Հենրիխ Լամաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Լամաշ
գերմ.՝ Heinrich Lammasch
Lammasch.jpg
 
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1876թ.)
Մասնագիտություն՝ պրոֆեսոր, քաղաքական գործիչ, դոցենտ և մանկավարժ
Ծննդյան օր մայիսի 21, 1853(1853-05-21)[1][2][3][4]
Ծննդավայր Seitenstetten, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[5]
Վախճանի օր հունվարի 6, 1920(1920-01-06)[1][2][3][4] (66 տարեկանում)
Վախճանի վայր Զալցբուրգ, Ավստրիա[5]
Գերեզման Բադ Իսչլ
Թաղված Բադ Իսչլ
Քաղաքացիություն Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարական կայսրություն
Flag of Austria.svg Գերմանական Ավստրիա
Flag of Austria.svg Ավստրիայի Առաջին Հանրապետություն
Հայր Հենրիխ Լամաշ (1823-1865 թթ.)
Մայր Աննա Շաուենշտեյին (1829-1891 թթ.)

Հենրիխ Լամաշ (գերմ.՝ Heinrich Lammasch, մայիսի 21, 1853թ., Զեյթենսթեթն, Ավստրիական կայսրություն - հունվարի 6, 1920թ., Զալցբուրգ, Ավստրիայի Առաջին Հանրապետություն), ավստրո-հունգարական և ավստրիական պետական, հասարակական գործիչ, Ցիսլեյտանիայի վերջին նախարար-նախագահ, ականավոր իրավաբան, քրեական, պետական և միջազգային իրավունքի մասնագետ: Հայտնի է եղել որպես մոլի պացիֆիստ և Ավստրիայի չեզոքության կողմնակից[6][7][8][9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Լամաշը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Զեյթենսթեթն բնակավայրում նոտար Հենրիխի (1823-1865 թթ.) և Աննա Լամաշի (ի ծնե Շաուենշտեյին, 1829-1891 թթ.) ընտանիքում: Զավակի ծնվելուց հետո ընտանիքը. բնակության նպատակով տեղափոխվում է Վիներ Նոյշտադտ, որտեղից էլ՝ Վիեննա: Հենրիխ Լամաշը Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն: 1876 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան: Մի քանի ամիս ապրել է Գերմանական կայսրությունում, Ֆրանսիայում և Միացյալ թագավորությունում: 1879 թվականից հանդիսացել է Վիեննայի համալսարանի իրավաբանական գիտությունների դոցենտ, քրեական իրավունքի մասնագետ: 1882 թվականից հանդիսաեցլ է պրոֆեսոր: 1885 թվականին հրավիրվել է Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանի քրեական իրավունքի, փիլիսոփայական իրավունքի և միջազգային իրավունքի ամբիոն: 1889 թվականին վերադարձել է Վիեննա՝ շարունակելով աշխատանքը Վիեննայի համալսարանում: Լամաշի գիտական հետաքրքրությունների ոլորտն է քրեական իրավունքի դոգմատիզմը, հանձնման և ապաստանի իրավունքը[9]:

1899 և 1907 թվականներին եղել է ավստրո-հունգարական պատվիրակության խորհրդատուն Հաագայի խաղաղության կոնֆերանսում: 1899 թվականից հանդիսանում է Հաագայի Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ, մասնակցել է միջազգային տարբեր հակամարտությունների: Երեք անգամ ընտրվել է Պալատի ղեկավար: Եղել է էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի իրավագիտության հարցերով խորհրդատուն: 1899 թվականին կայսր Ֆրանց Յոզեֆի կողմից հրավիրվել է Ցիսլեյտանիայի խորհրդարանի լորդերի պալատ (Heerenhaus): 1906-1912 թվականներին աշխատել է ավստրիական նոր իրավունքի մշակման ուղղությամբ, որն այնուամենայնիվ, չի հաստատվել: Լամաշն իրեն դրսևորել է որպես չափավոր պահպանողական, հանդես է եկել համընդհանուր ընտրակարգի դեմ, որը ներդրվել էր Ցիսլեյտանիայում 1907 թվականին:

Պատերազմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը որտեղ ծնվել է Հենրիխ Լամաշը

