Քելի Քրաֆթ
Քելի Քրաֆթ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կենտուկիի համալսարան և Glasgow High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար, donor, դիվանագետ և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Joe Craft? |
Քելի Նայթ Քրաֆթ (անգլ.՝ Kelly Knight Craft), (անգլ.՝ Guilfoil փետրվարի 24, 1962[1], Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ։ Համարվում է ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչը է 2019 թվականի հուլիսի 30-ից։
Եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Կանադայում 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անասնաբույժ Բոբի Գիլֆոյլայի և Շերի Դեյլ Գիլֆոյլի դուստրը։ Նրա հայրը եղել է Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ և կուսակցությունը ղեկավարել է Կենտուկիի Բարեն կոմսությունում։ Նա մեծացել է Կենտուկի նահանգի Գլազգո քաղաքում և 1980 թվականին ավարտել է Գլազգոյի միջնակարգ դպրոցը։
1984 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կենտուկի համալսարանում։
2004 թվականին Նայթ Քրաֆթը եղել է Ջորջ Բուշ կրտսերի նշանավոր կողմնակիցը։ 2016 թվականի նախագահական ընտրություններում Նայթ Քրաֆթը և նրա ամուսինը աջակցել են սենատոր Մարկո Ռուբիոյին և գործարար Դոնալդ Թրամփին։
2007 թվականին նախագահ Ջորջ Բուշը նրան նշանակել Է ՄԱԿ-ում այլընտրանքային պատվիրակ, որտեղ նա ուշադրությունը կենտրոնացրել է Աֆրիկայի գործերին ԱՄՆ-ի մասնակցության վրա։
2016 թվականին նա եղել է պատվիրակ հանրապետական ազգային համագումարում Կոնեկտիկուտ նահանգից։ Ղեկավարել է Kelly G. Knight LLC-ը, որը խորհրդատվական ընկերություն է Լեքսինգթոնում։
Նայթը Քենտուկիի համալսարանի հոգաբարձուների խորհրդում աշխատել է 2016 թվականի օգոստոսից[2]։ Մորհեդի համալսարանի պատվավոր դոկտոր։
2017 թվականի հունիսի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում դեսպանի պաշտոնում նշանակեց Նայթ Քրաֆթին։ Նրա թեկնածությունը սենատի կողմից հաստատվել է օգոստոսի 3-ին (պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 23-ին)[3]։
2017 թվականից մինչև 2019 թվականը եղել է Կանադայում ԱՄՆ դեսպան։
2019 թվականի փետրվարի 22-ին Նախագահ Թրամփը ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրաֆթի թեկնածությունը[4]։
2019 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում նրա թեկնածության օգտին։
2019 թվականի սեպտեմբերի 12-ին ստանձնել է պաշտոնը[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ամուսնացել է 2016 թվականի ապրիլին Ջո Քրաֆտի հետ։ Նրա ամուսինը միլիարդատեր է, որը ղեկավարում է ածուխի արդյունահանումը Alliance Resource Partners, L.P. ընկերությունում, Միացյալ Նահանգների արևելյան մասում երրորդ խոշորագույն ածուխի արտադրողն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ «BOARD OF TRUSTEES MEMBERS - Kelly Knight Craft»։ University of Kentucky։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-19-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «PN603 — Kelly Knight Craft — Department of State»։ Congress.gov։ Վերցված է դեկտեմբերի 17, 2017
- ↑ Rucker, Philip; Gearan, Anne (February 22, 2019)։ «Trump announces nomination of Kelly Knight Craft as U.S. ambassador to United Nations»։ The Washington Post (անգլերեն)
- ↑ Margaret Besheer (2019-09-12)։ «New US Ambassador to UN Takes Up Post» (անգլերեն)։ Voice of America։ Վերցված է 2019-10-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography of U.S. Ambassador to Canada(անգլ.)
- Знакомьтесь: Келли Крафт. Новый постпред США при ООН // ТАСС, авг 2019
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դիվանագետներ
- Կին դեսպաններ
- Ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Կին դիվանագետներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ամերիկացի կին դիվանագետներ