Ելենա Չայկովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Չայկովսկայա
Elena Tchaikovskaia 2019 (cropped).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`ռուս.՝ Еле́на Анато́льевна О́сипова
Բնօրինակ անուն`ռուս.՝ Еле́на Анато́льевна Чайко́вская​
Մասնագիտացում`գեղասահորդ, figure skating choreographer և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 30, 1939(1939-12-30)[1] (80 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ[1]

Չայկովսկայա Ելենա Անատոլիևնա (օրիորդական ազգանունը՝ Օսիպովա) (ռուս.՝ Елена Анатольевна Чайковская, դեկտեմբերի 30, 1939(1939-12-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), գեղասահքի խորհրդային և ռուս մարզիչ, հեղինակ է գեղասահորդի դաստիարակությանը վերաբերող մի քանի գրքերի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Չայկովսկու ծնողները՝ Անատոլի Օսիպովը և Տատյանա Միխայլովնան, եղել են մոսկովյան Մոսսովետի անվան թատրոնի դերասաններ: Մանկության տարիներին հոր հետ Ելենան նկարահանվել է «Մեքենա 22-12» գեղարվեստական ֆիլմում (1949):

Մեծ հայրենական պատերազմի սկզբներին Ելենա Չայկովսկայայի մայրը տեղափոխվել է Ղազախստան: Պատերազմից հետո նրանք վերադարձել են Մոսկվա: Ելենա Չայկովսկայայի մոտ բժիշկները հայտնաբերում են թոքերի սևացում և խորհուրդ են տվել մաքուր օդում զբաղվել սպորտով: Այդ պատճառով էլ հայրը նրան տարավ Պատանի պիոներների ստադիոն, որտեղ էլ սկսվեց զբաղվել գեղասահքով, իսկ մարզիչն էր Տ.Ա.Տոլմաչևան:

Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Ելենա Չայկովսկայան մենապարով դարձավ Խորհրդային Միության չեմպիոն: Դպրոցն ավարտելուց հետո Ելենա Չայկովսկայան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմեստերական ֆակուլտետ և ավարտել է այն 1964 թվականին: Հավանաբար, նա առաջինն էր որպես սառույցի բալետի բալետմեստեր: Հետագայում Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում ստեղծվեց հատուկ ֆակուլտետ, որտեղ նախկին սպորտսմենները վերապատրաստվում են որպես մարզիչներ: Ներկայումս ֆակուլտետը ղեկավարում է պրոֆեսոր Ելենա Անատոլիևովա Չայկովսկայան:

Սովորելուց հետո Ելենա Չայկովսկայան դարձել է մարզիչ (սկսած 1964 թվականից), 1987-1990 թվականներին՝ «Դինամոյի» գեղասահքի գլխավոր մարզիչ, 1993-1997 թվականներին՝ գեղասահքի Ռուսաստանի հավաքականի մարզչական խորհրդի նախագահ: Կարճ ժամանակ նա մարզել է Տատյանա Տարասովա Անատոլևնա և Գեորգի Պրոսկուրին զույգին: Չայկովսկայայի աշակերտներից մեծ հաջողությունների են հասել Լյուդմիլա Պախոմովա և Ալեքսանդր Գորշկով (այս զույգի հաջողությունների համար նրան շնորհվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում), Նատալյա Լինիչուկ և Գենադի Կարպոնոսով զույգերը: Ելենա Չայկովսկայայի մոտ մարզվել են նաև Վլադիմիր Կովալյովը, Վլադիմիր Կոտինը, Մարիա Բուտիրսկայան: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում նրա աշակերտները նվաճել են 11 ոսկե մեդալ (գեղասահքի պատմության մեջ բոլոր մարզիչների միջեւ երկրորդ տեղը):

80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին Չայկովսկայան աշխատել է սառույցի վրա ներկայացումներ բեմադրելով պրոֆեսիոնալ գեղասահորդների խմբերի հետ:

Ելենա Չայկովսկայան Մոսկվայում ստեղծել էր «Չայկովսկայայի չմուշկը» գեղասահորդների դպրոցը: Այդ դպրոցում են մարզվել Յուլյա Սալդատովան, Քրիստինա Օբլասովան, ինչպես նաև լիտվացի պարողներ Մարգարիտա Դրոբյազկոն և Պովիլաս Վանագասը:

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն Վորոնենկով-Նովիկովի լոբբիստական սկանդալին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Չայկովսկայան անուղղակի մասնակցություն ունեցավ Վորոնենկով-Նովիկով գործով լոբբիստական սկանդալին: 2000 թվականին «Сибфорпост» ընկերության ներկայացուցիչ (նա զբաղվում էր Ռուսաստանի հյուսիսային շրջաններում սննդի մատակարարմամբ) Ե. Տրոստենցովը ծանոթացել է Դենիս Վորոնենկովի և Չայկովսկայայի որդու՝ Իգոր Նովիկովի հետ[4]: Տրոստենցովը ցանկանում էր դաշնային բյուջեից փոխհատուցում ստանալ այդ մատակարարումների համար, ինչպես նաև երկարաձգել հաջորդ տարվա մատակարարման պայմանագրերը[4]: Վորոնենկովը նշել է, որ այդ հարցը կարելի է լուծել միայն «Միասնություն» իշխանամետ խորհրդարանական խմբակցության ղեկավարության միջոցով: Նա 60 հազար դոլարով այս ֆիրմաների ներկայացուցիչներին ուղեկցել է խմբակցության ղեկավարների՝ Բորիս Գրիզլովի ու Ֆրանց Կլինցևիչի մոտ[4]: Վորոնենկովը հանդես եկող կուսակցությունների ղեկավարներին ներկայացրել է որպես գործարար, որոնք փողով օգնել էին «Միասնությանը» ընտրությունների ժամանակ[4]: Հանդիպման ընթացքում կուսակցության ղեկավարները ֆիրմային աջակցություն խոստացան[4]: Հետագայում, ըստ Տրոստենցովի, Վորոնենկովը մշտապես պահանջել է գումար փոխանցել Գրիզլովին և Կլինցևիչին ու գործարարից վերցրել է 150 հազար դոլար[4]: Գործարարը կարողացել է գտնել Կլինցևիչին, ով խորհուրդ է տվել դիմել իրավապահ մարմիններին[4]: Վորոնենկովին և Նովիկովին փոխանցելու համար իրավապահ մարմինները պատրաստել էին հատուկ «պիտակավորված» տասը հազար դոլար[4]: 2001 թվականին նրանց ձերբակալեցին Ե. Տրոստենցովի կողմից այդ գումարի անմիջական փոխանցման ժամանակ: Սկսվեց քրեական գործ՝ «Շորթում» հոդվածով[4]: Սակայն շուտով գործը փակվեց: Դատախազությունը հրաժարվեց համաձայնություն տալ երկու կասկածյալների ձերբակալման համար և դադարեցրեց քրեական գործը նրանց նկատմամբ՝ համարելով, որ դա Տրոստենցովի պարտքի վերադարձն է Վորոնենկովին և Նովիկովին[4]:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական տարածաշրջանային հանցավորության դեմ պայքարի պետ, գնդապետ Միխայիլ Իգնատովը, ով ղեկավարում էր այս գործը, ինքն էլ մեղադրվեց այն բանում, որ կաշառք է վերցրել Ելենա Չայկովսկայայից՝ որդուն ազատելու համար [5]: Տուժածներն էին Վորոնենկովը և Նովիկովը[5]: Թեև Մոսկվայի քաղաքային դատարանը արդարացրեց Իգնատովին, սակայն գնդապետը ազատազրկվեց 2 տարի ժամկետով[4]: 10 հազ. դոլարն անհետացավ[4]: Եվգենի Տրոստենցովը ստիպված էր փախչել արտերկիր, քանի դեռ քրեական գործը փակված չէր հանցակազմի բացակայության պատճառով[4]: Ինչ վերաբերում է Դենիս Վորոնենկովին, ապա նա 2011 թվականին դարձավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամ՝ ընտրվելով ԿԽՄԿ կուսակցության ցուցակով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]