Հռոմեա-պարթևական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմեա-պարսկական պատերազմներ
Հռոմեա-պարթևական պատերազմներ
Թվական մ․թ․ա․ 66մ․թ․ 217
Վայր Հարավարևելյան Անատոլիա, Մեծ Հայքի թագավորություն, հարավարևելյան հռոմեահպատակ տարածքներ (Օսրոյենե, Հրեաստան, Ասորիք, Միջագետք)
Պատճառ տարածքային վեճեր, ազդեցության պայքար
Արդյունք Հետևանքներ՝
  • Հռոմեա-պարթևական տարածքային համաձայնեցում։
  • Մեծ Հայքի թագավորության կիսումը կայսերական Հռոմի և Պարթևստանի միջև։
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
(մինչև մ․թ․ա․ 27 թվականը՝ Հռոմի հանրապետություն)
Պարթևական տերություն
Հրամանատարներ
Հռոմեական կողմ՝
Պարթևական կողմ՝

Հռոմեա-պարթևական պատերազմներ շարունակական բնույթ կրող տարածաշրջանային լայնամասշտամ հակամարտություն հանրապետական (մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական) Հռոմի, Պարթևստանի տիրակալության և Մեծ Հայքի թագավորության միջև, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 66-ից մինչև 217 թվականներին՝ մաս կազմել հռոմեա-պարսկական առճակատումների։ Ժամանակ առ ժամանակ այն ուղեկցվել է արյունահեղ պատերազմական գործողություններով, դիվանագիտական խարդավանքներով և արտաքին դավադրություններով։ Հռոմեա-պարթևական պատերազմներն առհասարակ ընթացել են մի քանի փուլերով։ Հակամարտության առաջին փուլը կարելի է համարել հռոմեական լեգեոնների հայկական արշավանքը, որի ընթացքում վերջիններս նպատակ ունեին խարխլել Տիգրան II-ի ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալության դիրքերը տարածաշրջանում։ Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կնքված Արտաշատի պայմանագիրը փոփոխում է քաղաքական ուժերի դասավորությունը, սակայն դրանից շատ չանցած՝ մ․թ․ա․ 53 թվականին, հռոմեացիները Խառանի դաշտում ջախջախիչ պարտություն են կրում պարթևներից։

Հաջորդիվ Հռոմը քաղաքական ճգնաժամ է ապրում, որից օգտվելով էլ պարթևներն ամրացնում են իրենց դիրքերը Անտիոքում և նոր տարածքներ ձեռք բերում Միջագետքում։ Սակայն, Հռոմի համար այդքան կործանարար քաղաքացիական պատերազմները հանգեցնում են հռոմեական ուժերի վերածննդին։ 113 թվականին Հռոմի նոր կայսր Մարկոս Տրայանոսը նվաճումներ է կատարում արևելքում և արշավում դեպի Պարթևստան։ Նույն տարում հռոմեական լեգեոնները պաշարում են պարթևաց մայրաքաղաք Տիզբոնը։ Սակայն, Տրայանոսի իրավահաջորդ Հադրիանոսը փոխում է իր նախորդների վարած քաղաքականությունը և ցանկանում Եփրատի ավազանը վերստին դարձնել հռոմեական վերահսկողության սահման։ Հայաստանի շուրջ պատերազմները վերստին սանձազերծվում են 161 թվականին, երբ հռոմեական իշխանությունները Մեծ Հայքի գահին կարգում են Հռոմի ավագանու անդամ Սոհեմոսին։ Նույն տարում պարթևական զորքերը մտնում են Մեծ Հայք, տապալում Սոհեմոսին և գահ բարձրացրնում Բակուր Արշակունուն։ Այնուամենայնիվ, երկու տարի անց հռոմեացիները վերականգնում են իրենց իշխանությունը Հայաստանում։

195 թվականին արևելք է արշավում Հռոմի նորընտիր կայսր Սեպտիմիուս Սևերուսը, ով էլ առանց դժվարության զավթում է Սելևկիան և Բաբելոնը, իսկ երկու տարի անց նաև Պարթևական տերության թագավորանիստը։ Այս ժամանակաշրջանում Պարթևստանի տիրակալությունը գտնվում էր իր պատմության մայրամուտում, իսկ երկրում տիրող ներքաղաքական պայքարը ավելի էր օժանդակում հռոմեացի նվաճողներին։ Իրավիճակը փոխվում է 224 թվականին, երբ պարթև Արշակունիների ժառանգական իշխանությունը Պարսկաստանում անկում է ապրում, իսկ երկրի գլուխ անցնում են Սասանյանները։ Նման պայմաններում պարսկա-հռոմեական պատերազմները շարունակվում են արդեն Հռոմեական կայսրության և նորաստեղծ Աքեմենյան Պարսկաստանի միջև՝ ներգրավելով հարակից երկրներն ու գրավյալ տարածքները։

