Կոսմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիեզերք, «Ֆլամարիոնի փորագրություն», փայտ, անհայտ հեղինակ 1888
նկարի տակ փորագրություն կա (այստեղ չի երևում), որը թարգմանվում է. «Միջնադարյան միսիոները պատմում է, որ ինքը գտել է այն կետը, որտեղ հանդիպում են երկինքն ու երկիրը...» (գունավորվել է 1998 թվականին Հուգո Հայկենվելդերը)

Կոսմիզմ կամ ռուսական կոսմիզմ (հուն․՝ κόσμος բառից, «կարգավորված աշխարհ»), փիլիսոփայական և մշակութային ուղղություն, բնափիլիսոփայության տրամաբանական հետևություն, որը կրոնի և բարոյագիտության տարրերը համատեղում է պատմության և փիլիսոփայության ծագման, էվոլյուցիայի և Տիեզերքի և մարդկության հետագա գոյության հետ։ Նրանում համակցված են ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան փիլիսոփայական, ինչպես նաև ռուս ուղղափառ եկեղեցու ավանդույթները։ Առաջացել է Ռուսաստանում 20-րդ դարասկզբում։

Կոսմիզմը ներկայացնող այս մի շարք կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստա-գեղագիտական և բնագիտական ուղղությունների հիմքում դրվել են տիեզերքի` որպես կառուցվածքային-կազմակերպված կարգավորված աշխարհի և մարդու` որպես «աշխարհաքաղաքացու» մասին պատկերացումները, ինչպես նաև միկրոկոսմոսի մասին մակրոկոսմոսի (Տիեզերքի) նմանությամբ պատկերացումները[1][2]։

Փիլիսոփայության տեսանկյունից կոսմիզմ հասկացությունը կապված է տիեզերքի մասին պատկերացումների հետ, որպես քաոսին հակակշիռ, այն պատկերացումների, որոնք արդեն ձևավորվել էին Հին Հունաստանում առաջին փիլիսոփայական դպրոցների (կինիկներ, ստոիկներ) կայացման ժամանակահատվածում։

Կրոնական համակարգերում կոսմիզմն աստվածաբանության անբաժանելի մասն է։ Էզոթերմիկ և օկուլտային համակարգերում, ինչպիսիք են գնոստիցիզմը, կաբալան, թեոսոֆիան և այլն, կոսմիզմը կապված է Տիեզերքի պատկերացման հետ, որը ղեկավարվում է անտեսանելի գերբնական ուժերի կողմից, և փոխկապակցված է  աստղային երկնքի և մարդու հոգևոր և մարմնական տարբեր երևույթների միջև կապի աստղագիտական պատկերացումների հետ։

Գիտության տեսանկյունից կոսմիզմը ենթադրում է կոսմոգոնիա` Տիեզերքի ծնունդի և էվոլյուցիայի մասին տեսությունների կիրառություն։ Ինչպիսիք են` Իմանուիլ Կանտի փոշիանման զանգվածների խտացման ճանապարհով Արեգակնային համակարգի ձևավորման մասին Կանտ-Լապլասյան հայեցակարգերը (XVIII դար), Տիեզերքի ընդլայնման Ֆրիդմանի տեսությունը, Հաբլի թռչող գալակտիկաները (XX դար), Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը և այլն։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագնացության զարգացման, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման արդիականության հետ ԽՍՀՄ-ում հետաքրքրություն է առաջացել կոսմիստների ուսմունքների նկատմամբ։ «Ռուսական կոսմիզմ» եզրույթը, որպես մտքի ազգային ավանդույթների բնութագիր առաջացել է 1970-ական թվականներին[3], թեև «կոսմոմտածողություն», «կոսմոգիտակցություն», «կոսմոպատմություն» և «կոսմոփիլիսոփայություն» (ֆր.՝ philosophie cosmique) արտահայտությունները հանդիպել են դեռևս XIX դարի խորհրդավոր (ակուլտային) ու միստիկ գրականության մեջ (Կարլ Դյու Պրել, Մաքս Թեոն, Ելենա Բլավատսկայա, Աննի Բեզանտ, Պյոտր Ուսպենսկի), ինչպես նաև էվոլյուցիոն փիլիսոփայության մեջ։

