Գրեգորի Բեյթսոն
Գրեգորի Բեյթսոն անգլ.՝ Gregory Bateson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Grantchester, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 4, 1980[4][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Չարտերհաուս դպրոց և Սուրբ Ջոնի քոլեջ |
Ազդվել է | Մարգարետ Միդ |
Մասնագիտություն | մարդաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, լեզվաբան, կենսաբան, կինոռեժիսոր, հոգեբան, նշանագետ, ազգագրագետ, բնապահպանագետ, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում |
Ամուսին | Մարգարետ Միդ |
Ծնողներ | հայր՝ William Bateson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Mary Catherine Bateson? և Nora Bateson? |
![]() |
Գրեգորի Բեյթսոն (անգլ.՝ Gregory Bateson, մայիսի 9, 1904[1][2][3][…], Grantchester, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 4, 1980[4][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի-ամերիկացի գիտնական։ Նրա աշխատանքները ունեն միջդիսցիպլինային բնույթ․ դրանք կապված են իմացաբանության, կիբեռնետիկայի, ինֆորմացիայի տեսության, մարդաբանության, սոցիալիզացիայի, հաղորդակցության և էկոլոգիայի տեսությունների հետ։
Բեյթսոնի ամենից հայտնի աշխատանքները զետեղված են նրա «Քայլեր դեպի գիտակցության էկոլոգիան» (1972 թվական), «Գիտակցությունը և բնությունը։ Անխուսափելի միությունը» (1979 թվական) և «Հրեշտակները վախենում են» (1988 թվական) գրքերում։ «Հրեշտակները վախենում են» գիրքը համահեղինակել է իր դստեր՝ Մերի Բեյթսոնի հետ․ այն հրատարակվել է Գրեգորիի մահից հետո։
Բեյթսոնը եղել է Ուիլիամ Իրվին Թոմփսոնի անվան Lindisfarne Association ասոցացիայի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգորի Բեյթսոնը ծնվել է 1904 թվականի մայիսի 9-ին՝ Քեմբրիջի մոտակայքում գտնվող Գրանչեստեր գյուղում։ Նա Բեատրիս Դարեմի և գենետիկ Ուիլիամ Բեթսոնի երրորդ և կրտսեր որդին է եղել։ Նրան Գրեգորի են կոչել Գրեգորի Մենդելի պատվին։
1917-1921 թվականներին Գրեգորի Բեյթսոնը ուսանել է Չարտերհաուս դպրոցում (տղամարդկանց արտոնյալ ամենահին ինը հեղինակավոր միջնակարգ դպրոցներից մեկը), այնուհետև փոխադրվել է Քեմբրիջի համալսարանի Սենտ-Ջոնս քոլեջ, որտեղ ուսումնասիրել է բնագիտություն։ 1925 թվականին՝ 21 տարեկան հասակում, ստացել է բակալավրի աստիճան։
Գործունեությունը Քեմբրիջում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ժամանակ անց Բեյթսոնը որոշել է վերադառնալ Քեմբրիջ և ուսումնասիրել մարդաբանություն։ Այստեղ նա լեզվաբանության դասախոսություններ է կարդացել՝ Ալֆրեդ Ռեջինալդ Ռեդկլիֆֆ-Բրաունի ղեկավարության ներքո։ 1930 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
Ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականին Բեյթսոնը լեզվաբանության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Սիդնեյի համալսարանում։ 1931-1937 թվականներին Սուրբ Իոհաննի քոլեջի անդամ է եղել։ Գիտական աստիճան ստանալուց հետո Բեյթսոնը երկու տարով մեկնել է Նոր Գվինեա։ Այստեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարգարետ Միդի հետ։ Այստեղ է նա գրել յատմուլ ցեղի մասին իր «Naven» վերնագրով գիրքը, որը հրատարակվել է 1936 թվականին։
Ավարտելով հետազոտությունները Նոր Գվինեայում՝ նա սկսել է ճանապարհորդել ԱՄՆ-ում՝ տարատեսակ թեմաներով դասախոսություններ կարդալով Ամերիկայի տարբեր բուհերում։ Բեյթսոնը Նորբերթ Վիների և Ջոն ֆոն Նեյմանի հետ սկսել է կիբեռնետիկա ուսումնասիրել։ Նոր ոլորտը բավարարել է Բեյթսոնի հետաքրքրությունը միջանձնային հաղորդակցության հարցում։
Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին Բեյթսոնը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում գերմանական պրոպագանդիստական ֆիլմերի վերլուծաբան է եղել։ Այնուհետև աշխատել է Ռազմավարական ծառայությունների կառավարման ոլորտում, դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանում, այնուհետև դասավանդել է Չինաստանում, Բիրմայում, Ցեյլոնում և Հնդկաստանում։ Պատերազմից հետո՝ որպես հրավիրված մասնագետ երկար ժամանակ դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում։
1956 թվականին Գրեգորի Բեյթսոնը ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ Որոշ ժամանակ անց նա մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ հաղորդակցության գործընթացները ուսումնասիրելու համար։

1963-1964 թվականներին Ջոն Լիլիի հրավերով աշխատել է Վիրջինյան կղզիներում գտնվող Սենթ Թոմաս քաղաքի Հաղորդակցության ուսումնասիրությունների համալսարանի տնօրեն։
1964-1972 թվականներին Թեյլոր Պրայորի հրավերով եղել է Օկենյան համալսարանի տնօրենը (Հավայան կղզիներ)։ Այդ ժամանակահատվածում նա ուսումնասիրել է դելֆինների հաղորդակցման գործընթացը, թեմա, որը մինչ որս մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Նրան չի հաջողվել խորացնել իր ուսումնասիրությունները այնքան, որքան ինքը ուզեցել է։
Գրեգորի Բեյթսոնը մահացել է 1980 թվականի հուլիսի 4-ին՝ Սան Ֆրանցիսկոյում, 76 տարեկան հասակում[6]։
Գիտական գործունեություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի գիտնականներ, Բեյթսոնին պաշտամունքի առարկա են դարձրել։ Դրան նպաստել է նրա խորհրդավորությունը, էքսցենտրիկությունը և բազմազան հետաքրքրությունները։ Բեյթսոնը մասնագիտացած է եղել բազմաթիվ գիտական ճյուղերում։ Նա անդրադարձել է կենդանահոգեբանության, ազգագրության, մշակութային մարդաբանության, հոգեբանության և հոգեբուժության մի շարք հարցերի։
Ֆիզիկոս Ֆրիտյոֆ Կապրան իր «Իմաստության դասեր» գրքում գրել է, որ ապագա պատմաբանները Գրեգորի Բեյթսոնին կդասեն մեր ժամանակաների ամենազդեցիկ իմաստասերների դասին։
Նա շատ ընդարձակ և ընդհանրական մտածելակերպ է ունեցել, լայնախոհ է եղել։ Գերմասնագիտացման և տարանջատման ժամանակներում Բեյթսոնը տարբեր գիտությունների հիմնական նախադրայլներին հակադրել է կաղապարների հետևում գտնվող կաղապարների և կառուցվածքների հետևում ընկած գործընթացների որոնումը[7]։
Ըստ Բեյթսոնի՝ նրա աշխատանքները իրականում սխալ են մեկնաբանվել, ինչին նպաստել է նրա յուրահատուկ ոճը։
Բեյթսոնը չի առանձնացել ժամանակակից ակադեմիական ստանդարտների հանդեպ սիրով, և նրա աշխատանքները հիմնականում էսսեների ձևով են գրված, այլ ոչ թե գիտական աշխատանքների։ Իր աշխատանքներում նա շատ փոխաբերություններ է օգտագործել, իսկ աղբյուրների ընտրությունը կարելի է ոչ պահպանողական համարել՝ պահպանողական գիտության տեսանկյունից։ Օրինակ՝ իր աշխատանքներում նա կարող էր մեջբերել անցյալի պոետներին և արհամարհել թարմ գիտական հետազոտությունները։
Չնայած այդ ամենին, շատ մարդիկ նրա աշխատանքները ինքնատիպ են համարում, մանրակրկիտ ուսումնասիրության արժանի։
Բեյթսոնը ամենից շատ հիշատակել է հետևյալ հեղինակներին․ Ժան Բատիստ Լամարկ, Ուիլյամ Բլեյք, Սեմյուել Բաթլեր (գրող), Բերտրան Ռասել (տրամաբանական տիպերի տեսությունը), Կարլ Գուստավ Յունգ («Յոթ քարոզ մահացաներին»), Ռ․Ջ․ Կոլլինգվուդ։