Պարթևստանի արևմտյան հավակնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճռական պատերազմում Սելևկյան կայսրությանը պարտության մատնելուց հետո Պարթևստանը ծավալվում է դեպի արևմուտք։ Պարթևստանի կամային հաղթանակներն ու հելլենիստական պետությունների նվաճումները կապված էր երկիրը կառավարող Միհրդատ Ա Պարթև արքայի անվան հետ, ով էլ պարթևաց պետությունը դարձնում է հին աշխարհի հզորագույն տերություններից մեկը։ Դեպի արևմուտք պարթևների ընդարձակումը համընկնում է արևելքի և արևմուտքի ճամփաբաժանում Մեծ Հայքի արքա Տիգրան Բ Արտաշեսյանի կողմից հայոց աշխարհակալության ստեղծման հետ։ Այնուամենայնիվ, Միհրդատի հաջորդների վարած հակահայ քաղաքականության հետևանքով Մեծ Հայքը բազմիցս դաշնակցում է Հռոմի հետ ՝ օժանդակելով վերջինիս լեգեոնների նվաճողական արշավանքներին։ Հռոմեա-պարթևական դաշինքի ստեղծման միակ և անհաջող փորձը դեռևս արել է Միհրդատ Բ Արշակունին, ով անհաջող բանակցություններ է վարել հանրապետական Հռոմի դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի հետ։ Միհրդատ Պարթևը պատերազմ է վարել նաև Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա-ի դեմ՝ խլելով նրանից սահմանակից 70 հովիտների շրջանը և պատանդ վերցնելով հայոց արքայի եղբորորդուն՝ ապագա Տիգրան Մեծին։

Իրենց իշխանությունն առավել ամրապնդելու նպատակով պարթևները իրենց տոհմական իշխանությունը տարածել են նաև հարևան պետությունների վրա։ Այսպիսով՝ պարթևաց արքունիքի ջանքերով հետագա տարիներին Մեծ Հայքի թագավորությունում, Ատրպատականում և Վիրքում հաստատվում է Արշակունիների հարստությունը։ Սա ինքնին հակոտնյա էր Հռոմի շահերին և դառնում է հռոմեա-պարթևական հերթական առճակատումների շարժառիթ։

Պարթևական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիների ներխուժումը Մեծ Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բ՝ Մեծ Հայքի «աշխարհակալ» արքա, ով հորջորջվել է «արքայից արքա» զորեղագույն տիտղոսով։

Մ․թ․ա․ 69 թվականին զորավար Լյուցիոս Լուկուլլոսը՝ հռոմեական բանակի գլուխն անցած հատում է Եփրատը և ներխուժում Մեծ Հայքի թագավորություն։ Սկզբում հռոմեացիները առանց որևէ դժվարության գրավում են Ծոփքը և ներխուժելով Աղձնիք շարժվում են քաղաքամայր Տիգրանակերտի ուղղությամբ։ Սակայն, Տիգրանակերտի դարպասների մոտ տեղի է ունենում խոշոր ճակատամարտ․ սկզբում հայկական կայազորները հերոսաբար ետ են շպրտում Հռոմի զավթիչներին, սակայն չկարողանալով երկար դիմադրել անձնատուր են լինում թշնամուն։ Մ․թ․ա․ 68 թվականին Լուկուլլոսի բանակը դուրս է գալիս Կորդուքից և անցնելով Հայկական Տավրոսը՝ Արածանի գետի ափերով շարժվում է դեպի Արտաշատ։ Լեռնային տեղանքում հայերը կարողանում են շարունակական գիշերային հարձակումներով թուլացնել հռոմեական բանակին։ Արդյունքում՝ Արածանիի վճռական ճակատամարտում հայկական զորաբանակը տանում է լիակատար հաղթանակ։ Հույն պատմիչ Դիոն Կուսիոսի Արածանիի փայլուն հաղթանակի կապակցությամբ գրել է հետևյալը․

Aquote1.png Հայերը, նետահարելով հռոմեացիներին, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին։ ․․․ Այնժամ Լուկուլլոսը, քանզի շատերը վիրավորվել էին, և մի մասն էլ մահանում էր, իսկ հաշմվածները հեծեծում էին, և միաժամանակ պարենմթերքը պակասում էր, նահանջեց։
- Դիոն Կասիոս, հույն պատմագիր
Aquote2.png

Պարտված Լուկուլլոսը ստիպված է լինում թողնել արևելքը և վերադառնալ Հռոմ։ Հռոմեական բանակի այս պարտության շնորհիվ իսկույն վերականգնվում է Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հեղինակությունը։ Մ․թ․ա․ 67 թվականին հայկական բանակը հռոմեացիների նկատմամբ հերթական հաղթանակների արդյունքում իր գերիշխանությունը վերստին ծավալում է Ծոփքում, Անտիոքում և Միջագետքում։ Մ․թ․ա․ 66 թվականին Հայաստան է ներխուժում Գնեոս Պոմպեոսը, ով Լուկուլլոսի պարտության լուրը ստանալուց հետո անմիջապես բանագնացներ էր ուղարկել պարթևաց արքունիք և Հրահատ արքայի հետ բանակցությունների արդյունքում որոշել համատեղ ուժերով ներխուժել Մեծ Հայքի թագավորության տարածք։ Հետագա իրադարձությունների բերումով կնքվում է Արտաշատի պայմանագիրը՝ հայերի համար աղետալի հետևանքներով։ Այսպիսով՝ Արտաշատի պայմանագրով Մեծ Հայքի թագավորությունը դառնում էր Հռոմի գլխավոր դաշնակիցն արևելքում։