Aquote1.png XIX դարի կեսերին Ռուսաստանում բնագիտական և հումանիտար առարկաների փոխադարձ ազդեցության հետևանքով, Ռուսաստանի ինքնատիպ մշակույթի հողի վրա ծագել է մտածողության յուրահատուկ հոսանք (կամ ըստ Ն. Ն. Մոիսեևի` մտածելատրամադրություն - умонастроение), որը ստացել է «ռուսական կոսմիզմ» բնորոշում։ … Ռուսական կոսմիզմի հոգևոր, գիտական և ստեղծագործական ներուժը, նրա արտապատկերող ուղղվածությունը և դեպի ապագա լավատեսական հայացքը այս ուղղությունը ավելի ու ավելի գրավիչ են դարձնում մեր ժամանակակիցների համար[4]
- Ն. Վ. Իսակովա, «Ռուսական կոսմիզմի փիլիսոփայության մեջ գլոբալության ֆենոմեն»
Aquote2.png

«Կոսմոփիլիսոփայություն» եզրույթը կիրառել է Ցիալկովսկին[5]։ 1980-1990-ական թվականներին ռուսական գրականության մեջ ի սկզբանե նկատվել է ռուսական կոսմիզմի որպես բնագիտական դպրոց նեղ ըմբռնումը (Նիկոլայ Ֆյոդորովը, Նիկոլայ Ումով, Խոլոդնի. Ցիալկովսկի, Վերնարդսկի, Չիժևսկի և այլն)[6]։ 

Ռուսական կոսմիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կոսմիզմը ռուսական կրոնա-փիլիսոփայական մտքի հոսանք է, որը հիմնված է հոլիստական աշխարհայացքի վրա, որը ենթադրում է Տիեզերքի թեոլոգիականորոշակի էվոլյուցիան[7]։ Բնութագրվում է համընդհանուր փոխպայմանավորվածության գիտակցությամբ, համապարփակ միասնությամբ (всеединство), այսինքն,

  • Տիեզերքում մարդու տեղը փնտրել, տիեզերական ու երկրային գործընթացների փոխկապվածություն
  • ճանաչել միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (Տիեզերքի) հավասարազորությունը և մարդկային գործունեությունն այս աշխարհի ամբողջականության սկզբունքների հետ չափելու անհրաժեշտությունը։ 

Իրենում ներառում է գիտության, փիլիսոփայության, կրոնի, արվեստի տարրեր, ինչպես նաև կեղծ գիտություններ, օկուլտիզմը և էզոթերիզմ։ Այդ ուղղությունը նկարագրված է զգալի քանակությամբ ռուսական հրապարակումներում, որոնք վերաբերվում են անտրոպոկոսմիզմին, սոցիոկոսմիզմին, կենսակոսմիզմին, աստղակոսմիզմին, լուսակոսմիզմին, կոսմոէսթետիկային, կոսմոէկոլոգիային և դրանց մոտ այլ  թեմաներին, բայց ոչ մի նկատելի ազդեցություն չունի արևմտյան երկրներում[8]։

