Միհրդատ Պերգամացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրդատ Պերգամացի
հին հունարեն՝ Μιθριδάτης ὁ Περγαμηνός
Բոսպորի թագավոր
Մ․թ․ա․ 47/46 թվական
 
Մասնագիտություն՝ գերիշխան և ռազմական գործիչ
Ազգություն պերգամացի
Ծննդյան օր Մ․թ․ա․ 1-ին դար
Վախճանի օր Մ․թ․ա․ 46 թվական
Հայր Միհրդատ VI Եվպատոր
Մայր Ադոբոգիանա

Միհրդատ Պերգամացի (հին հունարեն՝ Μιθριδάτης ὁ Περγαμηνός), հայտնի նաև որպես Միհրդատ I Բոսպորցի, ազնավական Անատոլիայից, որը Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի՝ սիրուհուց՝ Գալաթիայի արքայադուստր Ադոբոգիանա Ավագից ծնված որդին է։ Նա ուներ նաև զտարյուն քույր, որի անունն էր Ադոբոգիանա Կրտսեր։ Պոնտացի արքայազնը ուներ պարսկական, մակեդոնական և գալաթիական ծագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Միհրդատ VI Պոնտացին, որդուն ուղարկում է Պերգամոն՝ կրթություն ստանալու, որտեղ նա դառնում է քաղաքի առաջատար քաղաքացիներից մեկը։ Միհրդատը Թրոկմի ցեղի վրա իշխում էր որպես տետրարխ։ Մ․թ․ա․ 48/47 թվականների ձմռանը Կեսարը Աքիլլեսի՝ Պտղոմեոս XIII-ի զորահրամանատարի զորքերի կողմից պաշարված էր Ալեքսանդրիայում։ Միհրդատը զորք է հավաքում և շտապում Կեսարին օգնության։ Արդյունքում Կեսարի և Միհրդատի միացյալ ուժերը հաղթանակ են տանում Նեղոսի ճակատամարտում[1][2][3], իսկ հետագայում տեղի ունեցած Զելայի ճակատամարտի արյունքում Կեսարը Միհրդատին նշանակում է Բոսպորի թագավորության արքա[4][5]՝ հրամայելով պատերազմ սկսել նրա զարմիկներ Դինամիսի և վերջինիս ամուսնու՝ Ասանդերի դեմ, որոնք այնտեղ իշխող միապետներ էին, և զավթել իշխանությունը։ Շուտով Դինամիսի և Ասանդերը պարտություն են կրում Միհրդատի զորքի կողմից և վերջինս դառնում է Բոսպորի թագավորության արքա։ Այնուամենայնիվ, Կեսարի՝ մ․թ․ա․ 44 թվականին տեղի ունեցած սպանությունից հետո Կեսարի զարմիկ և ժառանգ Օկտավիանոս Օգոստոսի օգնությամբ Բոսպորի թագավորությունում նորից իրենց իշխանությունն են վերականգնում Դինամիսը և Ասանդերը։ Շուտով Միտրիդատը գահընկեց արվեց և սպանվեց[6]։

Միհրդատը պատկերված էր Ֆուրիո Մենիկոնին 1963 թվականին նկարված «Կլեոպատրա» ֆիլմում։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mayor, Adrienne: "The Poison King: The Life and Legend of Mithradates, Rome's Deadliest Enemy" Princeton: Princeton University Press, 2009, 978-0-691-12683-8
  • Анохин В. А. История Боспора Киммерийского. — Киев : Одигитрия, 1999. — 254 с. — ISBN 966-95501-3-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 306–315.
  2. Псевдо-Цезарь. Александрийская война, 26—28
  3. Дион Кассий. XLII. 41, 43
  4. Псевдо-Цезарь. Александрийская война, 78
  5. Дион Кассий. XLII. 48
  6. Анохин, с. 120