Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան
գերմ.՝ Leopold-Franzens-Universitat Innsbruck
LFU unilog.gif
Hauptgebäude der Universität Innsbruck.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1669
ՀիմնադրիրԼեոպոլդ I
Ֆրանց II
ՌեկտորTilmann Märk?[1]
Ուսանողներ26.555 (2010/2011 թթ.)
Դոկտորներ162
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
ՏեղագրությունԻնսբրուք
ՀասցեInnrain 52, 6020 Ինսբրուք, Ավստրիա
Կայքuibk.ac.at
Կոորդինատներ: 47°15′47.000000101603″ հս․ լ. 11°23′2.0000001004015″ ավ. ե. / 47.26305555558377591° հս․. լ. 11.383888888916779081° ավ. ե. / 47.26305555558377591; 11.383888888916779081
University of Innsbruck Վիքիպահեստում

Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան (առավել հայտնի է Ինսբրուքի համալսարան, գերմ.՝ Leopold-Franzens-Universitat Innsbruck), համալսարան Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում, համալսարանի կարգավիճակ է ստացել 1669 թվականին[3][4][5][6]:

Ինսբրուքի համալսարանը ներկա դրությամբ հանդիսանում է Ավստրիայի Տիրոլ նահանգի ամենախոշոր կրթական հաստատությունը և երրորդը ամբողջ Ավստրիայում սովորող ուսանողների քանակով (Վիեննայի և Գրացի համալսարաններից հետո)[5][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1562 թվականին Հալ ին Տիրոլ քաղաքի աղի հանքերի ֆինանսավորմամբ Ինսբրուք քաղաքում հիմնադրվում է Հիսուսի միաբանության քերականության դպրոց (ներկայում՝ «Ինսբրուքի ակադեմիական գիմնազիա»): 1669 թվականին Լեոպոլդ I կայսեր հրամանով դպրոցը վերափոխվում է չորս ֆակուլտետից կազմված համալսարանի: Հետագայում ուսումնական հաստատության կարգավիճակը իջեցվում է մինչև լիցեյ, բայց 1826 թվականին Ֆրանց II կայսեր կարգադրությամբ «Ինսբրուքի համալսարան» անունով կրկին ստանում է համալսարանի կարգավիճակ: Պատմական այս իրադարձությունների հետ կապված՝ այսօր համալսարանի պաշտոնական անվան մեջ առկա է հաստատության երկու հիմնադիրների՝ Լեոպոլդ I և Ֆրանց II կայսրերի անունները[3][4][5][6]:

2005 թվականին համալսարանի գրադարանում հայտնաբերվեցին Ֆրիդրիխ II և կոնրադ IV կայսրերի ձեռքով գրված նամակների պատճենները, որոնք համալսարանի գրադարան էին բերվել 18-րդ դարում Սենալես քաղաքի վանական հաստատության կրճատումից հետո[5][6]:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին համալսարանը վերակազմավորվում է և նախկինում գործող վեց ֆակուլտետները բաժանվում են 15 ֆակուլտետի: Ներկա դրությամբ Ինսբրուքի համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները[5][6][7][8][9]՝

2004 թվականի հունվարի 1-ին համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը կրճատվեց և դարձավ Ինսբրուքի բժշկական համալսարան անունով առանձին բարձրագույն ուսումնական հաստատություն[5]:

Շինություն և հետաքրքիր վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսբրուքի համալսարանը չունի ուսանողական ավան, քանի որ համալսարանի շինությունները տեղակայված են քաղաքի տարբեր հատվածներում: Դրանցից ամենակարևորներն են[4][5][6]

  • Աստվածաբանության ֆակուլտետի շենք: Բացվել է 1562 թվականին Հիսուսի միաբանության դպրոց, ինչպես նաև միաբանության եկեղեցի:
  • Համալսարանական գրադարան: Բացվել է 1924 թվականին:
  • Գիտական և շինարարական ֆակուլտետների շենք: Բացվել է 1969 թվականին:
  • «Geiwi tower» գլխավոր շենքին կից շինություն: Նախկինում եղել է պարանորմալ գիտությունների ֆակուլտետի շենք: Բացվել է 1976 թվականին:
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետի շենք: Կառուցվել է նախկին բարաքների տեղում 1997 թվականին:
  • Բժշկական համալսարանի մի քանի կլինիկաներ, որոնք դարձել են Տիրոլի պետական հիվանդանոցներ:
  • Համալսարանի բուսաբանական այգիներ:

Համալսարանի հռչակավոր դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում Ինսբրուքի համալսարանում դասավանդել են բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ: Ստորև ներկայացված է նրանցից մի քանիսի անունը[3][4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uni Innsbruck: Tilmann Märk ist neuer RektorDie Presse, 2011.
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. 3,0 3,1 3,2 Peter Goller/Georg Tidl: Jubel ohne Ende. Die Universität Innsbruck im März 1938. Zur Nazifizierung der Tiroler Landesuniversität, Löcker-Verlag, Wien 2012.(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Gerhard Oberkofler/Peter Goller: Geschichte der Universität Innsbruck (1669–1945), Lang-Verlag, Frankfurt a. M./Wien 1996.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Österreichische HochschülerInnenschaft (Hrsg.): Österreichische Hochschulen im 20. Jahrhundert. Austrofaschismus, Nationalsozialismus und die Folgen, Facultas, Wien 2013.(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Günther Pallaver/Michael Gehler (Hrsg.): Universität und Nationalismus: Innsbruck 1904 und der Sturm auf die italienische Rechtsfakultät, Museo Storico del Trentino, Trient 2013.(գերմ.)
  7. Study programmes listed by faculties.(անգլ.)
  8. Aufgrund von Fehlplanungen musste das Glasdach des Gebäudes bis 2009 aufwendig saniert werden. Geplant wurde der umstrittene Gebäudekomplex, in dem auch das MCI (Management Center Innsbruck) sowie Wohnungen und Geschäftslokale untergebracht sind, von henke und schreieck Architekten aus Wien.(գերմ.)
  9. Geplant und gebaut wurde das Gebäude von architekturwerkstatt din a4.(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]