Սակայն հետագայում ավելի ու ավելի մեծ նշանակություն է սկսել ձեռք բերել ռուսական կոսմիզմի` որպես սոցիոմշակութային լայն մեկնաբանությունը, որը, որպես իր մասնավոր դեպք ներառում է նշված «նեղ» ըմբռնումը, ի թիվս այլ ռուսական կոսմիզմի այլ ուղղությունների, ինչպիսիք են կրոնա-փիլիսոփայական[9], բանաստեղծական-գեղարվեստական, գեղագիտական, երաժշտական-առեղծվածային[10], գոյաբանական-վախճանաբանական, արտապատկերային և այլն։ Ընդ որում, հետազոտողները նշում են այս երևույթի դասակարգումների բազմազանությունների և պայմանականությունների երկու պատճառներ. բոլոր «կոսմիստները» մշակույթի տարբեր ոլորտների տաղանդներով են օժտված եղել և եղել են յուրօրինակ մտածողներ, որոնք ստեղծել են անհատական վերլուծություն պահանջող բավական անկախ համակարգեր։

Որոշ փիլիսոփաներ կոսմիզմի փիլիսոփայության հիմնական սկզբունքները համահունչ են համարում աշխարհի մասին ժամանակակից գիտական պատկերացման բազմաթիվ հիմնարար գաղափարների հետ և դրանց դրական ներուժը որպես գիտության զարգացման նոր փուլի փիլիսոփայական հիմք, նոր մետաֆիզիկայի զարգացման համար։ Կողմնակիցները տեսնում են կոսմիզմի գաղափարների արդիականությունը ժամանակակից մարտահրավերների լուծման մեջ, ինչպիսիք են բարոյական կողմնորոշիչների որոնման խնդիրները, էկոլոգիական ճգնաժամի առջև մարդկության միավորումը, մշակույթի ճգնաժամային երևույթների հաղթահարումը։ Հետևորդները կոսմիզմը համարում են ռուս մտքի օրիգինալ արդյունք, «ռուսական գաղափարի» էական մաս, որի առանձնահատուկ ազգային բնույթը ենթադրում է ռուսական արխետիպին հատուկ արմատացած «համապարփակությունը» (всеединства)։

Մյուս կողմից, ռուսական կոսմիզմը սերտորեն կապված է կեղծ գիտության, խորհրդավոր և էզոթերմային փիլիսոփայական մտքի ուղղությունների հետ, և որոշ հետազոտողներ ընդունում են մտահանգման հայեցակարգը, որը ձևակերպվել է շատ անորոշ եզրույթներում։