Պատերազմի նախօրեին հանդես է եկել Գերմանիայի հետ դաշինքի խզման և Անտանտի հետ մերձեցման օգտին: Սկսված պատերազմը սկզբնական շրջանում դիտարկում էր որպես պաշտպանողական և հերքում էր ավստրո-հունգարական միապետության նվաճողական ձգտումները: Այնուհետև եղել է խաղաղության պահպանման շարժման անդամ, ինչի համար գլխավոր շտաբը պահանջում էր նրա ձերբակալումը: Լամաշն այն կարծիքին էր, որ պատերազմից հետո խաղաղ բնակչության նկատմամբ Ավստրո-Հունգարական բանակի գործողությունները պետք է դառնան միջազգային հետաքննության առարկա:

1917 թվականի հուլիսին դիտարկվում էր որպես նախարար-նախագահի պաշտոնի թեկնածու: Պաշտոնը ստանձնելու համար պահանջում էր, որ Գերմանիան Ֆրանսիային զիջի Էլզաս Լոտարինգիան, ինչպես նաև հակառակորդի հետ առանձին խաղաղության պայմանագիր կնքումը: Արտաքին գործերի նախարար Օտտոկար ֆոն Չերնինի և Գերմանիայի ճնշման հետևանքով Լամաշի թեկնածությունը մերժվում է:

1917 թվականի հոկտեմբերից 1918 թվականի փետրվարը ավստրո-հունգարական բարձրագույն ղեկավարության շրջանակներում լրջորեն քննարկվում էր Անտանտի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը: Հենրիխ Լամաշը հանդես էր գալիս որպես այսպես կոչված «խաղաղության կուսակցության» առաջնորդներից մեկը: Համագործակցել է պացիֆիստական խմբավորման հետ, որը համախմբվել էր գործարար Յուլիուս Մայնլի շուրջ: 1917 թվականին հրապարակված հուշագրում, որը նվիրված էր հետպատերազմյան միջազգային իրավունքին, պահանջում էր միջազգային կազմակերպության ստեղծում՝ հիմնականում արձագանքելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գաղափարներին, որոնք առնչվում էին Ազգերի լիգա ստեղծելուն: Լամաշը շվեյցարացի պացիֆիստ-քահանա Գեորգ Հերոնի միջոցով փորձեր է կատարել կապվել Վուդրո Վիլսոնի հետ, սակայն փորձերն անհաջող են եղել[10][11]:

«Լիկվիդացիայի նախարարություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Լամաշի կիսանդրին Վիեննայի համալսարանում

1918 թվականի հոկտեմբերի 27-ին Հենրիխ Լամաշը կայսր Կառլ I-ի կողմից նշանակվել է Ցիսլեյտանիայի նախարար-նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնը զբաղեցնող բարոն Մաքս Հուսերեկ ֆոն Հեյնլեյնի: Հայտնի պացիֆիստնի Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակելը արտաքին աշխարհին ուղղված պատերազմն ավարտելու պատրաստակամության մասին ազդանշան էր: Վիեննական Neue Freie Presse թերթը նոր նախարար-նախագահին անմիջապես անվանեց «Հին Ավստրիայի լիկվիդատոր» («Liquidator des alten Österreich»): Հոկտեմբերի 30-ին ավստրիական պետականությունը գործնականում սկսեց ղեկավարել այլ կառավարություն Կառլ Ռենների գլխավորությամբ, որը ձևավորվել էր Գերմանական Ավստրիայի ազգային ժողովի կողմից: Կայսրության այլ հատվածներում սկսեցին ձևավորվել իշխանության սեփական ազգային մարմինները:

Նոյեմբերի 9-ին գահից հրաժարվում էէ գերմանական կայսր Վիլհելմ II-ը: Նույն օրը Լամաշի կառավարությունը անցկացնում է երկու նիզտ, որն առնչվում էր Ավստրիայի ապագա պետական կարգին: Նիստերին որպես Գերմանական Ավստրիայի ներկայացուցիչ ներկա էին Կառլ Ռենները և Կառլ Զեյցը: Ենթադրվում էէր նոր պետության կայսեր հռչակում: Սակայն, հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, Ռաները Ժամանակավոր ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց հանրապետության հռչակման օրինագիծը: Լամաշը բանակցություններ սկսեց կայսեր և կայսրուհի Ցիտա Բուրբոնի հետ:

Նոյեմբերի 11-ին հրապարակվեց կայսեր հայտարարությունն այն մասին, որ ինքը «հրաժարվում է պետության կառավարումից» (ավելի ուշ կայսր Կառլը հայտնել էր, որ ինքն այդ հայտարարությունն արել է գործադրված ճնշման հետևանքով, և ոչ մի դեպքում չէէր հրաժարվի իր պաշտոնից): Նոյեմբերի 12-ին Ավստրիան հռչակում է իր անկախությունը:

Ավստրիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Հենրիխ Լամաշը մասնակցեց Ազգերի լիգայի կանոնադրության ընտրությանը: Որպես փորձագետ ավստրիական պատվիրակության կազմում մասնակցել է Սեն Ժերմենի հաշտության պայմանագրի մշակման աշխատանքներին: Հանդես է եկել Հարավային Տիրոլում անկախ «Արևելա-ալպյան հանրապետության» ստեղծման օգտին: Այդ տարածքի նկատմամբ պահանջներ էր ներկայացրել Իտալիան: Ի հակադրություն Գերմանիայի հետ միավորման շարժման՝ հանդես է եկել Ավստրիայի պահպանման օգտին՝ որպես չեզոք պետություն:

Հենրիխ Լամաշը մահացել է կաթվածից 1920 թվականին հունվարի 6-ին Զալցբուրգում 66 տարեկան հասակում: Լամաշի թաղման քիչ թվով մասնակիցներից էր ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը, ով սգո արարողությունը նկարագրել էր հետևյալ բառերով՝ «խղճուկ և տխուր» («ärmlich und traurig»): 1957 թվականին Հենրիխ Լամաշի աճյունը տեղափոխվել և ամփոփվել է Բադ Իսչլ քաղաքում գտնվող ընտանեկան գերեզմանատուն[8]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grundriss des österreichischen Strafrechts. Duncker & Humblot, Leipzig 1899[12].(գերմ.)
  • Die Fortbildung des Völkerrechts durch die Haager Konferenz. Eigenverlag, Wien 1900[12].(գերմ.)
  • Die Rechtskraft internationaler Schiedssprüche. Aschehoug, Kristiania 1913[12].(գերմ.)
  • Das Völkerrecht nach dem Kriege. Aschehoug, Kristiania 1917[12].(գերմ.)
  • Der Friedensverband der Staaten. Der Neue Geist, Leipzig 1919[12].(գերմ.)
  • Der Völkerverbund zur Bewahrung des Friedens. 1919[12].(գերմ.)
  • Europas elfte Stunde. 1919[12].(գերմ.)
  • Woodrow Wilsons Friedensplan. 1919[12].(գերմ.)
  • Völkerbund oder Völkermord. 1920[12].(գերմ.)

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dieter Köberl: Zum Wohle Österreichs. Feuilleton zum 90. Todestag Heinrich Lammaschs. In: Die Furche, Nr. 7/2010, 18. Februar 2010, S. 13.(գերմ.)
  • Dieter Köberl: Festschrift zur Enthüllung einer Gedenktafel am Geburtshaus von Heinrich Lammasch in Seitenstetten am 20. April 2008. Hrsg. von: Verein der Altseitenstettner, Stift Seitenstetten, Marktgemeinde Seitenstetten, 2008.(գերմ.)
  • Gerhard Oberkofler: Neutralität «zum Wohle Österreichs selbst und der Erhaltung des europäischen Friedens». Ein Grundgedanke von Heinrich Lammasch. In: Mitteilungen der Alfred Klahr Gesellschaft, Nr. 3/2005 * * Gerhard Oberkofler, Eduard Rabofsky: Heinrich Lammasch (1853—1920). Notizen zur akademischen Laufbahn des großen österreichischen Völker- und Strafrechtsgelehrten. Archiv der Leopold-Franzens-Universität, Innsbruck 1993.(գերմ.)
  • Stephan Verosta: Theorie und Realität von Bündnissen. Heinrich Lammasch, Karl Renner und der Zweibund (1897—1914). Europa-Verlag, Wien 1971.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118726110 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Who's Who - Heinrich Lammasch.(անգլ.)
  7. Heinrich Lammasch.(անգլ.)
  8. 8,0 8,1 Chisholm, Hugh, ed. (1922). "Lammasch, Heinrich". Encyclopædia Britannica (12th ed.). London & New York.(անգլ.)
  9. 9,0 9,1 Lammasch, Heinrich / Rittler, Theodor. Grundriss des Österreichischen Strafrechts / Heinrich Lammasch. Neu bearb. von Theodor Rittler. Wien, 1926.(գերմ.)
  10. Betty Miller Unterberger: The United States, revolutionary Russia, and the rise of Czechoslovakia. In: Texas A&M University Press, College Station 2000, ISBN 0890969310, S. 100 ff.(անգլ.)
  11. Lammasch, Heinrich / Sperl, Hans. Völkermord oder Völkerbund? / von Heinrich Lammasch. [Vorw. von Hans Sperl, Haag, 1920.](գերմ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK - Lammasch, Heinrich.(գերմ.)