Jump to content

Ժնևի կոնսենսուսի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց և ընտանիքի առողջության խթանման Ժնևի կոնսենսուսի հռչակագիրը աբորտների դեմ, համատեղ հայտարարություն, որն ի սկզբանե պատրաստվել է այն անձանց կողմից, ովքեր պնդում են, որ ներկայացնում են Բրազիլիայի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Ուգանդայի և Միացյալ Նահանգների կառավարությունները։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ այն ստորագրել են 34 երկրների ներկայացուցիչներ[1][2][3][4]։ Միացյալ Նահանգները երեք ամիս անց չեղյալ է համարել իր ստորագրությունը։ Բրազիլիան չեղյալ է համարել իր ստորագրությունը 2023 թվականին։

Փաստաթուղթ և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախաձեռնած այս փաստաթուղթը կապ չունի ՄԱԿ-ի Ժնևյան կոնսենսուսի հիմնադրամի կամ Ժնևում տեղակայված այլ հաստատությունների հետ և չի ստորագրվել Ժնևում[4]։ Հռչակագիրը, որը կոչվում է «Պոմպեոյի նախագիծ»[4], ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը ՝ 2020 թվականի դեկտեմբերի օրակարգի 131-րդ կետով։ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն էր, որ գոյություն չունի «հղիության արհեստական ընդհատման միջազգային իրավունք», ուստի ՄԱԿ-ը պետք է հարգի ազգային օրենքներն ու քաղաքականությունը այս հարցում։

Հղիության արհեստական ընդհատման հասանելիությունը կանխելու պարտավորությունը, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ, կենտրոնական տեղ է գրավում հռչակագրում[4]։ Հայտարարությունը ստորագրած անձինք հաստատում են, որ գոյություն չունի աբորտների միջազգային իրավունք, ինչպես նաև պետությունների կողմից որևէ միջազգային պարտավորություն ՝ ֆինանսավորելու աբորտների իրականացումը։ Պետք է նշել, որ հայտարարությունը չի ընդունվել սովորական դիվանագիտական արձանագրություններին համապատասխան, հետևաբար այն իրավական ուժ չունի[5][6]։

Եգիպտական Nazra ոչ կառավարական կազմակերպությունը հռչակագիրն անվանել է «միջազգային հարձակում կանանց, սեռի և սեքսուալության վրա»[4], իսկ ԱՄՆ-ում Amnesty միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ ստորագրողները վտանգում են մարդկանց առողջությունն ու կյանքը[7]։ Քննադատները մեղադրեցին ստորագրողներին այն բանի համար, որ նրանք առաջնորդվում են կայացած միջազգային ինստիտուտները խարխլելու ցանկությամբ[4]։ Հայտարարության իրավական համապատասխանության բացակայությունը հանգեցրել է փոքր փոփոխությունների Լեհաստանում, որտեղ աբորտները, թեև այժմ ավելի քիչ տարածված են, քան անցյալ տասնամյակներում, սակայն դեռևս կատարվում են դեպքերի մոտ 25%-ում: Բելառուսում որոշ աջակողմյան կուսակցություններ ՝ հատկապես բելառուսական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, վկայակոչել է հայտարարությունը` փաստարկելու աբորտների սահմանափակումները, բայց իշխող կուսակցությունը չի ենթարկվել վերջինիս։ Աբորտները օրինական են և բավականին լայնորեն կիրառվում են երկու երկրներում[8]։

2021 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ին հանել է հռչակագրից[9][10]։ Հռչակագիրը ստորագրել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, սակայն հետ է կանչվել Գուստավո Պետրոն ՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո[11]։ 2023 թվականի հունվարի 17-ին Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Բրազիլիային հանեց հռչակագրից[12]։

Ստորագրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի, Բահրեյնի, Բելառուսի, Բենինի, Բրազիլիայի, Բուրկինա Ֆասոյի, Կամերունի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունի, Կոնգոյի Հանրապետությունի, Ջիբութիի, Եգիպտոսի, Էսվատինիի, Գամբիայի, Վրաստանի, Հայիթիի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Իրաքի, Քենիայի, Քուվեյթի, Լիբիայի, Նաուրույի, Նիգերի, Օմանի, Պակիստանի, Պարագվայի, Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Հարավային Սուդանի, Սուդանի Հանրապետության, Ուգանդայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Զամբիայի կողմից, սակայն քանի որ համաձայնագիրը ստորագրած կողմերը նշված չեն եղել, չկա որևէ ապացույց, որ նրանք լիազորված են որևէ երկրի պարտավորություններով կապել[13]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը նշում են, որ ստորագրողների մեծ մասը պատկանում է ոչ լիբերալ, ավտորիտար կամ ավտոկրատ կառավարություններին և տվյալ երկրների կառավարությունները հիմնականում առաջնորդվում են իրենց կրոնական տեսակետներով, իսկ նրանց առաջնորդներից ոմանք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների մեջ[1][3][4]։ Թեև հռչակագիրը պարունակում է հայտարարություններ կանանց իրավունքների և գենդերային հավասարության վերաբերյալ, թվում է, որ երկրներից շատերը լուրջ չեն վերաբերվում դրանց։ Նշված շատ երկրներում նկատվում է բռնաբարությունների, մանկական ամուսնությունների և սեռական ստրկության զգալիորեն բարձր մակարդակ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Borger, Julian (2020 թ․ հոկտեմբերի 22). «US signs anti-abortion declaration with group of largely authoritarian governments». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  2. «U.S. joins global anti-abortion pact as Polish women protest». NBC News (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 Berger, Miriam (2020 թ․ հոկտեմբերի 23). «U.S. signs international declaration challenging right to abortion and upholding 'role of the family'». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kennedy, Nathan Paul Southern, Lindsey (2024 թ․ հունիսի 13). «Trump's Legacy Is a Global Alliance Against Women's Rights». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Berger, M (22 October, 2020). «U.S. signs international declaration challenging right to abortion and upholding 'role of the family».
  6. Kennedy, Nathan Paul Southern, Lindsey (2024 թ․ հունիսի 13). «Trump's Legacy Is a Global Alliance Against Women's Rights». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Geneva Consensus Declaration Tramples on Every Person's Right to Choose». Amnesty International USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  8. «Konsensus genewski: Antyaborcyjni sojusznicy z aborcją na życzenie». www.gazetaprawna.pl (լեհերեն). 2020 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  9. House, The White (2021 թ․ հունվարի 28). «Memorandum on Protecting Women's Health at Home and Abroad». The White House (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  10. «Biden allows US aid for abortion providers and expands Obamacare» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  11. Vacía, La Silla (2022 թ․ օգոստոսի 23). «Petro se retira del "Consenso de Ginebra", que lucha contra el aborto». La Silla Vacía (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  12. «Desligamento do Brasil do Consenso de Genebra – Nota Conjunta do Ministério das Relações Exteriores, do Ministério da Saúde, do Ministério das Mulheres e do Ministério dos Direitos Humanos e da Cidadania». Ministério das Relações Exteriores (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  13. «undocs.org» (PDF).(չաշխատող հղում)

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]