Կառլ Ռեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Ռեններ
Karl Renner
Karl Renner 1905.jpg
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրադարանավար, դիվանագետ, փաստաբան և իրավաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1870(1870-12-14)[2][3][4][…]
Ծննդավայր Դոլնի Դունայովիցե[5]
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1950(1950-12-31)[6][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[6]
Թաղված Վիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Austria (1230–1934).svg Առաջին Ավստրիական Հանրապետություն, State flag of Austria (1934–1938).svg Ավստրիայի դաշնային պետություն, Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա, Flag of Austria.svg Ավստրիա և Flag of the Habsburg Monarchy.svg Ցիսլեյտանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Carl Renner
Ամուսին Luise Renner?
Զավակներ Leopoldine Deutsch-Renner?[1]
 
Պարգևներ

Կառլ Ռեններ (գերմ.՝ Karl Renner, դեկտեմբերի 14, 1870(1870-12-14)[2][3][4][…], Դոլնի Դունայովիցե[5] - դեկտեմբերի 31, 1950(1950-12-31)[6][2][3][…], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[6]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, ավստրոմարքսիզմի տեսաբան։

Ավստրիայի առաջին դաշնային կանցլերն Ավստրո-Հունգարիայի կայսրության անկումից հետո և Ավստրիայի առաջին նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 14-ին՝ չեխ գյուղացու ընտանիքում։ Եղել է ընտանիքի տասնութերորդ զավակը։

Նախնական կրթություն ստանալուց հետո Վիեննայում ուսումնասիրել է իրավագիտություն և ապա դարձել է իրավաբանական գիտությունների դոկտոր։

1896-1932 թվականներին աշխատել է, որպես Ավստրիայի խորհրդարանի գրադարանի գրադարանավար։ 1894 թվականին դարձել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, իսկ 1907 թվականին՝ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 1934 թվականին մասնակցել է նորանկախ Ավստրիայի իշխանական մարմինների ձևավորման գործին։ 1918-1920 թվականներին եղել է պետական խորհրդի ղեկավար և կանցլեր։ 1930 թվականին ընտրվել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ։ Ունեցել է հակաֆաշիստական կողմնորոշում և Ավստրիայի ազատագրումից հետո վերստին դարձել է Ավստրիայի կառավարության նախագահ։

Մահացել է 1950 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 80 տարեկան հասակում։

Կառլ Ռենները բազմիցս ղեկավարել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Եղել է ավստրոմարքսիզմի տեսաբան և մի շարք աշխատությունների հեղինակ։ Աշխատությունների մեծ մասը նվիրված է եղել ազգային հարցերին։ Նա հավատարիմ է եղել այն համոզմունքին, ով բազմազգ պետությունների պետք է հիմնված լինեն քաղաքական հավասարության և ժողովուրդների մշակութային կապերի վրա։

Կառլ Ռենները եղել է «Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր» հայրենասիրական երգի բառերի հեղինակը, որը դարձել է Ավստրիայի Առաջին Հանրապետության դե ֆակտո օրհներգը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118599739 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Internet Philosophy Ontology project
  5. 5,0 5,1 5,2 Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (գերմ.)Österreichische Akademie der Wissenschaften. — doi:10.1553/0X0028415B
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Реннер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ватлин А. Ю. Австрия в XX веке: учеб. Пособие для вузов. М., 2006
  • Ватлин А. Ю., Котов Б. С., Сорокин А. К. (и др.) СССР и Австрия на пути к Государственному договору. Страницы документальной истории 1945—1955. М.: Политическая энциклопедия. 2015—455 с.
  • Воцелка К. История Австрии. Культура, общество, политика. М. 2007
  • Жиряков И. Г. Советская оккупация Австрии: некоторые политико-правовые выводы и обобщения. // «Право и жизнь», № 112 (7), 2007
  • Котов Б. С. Переписка Сталина и Реннера/Историк, № 5, 2016