Խելագար, հիմար սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելագար, հիմար սեր
անգլ.՝ Crazy, Stupid, Love.
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն, ֆիլմ անչափահասների համար և պատմություն հասունացման մասին
Թվականհուլիսի 28, 2011[1] և օգոստոսի 18, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳլեն Ֆիքարա[3][4][5][…] և Ջոն Ռեքուա[3][4][5][…]
ՊրոդյուսերՍթիվ Քարել և Դենիզ դի Նովի
Սցենարի հեղինակԴեն Ֆոգելման
ԴերակատարներՍթիվ Քարել[3][6][5][…], Ռայան Գոսլինգ[3][6][5][…], Ջուլիանա Մուր[3][6][5][…], Էմմա Սթոուն[3][5][7][…], Ջոն Քերոլ Լինչ[7][8][9][…], Մարիսա Թոմեյ[7][9][10], Քևին Բեյքոն[7][9][10], Ջոնա Բոբո[7][9][10], Անալի Թիփթոն[7][9][10], Քրիսթալ Ռիդ[7][9][10], Ջոուի Քինգ[7][9][10], Ջոշ Գրոբան[7][9], Ջուլիանա Գիլ[7][10], Լիզա Լապիրա[7][9][10], Մեկիա Քոքս[7][10], Ռեգգի Լի[7][10], Բեթ Լիթլֆորդ[10], Կարոլինա Վիդրա[10], Ջեննի Մոլլեն[10], Քրիստիան Փիթր[10], Դեն Բաթլեր[10] և Զեյն Էմորի[10]
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժԼի Հեքսել
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն118 րոպե
Բյուջե50 000 000 $[11]
Շահույթ142 900 000 $[11]
Պաշտոնական կայքէջ
 Crazy, Stupid, Love. Վիքիպահեստում

«Խելագար, հիմար սեր» (անգլ.՝ Crazy, Stupid, Love.), ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորները Գլենն Ֆիկարան և Ջոն Ռեքուան են, սցենարիստը՝ Դոն Ֆոգելմանը։ Գլխավոր դերերում Սթիվ Կարելը, Ռայան Գոսլինգը, Ջուլիանա Մուրը և Էմմա Սթոունն են։

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2011 թվականի հուլիսի 22-ին, սակայն հետո տեղափոխվեց հուլիսի 29-ին[12]։ Ֆիլմը ստացավ հիմնականում դրական արձագանքներ կինոքննադատներից, իսկ շահույթը կազմեց 143 մլն $[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կել Ուիվերը (Սթիվ Կարել) խստակենցաղ, 40-ն անց տղամարդ է, ունի լավ աշխատանք, հիանալի տուն, երեխաներ, և ամուսնացած է սիրելի կնոջ հետ։ Սակայն երբ Կելը իմանում է, որ իր կինը՝ Էմիլին (Ջուլիանա Մուր), դավաճանել է իրեն իր գործընկեր Դևիդ Լինդհագենի (Քևին Բեյքոն) հետ, նրանց երջանիկ կյանքը կործանվում է։ Կելը տեղափոխվում է առանձին բնակարան, ամեն երեկո գնում է բար, հարբում և պատմում բոլորին իր անհաջողակ ընտանեկան կյանքի մասին։

Բարում Կելը հանդիպում է հմայիչ փլեյբոյ Ջեյքոբ Փալմերին (Ռայան Գոսլինգ) և ընկերանում է նրա հետ։ Ջեյքոբը փորձում է Կելին օգնել մոռանալ կնոջը և ինքնուրույն կյանք սկսել, բացում է նրա աչքերը բազմաթիվ հնարավորությունների առաջ. կոկետ կանայք, թունդ խմիչքներ, ճաշակի զգացում։ Կելը մի քանի տասնամյակ է հանդիպման չի գնացել, երբեք ոճային չի հագնվել և նույնիսկ մոռացել է, թե ինչպես են կանանց հետ խոսում։ Նրա ամբողջ կյանքում միայն մի կին է եղել՝ Էմիլին, սակայն հիմա նա սեռական հարաբերություններ է ունենում այլ ինը կանանց հետ, որոնց թվում է իր որդի Ռոբբիի ուսուցչուհին՝ Քեյթը (Մարիսա Թոմեյ)։ Ռոբին, իր հերթին, սիրահարված է իր դայակ Ջեսիկային (Անալի Թիփթոն), ով մեծ է իրենից 4 տարով։

