Jump to content

Հնդկացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկացիներ
Ընդհանուր քանակ

մոտ 60,5 միլիոն մարդ

Բնակեցում
Մեքսիկա Մեքսիկա՝ 14,7 մլն[1][2]
Պերու Պերու՝ 13,8 մլն[3]
Բոլիվիա Բոլիվիա՝ 6,0 մլն[4]
Գվատեմալա Գվատեմալա՝ 5,8 մլն[5]
Էկվադոր Էկվադոր՝ 3,4 մլն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ 2,9-5 մլն[6]
Չիլի Չիլի՝ 1,8 մլն[7]
Կոլումբիա Կոլումբիա՝ 1,4 մլն[8]
Կանադա Կանադա՝ 1,4 մլն[9]
Արգենտինա Արգենտինա՝ 955 032[10]
Բրազիլիա Բրազիլիա՝ 817 963[11]
Վենեսուելա Վենեսուելա՝ 524 000[12]
Հոնդուրաս Հոնդուրաս՝ 520 000[13]
Նիկարագուա Նիկարագուա՝ 443 847[14]
Պանամա Պանամա՝ 204 000[15]
Պարագվայ Պարագվայ՝ 95 235[16]
Սալվադոր Սալվադոր՝ ~70 000[17]
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա՝ ~114 000[18]
Գայանա Գայանա՝ ~60 000[19]
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա՝ ~51 000[20]
Բելիզ Բելիզ՝ ~24 501 (Մայաներ)[21]
Ֆրանսիական Գվիանա Ֆրանսիական Գվիանա՝ ~19 000[22]
Սուրինամ Սուրինամ՝ ~12 000 - 24 000
Լեզու(ներ)
հնդկացիների լեզուներ
Հավատք(ներ)

Հնդկացիներ (անգլ.՝ Native Americans, իսպ.՝ Amerindio), Ամերիկայի բնիկ ժողովուրդներին տրվող ընդհանուր անունը (բացառությամբ էսկիմոսների և ալեուտների)։ Անվանումը ծագել է մինչև 15-րդ դարի վերջերը առաջին երվրոպացի ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և այլք) սխալ պատկերացման պատճառով, որոնք իրենց կողմից բացահայտած Ամերիկայի անդրատլանտյան երկրները սխալմամբ համարում էին Հնդկաստան։ Մարդաբանական տիպով հնդկացիները պատկանում են ամերիկանոիդ ռասային։ 21-րդ դարի սկզբի տվյալներով Ամերկայում հնդկացիները ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 60 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով նաև այդպես կոչված ապացեղականացված (ցեղային պատկանելիությունը կորցրած) հնդկացիների թիվը կազմում է մոտ 75 մլն։ Այժմ գոյություն ունի մոտավորապես հազար հնդկացիական ժողովուրդ, այն դեպքում, երբ 15-րդ դարի վերջում կային 2200 ժողովուրդ։

Համաձայն Միչիգանի համալսարանում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքների, ժամանակակից հնդկացիների նախնինները և էսկիմոսները Ամերիկա են եկել հյուսիսարևելյան Ասիայից այսպես կոչված «Բերինգյան կամուրջով», Ամերիկայի և Ասիայի միջև հնում գոյություն ունեցած ցամաքաշերտով, որը գտնվում էր այժմյան Բերինգի նեղուցի տեղում, և անհետացել է ավելին քան 12 հազար տարի առաջ[23][24][25]։ Միգրացիան շարունակվել է 70-ից մինչև 12 հազար տարի մ. թ. ա. և իրենից ներկայացրել է մի քանի իրարից անկախ ալիքներ։

Հյուսիսային Ամերիկայում ապրել են մոտ 400 ցեղային հնդկացիներ։ Նրանք բոլորը խոսել են տարբեր լեզուներով և եթե ունեցել են գրականություն, ապա միայն պատկերագրականություն։ Սակայն 1826թ-ին չերոկի ցեղի ղեկավար Սեկվոյան ստեղծեց չերոկիների վանկային այբուբենը, իսկ 1828թ-ին սկսեց թողարկել «Չերոկի Ֆենիկս» թերթը չերոկիների լեզվով։ Տափաստանաբնակ հնդկացիները օգտվել են պատկերագրականությունից։ Նաև գոյություն է ունեցել միջցեղային բառբառ, որին վերաբերվել է ընդհանուր լեզու չիկասոն։ Որոշ ցեղեր լայն հաղորդակցվել են «միմիկաների լեզվով»։ Հաղորդակցման համար օգտագործվել են վանպումներ, որոնք անհրաժեշտության դեպքում հանդիսացել են որպես գումար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.inegi.gob.mx/prod_serv/contenidos/espanol/bvinegi/productos/censos/poblacion/2010/princi_result/cpv2010_principales_resultadosVI.pdf
  2. http://www.somosprimos.com/schmal/schmal.htm
  3. «CIA, The World Factbook Peru». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  4. «CIA - The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  5. http://www.ine.gob.gt/sistema/uploads/2014/02/26/L5pNHMXzxy5FFWmk9NHCrK9x7E5Qqvvy.pdf
  6. United States Census Bureau. The American Indian and Alaska Native Population: 2010
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  8. DANE 2005 National Census
  9. Canada 2011 Census [1]
  10. «Población indígena o descendiente de pueblos indígenas u originarios en viviendas particulares por sexo, según edad en años simples y grupos quinquenales de edad» (xls). INDEC (Spanish). 2010. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «2010 Census graphics of Brazil government». IBGE(Brazilian Institute of Geograph and Statistic. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  12. http://lcweb2.loc.gov/frd/cs/profiles/Venezuela.pdf
  13. «CIA - The World Factbook - Honduras». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. 2005 Մարդահամար
  15. «CIA - The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  16. «8 LIZCANO» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  17. «Una comunidad indígena salvadoreña pide su reconocimiento constitucional en el país». soitu.es. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  18. «Costa Rica: Ethnic groups». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. Lector de Google Drive. Docs.google.com. Retrieved 12 July 2013.
  20. The World Factbook Արխիվացված 2020-05-09 Wayback Machine. Cia.gov. Retrieved 12 July 2013.
  21. Redatam::CELADE, ECLAC - United Nations Արխիվացված 2017-07-12 Wayback Machine. Celade.cepal.org. Retrieved 12 July 2013.
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  23. Washington ProFile — International News & Information Agency «Սիբիրի հնդկացիները» (անգլ.)
  24. Նորություններ՝ NEWSru.com ԱՄՆ-ի գիտնականները հաստատեցին հնդկացիների Սիբիրից Ամերիկա վերաբնակեցման վարկածը (ռուս.)
  25. Գենետիկները ստացել են ամերիկացիների նախնինների Արևելյան Սիբիրից վերաբնակեցված լինելու համոզիչ ապացույցներ - Газета. Ru | Наука (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 491