Բեյթսոնը հաճախ է օգտագործել հետևյալ ասույթները, որոնք ինչ-որ չափով արտացոլում են նրա աշխարհայացքը․
- «Թիվը տարբերվում է քանակից»։
- «Քարտեզը տեղանքը չէ» և «անունը այն չէ, ինչ նրանով կոչվող առարկան» (Ալֆրեդ Կորժիբսկի)։
- «Տրամաբանությունը պատճառահետևանքային կապի համար վատ մոդել է»։
«Կրկնակի ուղերձ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգորի Բեյթսոնը ավելի հայտնի է իր «Կրկնակի ուղերձ» (անգլ.՝ double bind) տեսությամբ։ Կրկնակի ուղերձը հաղորդակցման պարադոքս է, որն առաջին անգամ նկարագրվել է շիզոֆրենիայի ուսումասիրության համատեքստում։ Լիարժեք կրկնակի ուղերձի համար անհրաժեշտ է հետևել մի շարք պայմանների․
- Կրկնակի ուղերձի «տուժողը» հաղորդակցման տարբեր ձևերով միմյանց հակասող կամ զգացմունքային ցուցումներ է ստանում (օրինակ՝ խոսքերով սեր է փոխանցվում, իսկ ոչ վերբալ շփումով՝ ատելություն, կամ երբ երեխային առաջարկում են ազատ խոսել, բայց քննադատում են և ստիպում լռել ամեն անգամ, երբ նա փորձում է այդպես անել)։
- Մետահաղորդակցության անհնարինությունը։ Օրինակ՝ երկու ուղերձների տարբերակում, հաղորդակցման անհասկանալիություն։
- Տուժողը չի կարող ավարտել հաղորդակցությունը։
- Հակասող էմոցիաներ չարտահայտելը պատժվում է (օրինակ՝ դադարում են արտահայտել սիրո զգացմունքը)։
Կրկնակի ուղերձը ի սկզբանե շիզոֆրենիաի պատճառագիտության խնդիրները բացատրելու համար է եղել։ Այժմ այն ավելի շատ օգտագործվում է հաղորդակցման խոչընդոտների նկատմամբ Բեյթսոնի մոտեցումը բացատրելու համար։
Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյթսոնի համար հիմնաքարային փիլիսոփայական հարցերը վերաբերում են «օրգանիզմ - շրջակա միջավայր» և «գիտակցություն - անգիտակցական» թեմաներին։ Բեյթսոնը կարծում է, որ արևմտյան քաղաքակրթությունը չափից շատ բարձր է դասում անհատին՝ ի վնաս նրա կյանքի և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ գոյության։ Գիտակցության գերաճի հետևանքով հոգեկան գործունեության մեջ գիտակցականի և անգիտակացականի կապը (արվեստ, կրոն և այլն) հետզհետե խզվում է[8]։
Իսկ ինչ վերաբերում է «օրգանիզմ-շրջակա միջավայր» կապին, Բեյթսոնը պնդում է, որ «մենտալ աշխարհը՝ գիտակցությունը, ինֆորմացիայի վերամշական աշխարհը չի սահմանափակվում մաշկով»[9]։ Գիտակցությունը ներակա է ոչ միայն մարմին, այլև դրանից դուրս գտնվող ինֆորմացիայի հոսանքին։ Նույն կերպ բնական ընտրության և գոյության կռվի ժամանակ շարունակում է ապրել ոչ թե մի օրգանիզմը կամ մի քանի օրգանիզմներ, այլ «ճկուն համակարգը, օրգանիզմը իր շրջակա միջավայրում»։ Այս տեսությունը փոքր ինչ հակասում է դարվինիզմի էվոլյուցիայի տեսությանը․ Բեյթսոնը կարծել է, որ դարվինյան մոտեցումը օրգանիզմի և շրջակա միջավայրի հարաբերությունները աններդաշնակ է դարձնում, ինչը սպառնալիք է թե՛ շրջակա միջավայրի, և թե՛ մարդու համար։ Գիտակցությունը ներակա է ոչ թե անհատին, այլ էկոհամակարգին կամ ընդհանուր էվոլուցիոն գործընթացին[10]։
Բեյթսոնը գիտակցության մեկ միավորը տարբերություն է անվանել, իսկ նվազագույն տեղեկատվական փոփոխությունը՝ «ոչ անտարբեր տարբերություն» (անգլ.՝ a difference that makes a difference)[11]:
Կիբեռնետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյթսոնը կիբեռնետիկայի և համակարգերի տեսության հիմնադիրներից է։ Հետազոտությունների ընթացքում Բեյթսոնը կենտրոնացել է կիբերնետիկայի, համակարգերի տեսության և պատճառագիտության կապի վրա։
