Պիեռ Տեյար դը Շարդեն
Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
|
| |
| Ծնվել է | մայիսի 1, 1881[1][2][3][4][5][6] Սարգենատ ամրոց, Orcines |
| Մահացել է | ապրիլի 10, 1955[7][8][4][9][6] (73 տարեկանում) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
| Գերեզման | Հայդ Փարկ |
| Քաղաքացիություն | Ֆրանսիա |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | աստվածաբան, հնէաբան, գրող, paleoanthropologist, կաթոլիկ քահանա, երկրաբան և փիլիսոփա |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Փարիզի համալսարան, Վիլլանովա համալսարան և Notre Dame de Mongré High School |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2] |
| Գիտական ղեկավար | Marcellin Boule |
| Պարգևներ | Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Ռազմական մեդալ և Mendel Medal |
| Teilhard de Chardin Վիքիպահեստում | |
Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆր.՝ Pierre Teilhard de Chardin, 1881, մայիսի 1 - 1955, ապրիլի 10), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։
Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899-ին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901-ին՝ քահանա, 1920-25-ին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։
Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։
Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։
Միայն 1950-ին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։
Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955-ին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին։[10],
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118621165 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Base Léonore — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 Indiana Philosophy Ontology Project
- ↑ 7,0 7,1 Тейяр де Шарден Пьер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ Babelio
- ↑ Պիեռ Տեյար դը Շարդեն (1998)։ Մարդու ֆենոմենը։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ V-VI
| ||||||||||