Ֆիլմում զուգահեռ զարգանում է մեկ այլ սիրո պատմություն Հաննայի (Էմմա Սթոուն) մասնակցությամբ, ով սիրահարվում է Ջեյքոբ Փալմերին։ Երբ Հաննան ցանկանում է Ջեյքոբին ծանոթացնել իր ծնողների հետ, վերջինս իմանում է, որ Հաննան Կելի աղջիկն է։

Ֆիլմը ավարտվում է հեփփի էնդով գլխավոր հերոսների համար։ Կելը և Էմիլին սկսում են նորից միասին ապրել, Ջեսիկան Ռոբբիին է տալիս իր անկեղծ նկարներով ծրարը, որը պատրաստվում էր Կելին ուղարկել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սթիվ Կարել Կել Ուիվեր Կել Ուիվեր
Ռայան Գոսլինգ Ջեյքոբ Փալմեր Ջեյքոբ Փալմեր
Ջուլիանա Մուր էմիլի Ուիվեր էմիլի Ուիվեր Կելի կինը
Էմմա Սթոուն Հաննա Ուիվեր Հաննա Ուիվեր Կելի ավագ դուստրը
Անալի Թիփթոն Ջեսիկա Ռայլի Ջեսիկա Ռայլի Ռոբբիի դայակը
Ջոնա Բոբո Ռոբբի Ուիվեր Ռոբբի Ուիվեր Կելի տղան
Ջոուի Քինգ Մոլլի Ուիվեր Մոլլի Ուիվեր Կելի դուստրը
Մարիսա Թոմեյ Քեյթ Թաֆերթի Քեյթ Թաֆերթի Ռոբբիի ուսուցչուհին
Բեթ Լիթլֆորդ Քլեր Ռայլի Քլեր Ռայլի Ջեսիկայի մայրը
Ջոն Քերոլ Լինչ Բեռնի Ռայլի Բեռնի Ռայլի Ջեսիկայի հայրը
Քևին Բեյքոն Դևիդ Լինդհագեն Դևիդ Լինդհագեն Էմիլիի գործընկերը
Լիզա Լապիրա Լիզ Լիզ Հաննայի ընկերուհին
Ջոշ Գրոբան Ռիչարդ Ռիչարդ Հաննայի ընկերը, փաստաբան
Մեքիա Կոքս Թիֆֆանի Թիֆֆանի
Ջուլիանա Գիլ Մեդիսոն Մեդիսոն Ջեսիկայի ընկերուհին
Քրիսթալ Ռիդ Էմի Ջոնսոն Էմի Ջոնսոն
Ռեգգի Լի Հուանգ սպա Հուանգ
Ռիչարդ ՍթիվենԽորովից Լոուի օգնականը