Կոսմիստ անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ֆյոդորով
  • Նիկոլայ Ֆյոդորի Ֆյոդորով (1829-1903 թթ.). Ձևակերպել է բազիսային գաղափարը, որը կազմում է ռուսական կոսմիզմի պարադիգմը (բաղադրիչը). Աշխարհը (այդ թվում կյանքը և մարդկությունը) օրինաչափ էվոլյուցիոն-զարգացող համակարգ է։ Ն. Ֆ. Ֆյոդորովի փիլիսոփայությունը ուղղափառ-կրոնական մետաֆիզիկայի և բնագիտության տեսական գաղափարների սինթեզ է[11]։ Համարել է, որ քրիստոնիայի խորքային իմաստը կայանում է նախնիների հարությունը։ Բայց Հարությունը Աստված կիրականացնի մեր ձեռքով, օգտագործելով ժամանակակից գիտությունը, որը Աստծուց է։ Սակայն միլիոնավոր հարություն առածներ չեն տեղավորվի մեր մոլորակի վրա, ուստի Ֆյոդորովը առաջարկել է նրանցով բնակեցնել այլ մոլորակները։ Այսպես ծնվել է տիեզերական տարածության յուրացման մտահղացումը։
  • Ալեքսանդր Վասիլևիչ Սուխովո Կոբիլին (1817-1903 թթ.). Նրա մշակած «Համայն Աշխարհի Վարդապետությունը» եղել է Հեգելի և դարվինիզմի փիլիսոփայության սինթեզ։ Ըստ Սուխովո-Կաբիլինի, մարդկությունն անցնում է զարգացման երեք փուլ` տելլուրիական (теллурия), սոլյարային (соляр, երբ տեղի է ունենում երկրաբնակների բնակեցում արեգակնային համակարգի սահմաններում) և սիդերալային (сидеральную, մարդկության հեռավոր տիեզերք թափանցելը)։
  • Օլաֆ Ստեպլդոն (1886-1950 թթ.). Իրենց վեպի-տրակտատներում, որոնք գրված են 20-րդ դարի 30-ական թվականներին գենային ինժեներիան, տիեզերքի յուրացումը և մոլորակային ինժեներիան հռչակել է աստվածային ծրագրի իրականացման բնական փուլ, ըստ էության գիտությունը կրոնի տեղը դնելով, իսկ աստծո փոխարինելով տրանսցենդենտալ տիեզերական յոգ-созерцатель, որի համար մարդկության զարգացման ցանկալի ուղին գիտական առաջընթացն է, որը էվոլյուցիան է և անմահության միջով մարդկանց հանգեցնում է տիեզերական աշխարհակարգի գեղեցկության զննման էքստազի (զմայլանք)։
  • Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (1821-1881 թթ.). Աշխարհում մարդու ազատության խնդիրը։
  • Լև Նիկոլաևիչ Տոլստոյ (1828-1910 թթ.), չարի նկատմամբ ոչ դիմադրություն (Непротивление), այսինքն չհակադրվել չարին 
  • Ելենա Պետրովնա Բլավատսկայա (1831-1891 թթ.). Գաղտնի դոկտրինա.
  • Սերգեյ Նիկոլաևիչ Բուլգակով (1871 - 1944 թթ.). Սոֆիոլոգիա, Մարդ-աստվածություն
  • Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բերդյաև (1874-1948 թթ.). մարդու տիեզերականություն
  • Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (1874 – 1947 թթ.). Ագնի Յոգայի համահեղինակ
  • Պավել Դեմյանովիչ Ֆլորենսկի (1878-1947 թթ.). չորրորդ հարթության կոսմոլոգիական գաղափարներ
  • Ելենա Իվանովնա Ռերիխ (1879 – 1955 թթ.). Ագնի Յոգայի համահեղինակ
  • Պավել Ալեքսանդրի Ֆլորենսկի (1882-1937 թթ.). Պնևմատոսֆերա, հոգու ոլորտ
  • Լև Պլատոնովիչ Կարսավին (1882-1952 թթ.). ամբողջամիասնության փիլիսոփայություն 
  • Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյով (1853-1900 թթ.). ամբողջամիասնության փիլիսոփայություն
  • Դանիիլ Լեոնիդովիչ Անդրեև (1906 -1959 թթ.). Աշխարհի վարդ (Роза мира)
  • Ինչպես նաև փիլիսոփաներ։ Ա. Կ. Գորսկին, Վ. Վ. Դոկուչաևը, Ի. Ա. Իլյինը, Ի. Վ. Կիրեևսկին, Ն. Օ. Լոսսկին, Ե. Ն. Տրուբեցկոյը, Վ. Ա. Շմակովը, Վ. Ն. Մուրավյովը, Ն. Ա. Սետնիցկին, Վ. Ֆ. Կուպրևիչը, Ա. Կ. Մանեևը։

Գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Ցիոլկովսկի
  • Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկի (1857-1935 թթ.). Ժամանակակից տիեզերագնացության հիմնադիր։ Ստացել է շարժման հավասարումը, եկել է երկաստիճան հրթիռների անհրաժեշտության մասին եզրակացության։ Առաջարկել է տիեզերական տարածությունը բնակեցնել տիեզերական կայանների միջոցով։ Համարել է, որ Տիեզերքի մոլորակներից մեկի վրա կյանքի զարգացումը հասնում է այնպիսի հզորության և կատարելության, որ այն թույլ կտա հաղթահարել ծանրության ուժը և սփռվել Տիեզերքով մեկ։
  • Վլադիմիր Իվանովիչ Բերնարդսկի (1863-1945 թթ.). մշակել է բիոսֆերայի մասին ուսմունք բիոսֆերայի («կենդանի սֆերա») մասին ուսմունքը, որը Երկրի կենդանի նյութի հանրագումարն է, որը իրեն դրսևորում է որպես միասնական օրգանիզմ։ Ներկայումս դա էկոլոգիայի ընդհանուր տեղն է, բայց այդ ժամանակ այդ ուսմունքը դեռ նոր էր ծնվում։ Բիոսֆերան աստիճանաբար էվոլյուցիոն զարգացում է ապրում դեպի նոոսֆերա («գիտակցության սֆերա»), այն վիճակին, երբ մարդկությունը կտիրապետի բնության ուժերին, կսովորի վերահսկել բնությունը, փոխել լանդշաֆտը և ղեկավարել հենց կենդանի էակների էվոլյուցիան։ Ներկայումս նման էքսպերիմենտները կործանարար են թվում շրջապատող միջավայրի համար, բայց Վերնարդսկին լավատես էր։ Մարդը կենսոլորտի մասն է և նրա վնասը բացարձակ չէ։ Մարդը գրավականն է այն բանի, որ Երկրի կենսոլորտը հետագայում կտարածվի շրջապատող մոլորակների վրա։ Երկրի վրա կյանքի քաոտիկ զարգացումը պետք է հանգի մարդկային մտքի կարգավորված զարգացմանը։ Բնության մեջ ոչինչ պատահական չէ, այդ թվում նաև մարդը։ Արդյունքում կոսմիզմը հաջողությամբ ինտեգրվել է խորհրդային փիլիսոփայության մեջ։
  • Պիեռ Շարդեն Թեյադեր (1881-1955 թթ.), ֆրանսիական թեոլոգ և փիլիսոփա, ճիզվիտ քահանա, նոոսֆերայի տեսության հիմնադիրներից մեկը։ Մեծ ներդրում է ունեցելհնէաբանության, մարդաբանության, փիլիսոփայության և թեոլոգիայի մեջ։ Ստեղծել է այսպես կոչված քրիստոնեական ուսմունքի և կոսմիկական էվոլյուցիայի սինթեզ։ Թեյադերի գիտական կոսմոգոնիայի ուսմունքի հիմքը և եզրափակումը հանդիսանում է նրա «Օմեգա կետ» կոնցեպցիան (ֆր. Le Phénomène humain)
  • Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկի (1897-1964 թթ.), կենսաֆիզիկոս, ուսումնասիրել է տիեզերական ֆիզիկական գործոնների ազդեցությունը կենդանի բնության գործընթացների վրա, մասնավորապես, Արեգակի ակտիվության փուլերի ազդեցությունը բիոսֆերայի վրա, այդ թվում, սոցիալ-պատմական գործընթացների վրա։
  • Իվան Իվանովիչ Եֆրեմով (1908-1972 թթ.), համաշխարհային ճանաչում ունեցող հնեաբան, ֆանտաստ-գրող, սոցիալական մտածող։ Տաֆոնոմիայի ստեղծողը, խոշոր ներդրում է ունեցել գիտական ֆանտաստիկայի զարգացման մեջ, ազդել է շատ գիտնականների, գրողների, տիեզերագնացների ճակատագրի վրա։ Դիտարկել է կյանքի էվոլյուցիան «պարզ տեսակներից մինչև մարդ և սոցիումի էվոլյուցիան` գիտակցության առաջին կայծերից մինչև հումանիստական կոմունիստական հասարակության ստեղծումը և մարդկության անխուսափելի ելքը դեպի միջաստղային տիեզերք, որպես վերելքի ամբողջական գործընթաց, որը ենթարկվում է համընդհանուր դիալեկտիկական օրենքներին»։
  • Կուզնեցով Պոբիս Գեորգևիչ (1924-2000 թթ.), խորհրդային կիբեռնետիկ
  • Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (1711-1765 թթ.), միկրո- և մակրկոսմոսի միասնականություն, կոսմիզմի աշխարհընկալում
  • Վլադիմիր Ֆեոդորովիչ Օդոևսկի (1803-1869 թթ.), «համապարփակ գիտելիքի» գաղափար, բանական մարդու և Տիեզերքի մասին միասնական գիտություն
  • Ումով Նիկոլայ Ալեքսեևի (1846-1915 թթ.), տիեզերքում կենդանի մատերիայի ինքնակազմակերպում, Ագապե (հունական սեր)
  • Նիկոլայ Խոլոդնի (1882-1953 թթ.), Անտրոպոկոսմիզմ 
  • Գիտնականներ (կենսաքիմիա, կենսամորֆոլոգիա, երկրաքիմիա, օչվովեդենիայա (очвоведение), շերտագրություն, ֆացիաների մասին ուսմունք). Վ. Ի Վերնարդսկի, Ն. Ա. Գոլովկինսկի, Վ. Վ. Դոկուչաև, Ա. Ա. Ինոստրանցև, Պ. Ա. Կրոպոտկին, Վ. Ա. Օբրուչեվ, Ֆ. Ա. Սլուդսկի, Պ. Պ. Սեմյոնով Տյան Շանսկի, Ի. Դ. Չերսկի
  • Աստղագետներ. Օ. Ա. Բակլունդ, Ա. Ա. Բելոպոլսկի, Ֆ. Ա. Բրեդիխին, Բ. Բ. Գոլիցին, Բ. Յա. Ստրուվե, Վ. Կ. Ցեսարսկի
  • Հրթիռատիեզերական տեխնիկա և տիեզերքի յուրացում. Ն. Ի. Կիբալչիչ (1881 թ.), Ս. Ս. Նեժդանովսկի (1880-1889 թթ.), Կ. Է. Ցիոլկովսկի (1883 թվականից), Ի. Վ. Մեշչերսկի (1897-1904 թթ.), Ֆ. Ա. Ցանդեր (1907-1908 թթ.), Յու. Վ. Կոնդրատյուկ (1917 թվականից), Սերգեյ Կորոլյով, Յուրի Գագարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гиренок И. «Космизм» / Новая философская энциклопедия, 2003.
  2. Лобач В. В. «Космизм» // Новейший философский словарь (сост. А. А. Грицанов), 1998.
  3. По одной из версий, автором термина «русский космизм» является Юлия Шишина, сотрудница Чижевского в последние годы его деятельности, см. Будков В.А.։ «Философские аспекты экологии человека в свете воззрений русского космизма»։ // Труды Московского филиала СибНИЦАЯ, вып.1, М., 1994։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2011-12-14 Կաղապար:Проверить авторитетность
  4. Исакова Н. В. Н.В. Исакова. Феномен глобальности в философии русского космизма. Փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գրախոսական ավտոռեֆերատ, 09.00.03 : Краснодар, 2004. (ռուս.)
  5. Казютинский В. В. Мировоззренческие ориентации современного космизма // Чтения памяти К. Э. Циолковского. Калуга, 2007.
  6. Куракина О. Д.։ «Софийная эстетика русского космизма»։ // ИФ РАН։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2011-12-7 
  7. Стёпин В.
  8. Hagemeister M. Russian cosmism in the 1920s and today / Rosenthal B. G. (ed.
  9. К религиозно-философскому направлению русского космизма исследователи относят Владимира Соловьёва, Николая Бердяева, Сергея Булгакова, Павла Флоренского, Елену Блаватскую, Николая и Елену Рерих и других.
  10. К представителям эстетического, поэтически-художественного и музыкально-мистического направлений русского космизма исследователи относят Владимира Одоевского, Александра Сухово-Кобылина, Велимира Хлебникова, Александра Блока, Андрея Белого, Михаила Врубеля, Александра Скрябина и других.
  11. Владимирский Б. М., Кисловский Л. Д. Путями русского космизма.— М.: Либроком, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]