Jump to content

Միհրդատ Զ Եվպատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միհրդատ Եվպատորից)
Միհրդատ Զ Եվպատոր
Ծնվել է՝մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1]
ԾննդավայրՍինոպ, Թուրքիա
Մահացել է՝մ. թ. ա. 63 ինքնասպանություն
Վախճանի վայրBosporan Kingdom
ԵրկիրՊոնտոսի թագավորություն
ՏոհմMithridatic dynasty?
զորավար
ՀայրՄիհրդատ V
ՄայրԼաոդիկա VI
ԵրեխաներՓառնակ II Պոնտացի, Միհրդատ Կրտսեր, Կլեոպատրա Պոնտացի, Արկադիոս, Machares?, Միհրդատ Պերգամացի, Drypetina?, Ariarathes IX of Cappadocia?, Adobogiona the Younger?, Athenais Philostorgos II?, Nysa?, Xiphares?, Orsabaris?, Xerxes of Pontus?, Eupatra? և Cleopatra the Younger?
Միհրդատ Եվպատորի դրամը (Բրիտանական թանգարան)

Միհրդատ Զ Եվպատոր (հին հունարեն՝ Μιθριδάτης/Μιθραδάτης;[2], մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1], Սինոպ, Թուրքիա - մ. թ. ա. 63, Bosporan Kingdom), Պոնտոսի թագավոր մ.թ.ա 111–ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմական և քաղաքական գործիչ։ Թեպետ չէր ստացել հիմնավոր կրթություն, սակայն տիրապետւմ էր 22 լեզվի։ Ֆիզկապես ուժեղ և տոկուն մարդ էր։ Լինելով Հռոմի երդվյալ թշնամին՝ մինչև կյանքի վերջը պայքարել է վերջինիս դեմ։ Միհրդատ Զ-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ (դրանք պատմության մեջ են մտել Միհրդատյան պատերազմներ անվանումով)՝ նպատակ հետապնդելով վերջ տալու հռոմեական գերիշխանությանը Փոքր Ասիայում ու ընդհանրապես հելլենիստական աշխարհում[3] և իր գերակայությունը հաստատելու այնտեղ ու մերձսևծովյան տարածաշրջանում։ Վերջնական արդյունքում այդ պատերազմներն ավարտվել են նրա պարտությամբ։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։

Միհրդատ Եվպատորին բնորոշել են որպես Պոնտոսի ամենահզոր արքայի[4]։ Մահվանից հետո կոչվել է Միհրդատ Մեծ։ Թույների նկատմամբ առանձնակի հակում ունենալու պատճառով կոչվել է նաև Թույնի արքա։

Միհրդատ Զ-ը սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլեոպատրային, միասին նվաճել են Գամիրքը (Կապադովկիան)։ Մ.թ.ա. 69-66–ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Միհրդատ Զ-ն աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրիդատեսը ծնվել է Սինոպ քաղաքում,[5] որը գտնվում էր Սև ծովի ափին և պատկանում էր Պոնտական թագավորությանը։ Նա Լաոդիկե Զ-ի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Ե Եվերգետեսի (կառավարել է մ.թ.ա. 150-120 թթ.) առաջնեկն էր։

Միթրիդատ Զ-ի պապը՝ Անտիոքոս Դ Եպիփանես

Միտրիդատ Եվպատորի նախնիները եղել են մակեդոնական և պարսկական ամենաազնիվ ընտանիքների ներկայացուցիչներ․

Դաստիարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազնի դաստիարակությունը գլխավորել է նրա մայրը՝ Լաոդիկե Զ, սովորույթների համաձայն՝ պարսիկների ու հույների հետ սովորել է։ Ուսման ընթացքում նա դրսևորել է իր բարձր տաղանդը՝ գերազանցելով մյուսներին հունական գրերի, մշակույթի և կրոնի ուսումնասիրության մեջ։[8] Բացի այդ, նա մեծ հաճույք էր ստանում զորավարժություններից, ձիավարությունից և վայրի կենդանիների որսից, որոնք պարսկական ազնվական ընտանիքների ներկայացուցիչների համար պարտադիր ուսուցման ծրագրի մաս էին կազմում։[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 И. П. Митридат (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIX. — С. 462—463.
  2. The spelling "Mithridates" was the Roman Latin version, but "Mithradates", the spelling used in Greek inscriptions and Mithridates' own coins, is regaining precedence, see e.g. Oxford Classical Dictionary, 3d ed.
  3. "Mithradates VI Eupator", Encyclopædia Britannica
  4. Hewsen, Robert H. (2009). «Armenians on the Black Sea: The Province of Trebizond». In Richard G. Hovannisian (ed.). Armenian Pontus: The Trebizond-Black Sea Communities. Costa Mesa, CA: Mazda Publishers, Inc. էջեր 41, 37–66. ISBN 978-1-56859-155-1.
  5. Højte, 2009, էջ 123
  6. Аппиан, Глава 9
  7. Сапрыкин, 1996, էջ 28
  8. Молев, 1995, էջ 23—24
  9. Сапрыкин, 1996, էջ 124
  10. Талах, 2013, էջ 9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Duggan, Alfred, He Died Old: Mithradates Eupator, King of Pontus, 1958.
  • Ford, Michael Curtis, The Last King: Rome's Greatest Enemy, New York, Thomas Dunne Books, 2004, 0-312-27539-0
  • McGing, B. C. The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus (Mnemosyne, Supplements: 89), Leiden, Brill Academic Publishers, 1986, 90-04-07591-7 [paperback]
  • Cohen, Getzel M., Hellenistic Settlements in Europe, the Islands and Asia Minor (Berkeley, 1995).
  • Ballesteros Pastor, Luis. Mitrídates Eupátor, rey del Ponto. Granada: Servicio de Publicaciones de la Universidad de Granada, 1996, 84-338-2213-6.
  • Ribó, Ignasi, Mitrídates ha muerto, Madrid, Bubok, 2010, 978-84-9981-114-7
  • Mayor, Adrienne, The Poison King: The Life and Legend of Mithradates, Rome's Deadliest Enemy (Princeton, PUP, 2009).
  • Madsen, Jesper Majbom, Mithradates VI : Rome's perfect enemy. In: Proceedings of the Danish Institute in Athens Vol. 6, 2010, pp. 223–237.
  • Ballesteros Pastor, Luis, Pompeyo Trogo, Justino y Mitrídates. Comentario al Epítome de las Historias Filípicas (37,1,6–38,8,1) (Spudasmata 154), Hildesheim-Zürich-New York, Georg Olms Verlag, 2013, 978-3-487-15070-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Միհրդատ V
Պոնտոսի արքա
120–63 մ. թ. ա.
Հաջորդող՝
Փառնակ II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրդատ Զ Եվպատոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 551