Կրասոսի արշավանքը դեպի արևելք և Խառանի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական բրոնզե արձանիկ՝ ենթադրաբար՝ Սուրեն զորավարը (պահվում է Իրանի ազգային թանգարանում):

Մ․թ․ա․ 60 թվականին Հռոմում տիրող քաղաքական քաոսն ավարտվում է դարակազմիկ մի իրադարձությամբ, որն էր՝ առաջին եռապետության հաստատումը։ Այսպիսով՝ կայսերապատկան արևելյան հողերի տնօրինումն անցնում էր փառամոլ քաղաքական գործիչ Մարկոս Կրասոսին։ Մ․թ․ա․ 54 թվականին Կրասոսն անցնում է Եփրատն ու գրավում մի շարք քաղաքներ Միջագետքում: Մեծ Հայքի գործող Արտավազդը կանգնում է դժվար այլընտրանքի առջև, որը վերջինիս առաջ առկախ Արտաշատի պայմանագիրն էր: Ըստ պայմանավորվածության՝ հայոց արքան պարտավոր էր օգնել դաշնակից Հռոմին և զորք տրամադրել, որն էլ հակոտնյա էր Մեծ Հայքի վարած երկդիմի քաղաքականությանը: Այնուամենայնիվ, Արտավազդն անձամբ մեկնում է Կրասսոսի մոտ և առաջարկում, որպեսզի վերջինս իր զորքը տանի Մեծ Հայքը հարավից եզերող լեռներով: Այսպիսով, նման հեռահար ծրագրով Արտավազդը երկու նպատակ էր հետապնդում. նախ մարտական գործողությունները կծավալվեին Հայաստանի բնակչությունից հեռու, և երկրորդ՝ պարթևական բանակի գլխավոր հարվածային ուժ հանդիսացող այրուձիու համար դժվար կլիներ մարտնչել լեռնային տեղանքում:

Բացի դրանից, նա Կրասսոսին խոստանում էր ամբողջ հռոմեական լեգեոններին ապահովել պարենով: Չնայած այս ամենին, Կրասոսը որոշում է դեմ գնալ հայոց արքայի գծած պլանին և արշավել Միջագետքի անապատների ուղղությամբ: Ճակատամարտը տեղի է ունենում մ․թ․ա․ 53 թվականի հունիսին։ Հարձակման պահից ի վեր պարթևական բանակը լուրջ առավելությունների է հասնում հռոմեացիների նկատմամբ։ Հարկ է նշել, որ այս մարտավարությամբ հայերը չէին օժանդակում կայսերական Հռոմին և դա մեծապես պայմանավորված էր նաև Մեծ Հայքի ներխուժած պարթևական բանակի կայծակնային առաջխաղացմամբ։ Հռոմեացիների դեմ կռիվներում պարթևաց բանակը ղեկավարում էր ականավոր զորավար Սուրենը։ Պարթևները ժամանակի ընթացքում վարժվել էին անապատային տեղանքում կռվելուն, ինչը սակայն չէր կարելի ասել տափաստաններում կռվող հռոմեական լեգեոնների համար։ Շարունակական առավելություններից հետո պարթևները ձևացնում են թե լքում են մարտի դաշտը և ապա շրջափակում և կոտորում ողջ հռոմեական բանակը։ Հռոմեացիների հետագա գործողություններն ապարդյուն էին, քանզի Խառանի դաշտն արդեն իսկ նշանավորվել էր պարթևների հաղթանակով։ Ամբարտավան Կրասոսը չհաշտվելով իր բանակի պարտության հետ իր փոքրաթիվ զորքը վերստին ուղղում է դեպի մարտի դաշտ, սակայն վերջինիս հերթական անխոհեմ քայլը հանգեցնում է ներքին ընդվզման։

Արդյունքում՝ վերջինս սպանվում է իր իս յուրայինների կողմից։ Ըստ Պլուտարքոսի` Սուրենը Կրասսոսի գլուխն ուղարկում է Հայաստան՝ Արտաշատ քաղաք, որտեղ այդ ժամանակ Արտավազդ Բ-ի մոտ հյուրնկալվել էր Որոդես Բ-ն` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ։ Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հունական ստեղծագործություններից հատվածներ։ Կրասոսի գլուխը բերելու պահին ներկայացվում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։ Դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս բերում Կրասոսի կտրված գլուխն ու արտասանում․

Aquote1.png Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս։ Լեռան բարձունքից բերում ենք եղնիկ`խոցված մեր փառահեղ հարվածներից
- «Բաքոսուհիները», Էվրիպիդես
Aquote2.png

Խառանի ճակատամարտից շատ չանցած` հայ-պարթևական միացյալ ուժերը պարթև թագաժառանգ Բակուրի և հայոց սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում են Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա և վտարում Արևելքից հռոմեացիներին:

Մարկոս Անտոնիոսի արևելյան արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]