Ազդեցություն հոգեբուժության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգորի Բեյթսոնը հիմնադրել է մի քանի հոգեբուժական դպրոցներ (ներառյալ՝ պսևդոգիտական «անտիհոգեբուժություն» (Ռոնալդ Լեյնգ և այլք) ու նեյրո-լեզվական ծրագրավորում)։
Բեյթսոնը եղել է նեյրո-լեզվական դպրոցի համահիմնադիրներ Ռիչարդ Բենդլերի և Ջոնն Գրինդերի մենթորը, նրանց ծանոթացրել է հոգեբույժ Միլտոն Էրիկսոնի հետ, որը իր հոգեբուժական սեսիաների ժամանակ օգտագործում էր հիպնոզի «մեղմ» (էրիկսոնովյան) մեթոդը։
Բեյթսոնի տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբդուկցիա - հարաբերությունների կաղապարների համեմատման, նրանց համաչափության և անահամաչափության (ինչպես օրինակ՝ համեմատական մարդաբանության մեջ) համեմատումը, հատկապես բարդ օրգանական կամ հոգեկան համակարգերում։ Բեյթսոնը այս տերմինն օգտագործել է գիտության երրորդ մեթոդը բնորոշելու համար (ինդուկցիայի և դեդուկցիայի հետ) և այն համարել իր որակյալ և ամբողջական սքոլաստիկ մոտեցման կենտրոնական օղակը։
- Գիտակցության չափանիշները
- Գիտակցությունը փոխներգործող մասերի և բաղադրիչների համագումարն է։
- Գիտակցության մասերի միջև փոխներգործությունը կատարվում է տարբերակման միջոցով։
- Հոգեբանական գործընթացների համար անհրաժեշտ է կոլլատերային էներգիա։
- Հոգեբանական գործընթացների համար անհրաժեշտ են դետերմինացիայի փակ կամ դժվար շղթաներ։
- Հոգեբանական գործընթացներում տարբերակման էֆեկտները դիտարվում են որպես տարբերությունների տրանսֆորմերներ։
- Հետևյալ գործընացների նկարագրումը և դասակարգումը ցույց են տալիս երևույթին բնորոշ տրամաբանական տիպերի ստորակարգությունը։
- Կրեատուրա և Պլերոմա - այս գնոստիկ տերմինները փոխառել է Կարլ Յունգի («Յոթ քարոզ մահացածներին» — «Septem Sermones ad Mortuos») աշխատությունից․ դրանք որոշակի ընդհանրություններ ունեն հնդուիզմի մայա գաղափարախոսության հետ։ Նրանց տարբերակման հիմնական միտքն այն է, որ իմաստը և կազմակերպումը պրոյեկտվում են կյանքում։ Պլերոման անկենդան, սուբյեկտի կողմից չտարբերակվող, ֆիզիկական փոխհարաբերությունների աշխարհն է։ Իսկ կրեատուրան կենդանի, մտքերի և լեզվի աշխարհն է, որտեղ երևույթները տարբերակվում են տեղեկատվությունով և տարբեր նշաններով[12]։
Բեյթսոնը քննադատել է ձևի և էության հիմնաքարային հակադրությունը։ Ըստ Բեյթսոնի՝ բնական գիտությունների թերությունն այն է եղել, որ դրանք իրականությունը տարել են մաքուր սուբստանցի մոտ, իսկ ձևերը՝ երևույթների մոտ, որոնք համարել են էպիֆենոմենալ։ Այս երևույթը գիտակցության և բնության սխալ հակադրության արդյունքն է։
Գիտակցությունը ներակա է օրգանիզմ - շրջակա միջավայր փոխհարաբերությանը, որում անհնար է հստակ սահմանազատել մարդուն և շրջակա միջավայրը։
Գիտակցության և շրջակա միջավայրի հարաբերությունը Բեյթսոնը ցույց է տալիս կրեատուրայի և պլերոմի կապով, ինչպես դրանք նկարագրել է Կարլ Յունգը՝ իր գնոստիկ աշխատություններում։ Պլերոման նկարագրվում է որպես ուժերի և բախումների աշխարհ, որտեղ, սակայն, բացակայում են տարբերությունները․ սա նյութերի և էներգիայի էկոլոգիան է։ Իսկ կրեատուրան՝ որպես տարբերությունների աշխարհ, որոնք էլ միմյանց վրա ազդեցություն են թողնում։ Կրեատուրայի աշխարհի էկոլոգիան մտքերի էկոլոգիան է։
Գիտնականի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքերը բերված են ըստ հրատարակման հաջորդականության (նշված են գրքերի առաջին հրատարակությունները)։
- Հրատարակություններ կյանքի օրոք
- Bateson G. Naven: A Survey of the Problems suggested by a Composite Picture of the Culture of a New Guinea Tribe drawn from Three Points of View. — 1936.
