեղեցին, պատմական հիշողությունում առկա որոշ կերպարներ՝ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ Օզանյան, Սասունցի Դավիթ և այլն։
Էթնիկական ինքնագիտակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնիկական ինքնագիտակցությունը ձևավորվում է էթնոգենզի սկզբում։ Էթնիկական ինքնագիտակցությունը որևէ էթնոսին պատկանելու սուբյեկտիվ զգացողությունն է։ Էթնիկական ինքնագիտակցությունը ձևավորվում է սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությամբ, միևնույն ժամանակ վերածվելով սոցիալկան միջավայրի վրա ազդող, արժեքներ, զգացմունքներ և վարք առաջացնող գործոն[11]։
Էթնիկական ինքնագիտակցության հետազոտությունները կարևորվում են նաև այն հանգամանքով, որ էթնիկական ինքնությունն ունի ոչ միայն ներհոգեկան, այլև վարքային կողմեր։ Էթնիկական ինքնության բաղադրիչները ժամանակ առ ժամանակ դրսևորվում են ինչպես էթնոսի, այնպես էլ նրան անդամների վարքում[12]։ Այսպիսով էթնոսների կայուն, կրկնվող վարքի ուսումնասիրումը կարող է ընթանալ ազգերի վարքի հետազոտման ճանապարհով։
Էթնիկական ինքնագիտակցության մեջ առաջին հերթին մտնում է այն հանգամանքի գիտակցումը, թե ինչ էթնոսի (ազգի) է պատկանում ինքը, ինչ ազգի պատկանող ծնողների զավակ է[13]։
Ապուշիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ветошкин С.А. Пенитенциарная педагогика։ понятийные проблемы // Методология и методика формирования научных понятий у учащихся школ и студентов вузов։ Тез. докл. Всерос. науч.-практ. конф. 11 –13 мая 1999 г. – Челябинск, – 1999.
- Ветошкин Сергей Александрович Пенитенциарная педагогика в теории и практике. Монография (Научное издание) 2004
- Исправительная (пенитенциарная) педагогика։ Учебник для слушателей и курсантов учеб. заведений МВД РФ / М.П. Стурова, С.И. Кузьмин, А.И. Зубков идр.; Под ред. А.И. Зубкова, М.П. Стуровой. – Рязань։ РВШ МВД РСФСР, 1993.
- Стефаненко Т. Г., Этнопсихология, М., 1999г.
- Соколов А. А. Структурные факторы самоорганизации этноса /Расы и народы. М., Наука/, 1990г.
- Նալչաջյան Ա․, Էթնիակակն հոգեբանություն 2001թ.
- Алферов Ю.А., Верещагин В.А. Диагностика и прогнозирование противоправного поведения молодежи в условиях изоляции։ Учеб. пособие / Под ред. Е.Г. Самовичева. – М.։ РИПК МВД РФ, 1994.
- Артамонов В.В. Нравственное воспитание осужденных։ Возможности и проблемы // Личность преступника и вопросы исправления и перевоспитания осужденных. – М., 1990.
- Бриллиантов А.В. Степень исправления осужденных и условия отбывания наказания // Реформа уголовно-исполнительной системы и ее правовое обеспечение. – М., 1993.
- Высотина А.А. Педагогические основы процесса направления и перевоспитания осужденных в ИТУ. – М.։ ВНИИ МВД СССР, 1977.
- Трубников В.М. Механизм социальной адаптации освобожденных от отбывания наказания։ Учеб. пособие. Киев։ УМКВО, 1990.
- Баркер Р. Словарь социальной работы / Пер. с англ. – М., 1993.
- Краткий социологический словарь / Под ред. Д.М. Гвишиани, Н.П. Лапина – М.։ Политиздат, 1989.
- Краткая философская энциклопедия. – М.։ Прогресс, 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мудрик А. В., “Социализация человека”, 3-е изд., Москва, МОДЕК, 2010 г. с. 88
- ↑ “Социология” учебник для вузов, под ред. проф. Лавриенко В. Н., 3-е издание, Москва, Юнитидана, 2008 г.с. 154
- ↑ Аклаев А.Р., “Этнополитическая конфликтология”. Анализ и менеджмент. М., 2008. с. 58
- ↑ Гумилев Л.Н. Этногенез и биосфера Земли.М.: Рольф, 2002. с. 4.
- ↑ Налчаджан А. А., “Основы этнопсихологии”, Ереван, “Огебан”, 2003 г. с. 13
- ↑ Նալչաջյան Ա., «Սոցիալական հոգեբանություն», Երևան, «Զանգակ», 2004 թ.:էջ 91
- ↑ Эриксон Э. Идентичность: юность и кризис. — М.: Издательская группа “Прогресс”, 2006 г. с. 59
- ↑ Хантиктон С., “Кто мы?: Вызовы американской национальной идентичности”, АСТ, Москва, 2008 г. с. 6
- ↑ Налчаджан А. А., “Основы этнопсихологии”, Ереван, “Огебан”, 2003 г. с. 153
- ↑ Хантиктон С., “Кто мы?: Вызовы американской национальной идентичности”, АСТ, Москва, 2008 г. с. 201
- ↑ Նալչաջյան Կ., «Էթնիկական ինքնագիտակցություն», Երևան, «Զանգակ- 97», 2003 թ. էջ 22
- ↑ Նալչաջյան Ա. «Ազգային ինքնություն։ Էթնոհոգեբանության և էթնոքաղաքագիտության դիրքերից», Երևան.: Հեղինակային հրատարակություն, 2012 թ., էջ 17
- ↑ Նալչաջյան Ա. «Ազգային ինքնություն։ Էթնոհոգեբանության և էթնոքաղաքագիտության դիրքերից», Երևան.: Հեղինակային հրատարակություն, 2012 թ., էջ 14