Լյուդմիլա Պախոմովա
Լյուդմիլա Պախոմովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Людмила Алексеевна Пахомова |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 31, 1946[1] |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 17, 1986 (39 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Ելենա Չայկովսկայա և Ստանիսլավ Ժուկ |
Պախոմովա Լյուդմիլա Ալեքսեևնա (ռուս.՝ Людми́ла Алексе́евна Пахо́мова, դեկտեմբերի 31, 1946[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 17, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ականավոր խորհրդային գեղասահորդ, Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի (1976 թվական), աշխարհի (1970-1974, 1976 թվականներ) և Եվրոպայի (1970-1971, 1973-1976 թվականներ) վեցակի չեմպիոնուհի, ԽՍՀՄ-ի իննակի չեմպիոնուհի (1964-1966, Ա. Գ. Գորշկովի հետ՝ 1969 թվականից)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970 թվական), ՌԽՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ (1984 թվական), հեղինակ է գրքերի՝ «Խորեոգրաֆիան գեղասահքում», «Մենախոսություն ծափահարությունից հետո», «Եվ միշտ հնչում է երաժշտությունը»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրը՝ Լյուդմիլա Իվանովնան (1924-1993), բժիշկ էր, հայրը՝ Ալեքսեյ Կոնստանտինովիչը (1912-1968), գեներալ էր, Խորհրդային Միության հերոս, եղել է ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական կոմիտեի փոխնախագահը։ Նա ցանկանում էր, որ աղջիկը զբաղվի պարաշյուտային սպորտով։
Լյուդմիլա Պախոմովան յոթ տարեկանից հաճախել է Մոսկվայում պատանի պիոներների մարզադաշտին կից մանկապատանեկան մարզադպրոց, ուժերը փորձել է և՛ զուգապարում, և՛ մենապարում, սակայն երկար ժամանակ համարվում էր ապագա չունեցող գեղասահորդ[2]։ Ուղղությունը փոխելուն նրան համոզել է ԲԿՄԱ-ի մարզիչ Վիկտոր Ռիժկինը, ով չցանկացավ հրաժարվել սպորտային հավակնոտ ծրագրերից, չնայած մեծ էր սպորտսմենուհուց։ Առաջինը հենց նա բացատրեց Լյուդմիլային, որ պարերն էլ են հետաքրքիր։
1964 թվականին Կիրովում կայացած ԽՍՀՄ-ի չեմպիոնատում նրանց համառորեն չէին թողնում մասնակցել։ Ի վերջո Պախոմովան և Ռիժկինը դուրս եկան սառույց ու դարձան չեմպիոններ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նրանք կրկնեցին այս հաջողությունը, որից հետո բաժանվեցին։ Պարընկերոջ փոփոխությունը Լյուդմիլա Պախոմովայի «առաջին ամենադժվար փորձությունն» էր իր սպորտային կենսագրության մեջ։
1967 թվականից սկսած Լյուդմիլա Պախոմովան հանդես է եկել Ալեքսանդր Գորշկովի հետ։ Նրանք դարձան աշխարհի վեցակի չեմպիոններ։ «Ոսկե զույգի» մարզիչը Ելենա Չայկովսկայան էր։
Պախոմովա-Գորշկով զույգը իր կարիերան սկսեց սառույցի վրա այն ժամանակ, երբ հայրենական սպորտի ներկայացուցիչ-զույգերը բավականին հետ էին մնում արտասահմանյան զույգերից։ Սակայն արդեն 1969 թվականին նրանք դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ 1970 թվականին խորհրդային գեղասահորդներից առաջինն էին, ովքեր Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճեցին չեմպիոնի տիտղոսը։ Նույն տարում էլ նրանք ամուսնացան։
Պախոմովան և Գորշկովը փոխեցին սառույցի պարերի ոճը։ Նրանցից առաջ դասական մեղեդիներով խիստ, ակադեմիական պարեր էին։ Նրանք գեղասահք բերեցին աշխույժ, զգացմունքային ժողովրդական պարեր՝ «Սոխակը», «Սանկտ-Պետերբուրգի երկայնքով», «Աշխույժ չաստուշկաներ», «Կումպարսիտա»։ Շատ դեպքերում աշխարհի առաջնություններում իրենց հաջողված (գեղեցիկ և, ամենակարևորը, սպորտային տեսանկյունից՝ բարդ) ելույթների շնորհիվ (1974 թվականին դատավորները նշանակեցին 8 հատ 6,0) սպորտային պարերը ներառվեցին օլիմպիական ծրագրում, իսկ 1976 թվականին՝ Ինսբրուկում, Պախոմով-Գորշկով զույգը սառցե պարերում դարձավ առաջին օլիմպիական չեմպիոնը։ Երեք պարտադիր պարերում մրցավարները չափազանց խիստ էին՝ գնահատելով 5,4-ից 5,9, իսկ դատավորներից 7-ը տվեցին 1-ին տեղը[3]։ Զույգը գրավեց առաջին տեղը։ Պարերից մեկում զույգը ստացավ 5.8-5.9 միավոր՝ բացառությամբ մեկ 5.7-ի։ Պոլ Մորիայի և Ֆլամենկոյի երաժշտության ներքո կատարված պարի համար զույգը ստացավ 16 հատ 5.9, մեկ` 8 և մեկ` 6.0[4]:
1976 թվականի աշնանը Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոնատներում տարած փայլուն հաղթանակներից հետո Պախոմովը և Գորշկովը որոշեցին դուրս գալ սիրողական մարզաձևից։ Հրաժեշտի երեկո կազմակերպվեց սպորտային պալատում, և նրանց վերջին պարը դարձավ նշանավոր «Կումպարսիտան»։
1970 թվականին Լյուդմիլա Պախոմովան ավարտել է թատերական արվեստի պետական ինստիտուտի բալետմաստերի ֆակուլտետը և մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 1978 թվականից Պախոմովան աշխատել է որպես ԽՍՀՄ հավաքականի մարզիչ։ Նրա ամենահայտնի աշակերտներից են եղել պատանիների տարիքային խմբում աշխարհի չեմպիոններ (1983) Տատյանա Գլադկովան և Իգոր Շպիլբանդը, Սոֆիայում կայացած ունիվերսիադայի հաղթողները (1983), ԽՍՀՄ առաջնությունների հաղթողներ Նատալյա Անենկոն և Հենրի Սրետենսկին[5][6]։
1979 թվականին Լյուդմիլա Պախոմովան հիվանդացավ, սակայն ոչ մի կերպ չէր ընդունում հիվանդությունը։ 1977 թվականին դստեր՝ Ջուլիայի ծնվելուց հետո պարզապես զբաղվում էր մարզչական գործունեությամբ։ Նա տառապում էր լիմֆատիկ համակարգի ուռուցքային հիվանդությամբ, ինչը հիվանդության առաջին փուլում հնարավոր էր ինչ-որ կերպ կանխել։ Բայց նա հիվանդանոցից վազում էր դեպի սահադաշտ։ Նույնիսկ իր կյանքի վերջին ամիսներին, երբ կաթիլային էր ընդունում, մտքեը սաների հետ էին։ Պախոմովան ուներ մի նոթատետր, որտեղ հանձնարարություններ է գրել մինչև վերջին օրը։
Լյուդմիլա Պախոմովան մահացել է 1986 թվականի մայիսի 17-ին 39 տարեկանում՝ լիմֆոգրանուլոմատոզից։ Նա թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը` հոր կողքին։ Լյուդմիլայի մայրը դստեր հետ էր մինչև վերջին պահը, մինչև վերջ զբաղվեց թոռնուհու դաստիարակությամբ ու կրթությամբ։ Մահացել է 1993 թվականին և թաղվել ամուսնու ու դստեր կողքին[7]
2000 թվականին բացվել է Լյուդմիլա Պախոմովայի անունով «Արվեստ և սպորտ» մարզային բարեգործական հասարակական հիմնադրամը, որի նախագահն է Ալեքսանդր Գորշկովը։
Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի չեմպիոնատներ
- 1966 թվականի փետրվար, Դավոս, Շվեյցարիա
- 1967 թվականի փետրվար-մարտ, Վիեննա, Ավստրիա
- 1968 թվականի փետրվար-մարտ, Ժնև, Շվեյցարիա
- 1969 թվականի մարտ, Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
- 1970 թվական, Լյուբլյանա, Հարավսլավիա
- 1971 թվական, Լիոն, Ֆրանսիա
- 1972 թվական, Կալգարի, Ալբերտա, Կանադա
- 1973 թվականի փետրվար-մարտ, Բրատիսլավա, Չեխոսլովակիա
- 1974 թվականի մարտ, Մյունխեն, Գերմանիա
- 1976 թվականի մարտ, Գյոտեբորգ, Շվեդիա
Եվրոպայի չեմպիոնատներ
- 1966 թվական, Բրատիսլավա, Չեխոսլովակիա
- 1967 թվականի փետրվար-մարտ, Վիեննա, Ավստրիա
- 1968 թվական, Վեստերոս, Շվեդիա
- 1969 թվական, Գարմիշ-Պարտենգիրհեն, Գերմանիա
- 1970 թվական, Լենինգրադ, ԽՍՀՄ
- 1971 թվականի փետրվար, Ցյուրիխ, Շվեյցարիա
- 1972 թվական, Գյոտեբորգ, Շվեդիա*
- 1973 թվական, Քյոլն, Գերմանիա
- 1974 թվական, հունվար-փետրվար, Զագրեբ, Հարավսլավիա
- 1975 թվական, հունվար-փետրվար, Կոպենհագեն, Դանիա
- 1976 թվական Ժնև, Շվեյցարիա
Գեղասահքի մոսկովյան մրցույթներ
- 1969 թվական -1-ին տեղ
- 1970 թվական -1-ին տեղ
- 1971 թվական - 1-ին տեղ
- 1972 թվական նոյեմբեր-1-ին տեղ
- 1974 թվական-1-ին տեղ
- 1975 թվական-1-ին տեղ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пахомова Людмила Алексеевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Пахомова заразила Горшкова фанатизмом»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին։ Վերցված է 2017-10-30
- ↑ Людмила Пахомова: «Не говори с тоской: их нет, но с благодарностию: были…»
- ↑ Ледовая акварель Натальи Анненко и Генриха Сретенского
- ↑ Звезда на все времена
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- На сайте People’s History
- Care to Ice Dance? — Pakhomova & Gorshkov Archived 2005-11-26 at the Wayback Machine.(անգլ.)
- Марина Ганичева. Людмила Пахомова Archived 2017-10-28 at the Wayback Machine.
|
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 17 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օլիմպիական չեմպիոններ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային գեղասահորդներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս գեղասահորդներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գեղասահքի Եվրոպայի չեմպիոններ
- Լեյկոզից մահացածներ