- Bateson G., Mead M. Balinese Character: A Photographic Analysis. — New York Academy of Sciences, 1942. — ISBN 0-89072-780-5.
- Ruesch J., Bateson G. Communication: The Social Matrix of Psychiatry. — 1951.
- Bateson G. Steps to an Ecology of Mind: Collected Essays in Anthropology, Psychiatry, Evolution, and Epistemology. — New York: Ballantine Books, 1972.
- Bateson G. Mind and Nature: A Necessary Unity (Advances in Systems Theory, Complexity, and the Human Sciences). — Hampton Press, 1979. — ISBN 1-57273-434-5.
- Հրատարակություններ մահից հետո
- Bateson G., Bateson M. C. Angels Fear: Towards an Epistemology of the Sacred. — Toronto: Bantam Books, 1987.
- Bateson G., Donaldson R. E. A Sacred Unity: Further Steps to an Ecology of Mind. — Harper Collins, 1991. — 346 p. — ISBN 0-06-250100-3, ISBN 978-0-06-250100-4.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/gregory-bateson/
- ↑ «Gregory Bateson», Minnesota State University, Mankato Archived 2006-07-08 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Капра Ф. Уроки Мудрости. — М.: Изд-во Трансперсонального института, 1996.
- ↑ Сознательная цель против природы // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 403.
- ↑ Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 419.
- ↑ Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 413—430.
- ↑ Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 418.
- ↑ Мир мыслительного процесса // Бейтсон Г., Бейтсон М. К. Ангелы страшатся: К эпистемологии священного. — Гл. 2.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- About Bateson / ed. by John Brockman. — New York: E. P. Dutton, 1977.
- The Individual, Communication, and Society: Essays in Memory of Gregory Bateson / ed. by Robert W. Rieber. — Cambridge: Cambridge University Press, 1989.
- Rigor and Imagination: Essays From the Legacy of Gregory Bateson / ed. by C. Wilder-Mott and John H. Weakland. — New York: Praeger, 1981.
- Bateson, Mary Catherine. Peripheral Visions: Learning Along the Way. — New York: HarperCollins, 1994.
- Bateson, Mary Catherine. With a Daughter’s Eye. — New York: Pocket Books, 1984.
- Lipset, David. Gregory Bateson: The Legacy of a Scientist. — Boston: Beacon Press, 1982.
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Trance and Dance in Bali»(անգլ.) (Մարգարետ Միդ և Գրիգորի Բեյթսոն)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարգարետ Միդ - Գրեգորի Բեյթսոնի կինը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրեգորի Բեյթսոնի կենսագրությունը Archived 2006-08-14 at the Wayback Machine.(անգլ.)
- «Գրեգորի Բեյթսոնի տեսական ժառանգություն» Դմիրտրի Ֆեդոտով
- Կենսագրությունը և լուսանկար՝ կնոջ և աղջկա հետ(անգլ.)
- Gregory Bateson Documentary Website(անգլ.) (Այս կայքում կա ֆիլմ Բեյթսոնի մասին)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրեգորի Բեյթսոն կատեգորիայում։ |
- Մայիսի 9 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Հուլիսի 4 մահեր
- 1980 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարդաբաններ
- Լեզվաբաններ
- Անգլիացի գիտնականներ
- Հասարակագիտություն
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի լեզվաբաններ
- Անգլիացի մարդաբաններ