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և առաջադրումների շարք
Մրցանակաբաշխություն Անվանակարգեր Ստացող Արդյունք Ծանոթագրություններ
Broadcast Music, Inc. Ֆիլմի երաժշտություն Նիկ Ուրատա Առաջադրված [14]
Casting Society of America Նշանակալի ձեռքբերում մեծ բյուջետային կատակերգություն նկարահանելու մեջ Մինդի Մարին, Կառա Լիփսոն Հաղթանակ [15]
Critics' Choice Movie Awards Լավագույն կատակերգություն Առաջադրված [16]
Detroit Film Critics Society Լավագույն դերասան Ռայան Գոսլինգ Առաջադրված [17]
Լավագույն համույթ Առաջադրված
Empire Awards Լավագույն կատակերգություն Առաջադրված [18]
Ոսկե գլոբուս Լավագույն դերասան մյուզիքլում կամ կատակերգությունում Ռայան Գոսլինգ Առաջադրված Չկա տվյալ
Golden Trailer Awards Best Romance TV Spot "In It" Առաջադրված [19]
Best Wildposts "Banners" Առաջադրված
2012 MTV Movie Awards Լավագույն դերասանուհի Էմմա Սթոուն Առաջադրված [20]
Լավագույն համբույր Էմմա Սթոուն և Ռայան Գոսլինգ Առաջադրված
38th People's Choice Awards Սիրելի կատակերգություն Առաջադրված [21]
Սիրելի դերասանուհի Էմմա Սթոուն Հաղթանակ
Լավագույն դերասան կատակերգությունում Սթիվ Կարել Առաջադրված
Լավագույն դերասանուհի կատակերգությունում Էմմա Սթոուն Հաղթանակ
2012 Teen Choice Awards Ընտրված ֆիլմ. Կատակերգություն Առաջադրված [22][23][24]
Choice Movie Actor։ Comedy Ռայան Գոսլինգ Առաջադրված
Choice Movie Actress։ Comedy Էմմա Սթոուն Հաղթանակ
Choice Movie։ Chemistry Ռայան Գոսլինգ և Սթիվ Կարել Առաջադրված
Choice Movie։ Liplock Ռայան Գոսլինգ և Էմմա Սթոուն Առաջադրված
Choice Movie։ Hissy Fit Սթիվ Կարել Առաջադրված
33rd Young Artist Awards Լավագույն կերպարանափոխություն. Երիտասարդ դերասան Ջոնա Բոբո Առաջադրված [25]

Ֆիլմի պրեմիերաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.fotogramas.es/Peliculas/Crazy-Stupid-Love#critFG
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1570728/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=180157.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/crazy-stupid-love
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt1570728/fullcredits
  8. http://stopklatka.pl/film/kocha-lubi-szanuje-2011
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.filmaffinity.com/en/film748557.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 http://boxofficemojo.com/movies/?id=crazystupidlove.htm
  12. Fleming, Mike (18.12.2010). «Warner Bros Shifts 2011 Release Schedule». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Crazy, Stupid, Love. (2011)». Box Office Mojo. IMDb. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. Gallo, Phil (2012 թ․ մայիսի 17). «Backbeat: Rolfe Kent Receives Career Achievement Honor at BMI Film and TV Awards». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. «Casting Society Presents 2012 Artios Awards». Deadline.com. 2012 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. «17th Annual Critics' Choice Movie Awards». Critics' Choice Awards. 2011 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «The 2011 Detroit Film Critics Society Awards». DetroitFilmCritics.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  18. O'Hara, Helen (2012 թ․ մարտի 26). «Jameson Empire Awards 2012 Winners!». Empire. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «The 13th Annual Golden Trailer Awards». GoldenTrailer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  20. "Robert Pattinson & Kristen Stewart Nominated For MTV Movie Awards Best Kiss"(չաշխատող հղում). HollywoodLife.com. PMC. Retrieved August 12, 2012.
  21. http://www.peopleschoice.com/pca/awards/nominees
  22. «First Wave of "Teen Choice 2012" Nominees Announced» (PDF). Teen Choice Awards. 2012 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  23. Ng, Philiana (2012 թ․ հունիսի 14). «Teen Choice Awards 2012: Breaking Dawn, Snow White Lead Second Wave of Nominees». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  24. «Teen Choice Awards Winners 2012: Twilight, The Vampire Diaries, Justin Bieber Win Big». The Huffington Post. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  25. «33rd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խելագար, հիմար սեր» հոդվածին։