Հրահատ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրահատ III
Coin of Phraates III (cropped), Ray mint.jpg
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 57
ՏոհմՊարթև Արշակունիներ
միապետ
ՀայրՍանատրուկ
ԵրեխաներՄիհրդատ Գ Պարթև և Որոդես Բ

Հրահատ Գ Պարթև, Պարթևական տերության Արշակունի արքա (մ.թ.ա. 70-57 թթ.), հաջորդել է իր հորը՝ Սանատրուկ Պարթև արքային։ Հրաժարվում է աջակցել Միհրդատ Եվպատորին և Տիգրան Մեծին Հռոմի դեմ պայքարում։ Ավելին, օգտվելով հռոմեական զորավար Լուկուլլոսի Հայաստան կատարած արշավանքից և դրա ընթացքում Հայաստանում Տիգրան Մեծի և նրա Տիգրան Կրտսեր որդու միջև ծագած հակասություններից, կարողանում է վերատիրանալ Հայոց արքայի կողմից Պարթևաստանից նվաճված տարածքների մեծ մասին։ Մ.թ.ա. 65 թ. Տիգրան Կրտսեր հետ միասին արշավում է Հայաստան։ Սակայն Լուկուլլոսին հաջորդած հռոմեացի զորավար Պոմպեոսը, ցանկանալով թույլ չտալ Պարթևաստանի չափից ավելի հզորացումը, հաշտություն է կնքում Տիգրան Մեծի հետ, որպես պատանդ Հռոմ ուղարկում հոր դեմ ապստամբած Տիգրան Կրտսերին և պաշտպանում «արքայից արքայի» տիտղոսի նկատմամբ Տիգրան Մեծի իրավունքները։ Մ.թ.ա. 57 թ. Հրահատ Գ-ն սպանվում է իր երկու որդիների՝ Որոդես Բ-ի և Միհրդատ Գ-ի կողմից։

Հրահատ Գ-ն կրել է «աստվածային» պատվանունը։ Պատճառը նրա հատած դրամներն էին, որոնք կատարյալ «աստուածային նվեր» էին նաւաստիների համար։ Դրանք ոսկեզօծվում էին, և հարևան երկրներում, բնական է, գնահատվում էին ավելի թանկ, քան իրականում կային։